Սիմոնյան կրթական հիմնադրամ

Սիմոնյան կրթական հիմնադրամը կրթական հիմնադրամ է, որը հիմնադրվել է ամերիկահայ Սեմ և Սիլվա Սիմոնյանների կողմից։ Հիմնադրամի նախագահն է Սեմ Սիմոնյանը։ Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ 2011 թվականի օգոստոսից Երևանում բացվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը 12-18 տարեկան դեռահասներին անվճար դասընթացներ է մատուցելու ՏՏ ոլորտում։