Թումո Գյումրի
ԹՈՒՄՈ Գյումրի, կրթական կենտրոն, որը բացվել է 2015 թվականին`Շանթ հեռուստաընկերության ջանքերի, ՀԲԸՄ-ի աջակցության շնորհիվ։ Ժամանակավորապես տեղակայվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, իսկ 2020 թվականին կենտրոնը տեղափոխվել է Գյումրու պատմական թատրոնի շենք՝ հնարավորություն ստանալով ընդունել կրկնակի ավելի՝ մինչև 4000 ուսանողի[1][2]։
Թումո Գյումրի | |
---|---|
Հիմնադրված | 2015 թվական |
Տեղագրություն | ![]() |
գործունեության որլորտ | Ուսուցում դիզայնի ու տեխնոլոգիաների ոլորտում |
Կայք | tumo.org |
«Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի» աջակցությամբ վերակառուցված, տրանսֆորմացվող բեմով, երաժշտական սենյակով և դասասենյակներով հագեցած շենքը կարող է ծառայել ոչ միայն որպես ԹՈՒՄՈ կենտրոն, այլ նաև վերականգնել իր դերը որպես մշակութային կենտրոն քաղաքի բոլոր բնակիչների համար[3]։
Կրթական ոլորտներ Խմբագրել

ԹՈՒՄՈ կենտրոնում ուսանողները կարող են ուսումնասիրել 14 հիմնական ոլորտ.
Ինքնուսուցում Խմբագրել
Ինտերակտիվ և կարճ ինքնուսուցողական վարժանքները ոգեշնչում են և կառուցում նոր հմտություններ։ Թումոյի մարզիչները քաջալերում են պատանիներին և օգնում առաջ շարժվել իրենց կրթական ծրագրով։ Հարյուրավոր վարժանքների մի մասը նախապայմաններ են, որ ուղղորդում են դեպի մասնակցություն դասընթացների՝ ծրագրի յուրաքանչյուր ոլորտում։
Թումոյում ինքնուսուցումը տեղի է ունենում`Թումո կենտրոնում և տանը, ըստ ուսանողի ցանկության՝ Թումո շավղի(չաշխատող հղում) միջոցով։
Դասընթացներ Խմբագրել
Թումոյում գործում են դասընթացներ բոլոր 14 կրթական ոլորտներում։ Սկսնակ, միջին և առաջադեմ դասընթացները ավարտվում են անհատական կամ խմբային նախագծերով, որոնցից յուրաքանչյուրը տեղադրվում է մասնակցի պորտֆոլիոյի մեջ, իսկ երբեմն ուղարկվում է մրցույթների և փառատոնների կամ հրապարակվում է առցանց հարթակներում։
Դասընթացները տեղի են ունենում Թումո կենտրոնում կամ տանը՝ ըստ ուսանողի ցանկության։
Աշխատարաններ Խմբագրել
Աշխատարանները (վորքշոփ) կարճատև ծրագրեր են՝ անցկացվող ոլորտի առաջատար մասնագետներ կողմից։ Ամեն տարի 100-ից ավելի մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Թումո կամավոր սկզբունքով աշխատելու թումոցիների հետ իրական նախագծերի վրա։ Աշխատարանը կարող է տևել ինչպես երկու շաբաթ, այնպես էլ մի քանի ամիս։
Թումո շավիղ Խմբագրել
Թումոյի նորարարական «Շավիղ» հարթակը ամփոփում է բոլոր դասընթացները, աշխատարաններն ու վարժանքները մեկ անձնական ուսումնական ծրագրի մեջ։ Ուսումնական ծրագիրը մշտապես թարմացվող ժամանակագրություն է, որը ներառում 2 և ավելի տարվա շավիղ։ Այն առաջարկում է Թումոյի ծրագրով անցնելու լավագույն ուղին յուրաքանչյուր ուսանողի համար և մշտապես հարմարեցվում է պատանու արագությանն ու հետաքրքրություններին։ Պատանիներն իրենց գրանցած առաջընթացին, առաջադրանքների կատարմանն ու մակարդակների հաղթահարելուն զուգահեռ լրացնում են սեփական պորտֆոլիոն, որը և հանդիսանում է նրանց գիտելիքները ապացուցող դիպլոմը։
Աղբյուր Խմբագրել
- ↑ «Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնը Ընդարձակվում է Գյումրիում | Նորություններ | Շինարարությունը Հայաստանում»։ www.construction.am։ Վերցված է 2021-07-01
- ↑ «Մեկնարկել է Թումո Գյումրիի պատմական շենքի վերակառուցումը»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2021-07-01
- ↑ «Կրթական ծրագիր - Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»։ TUMO (hy-AM)։ Վերցված է 2021-07-01