Առաքել Աֆրիկյանի բնակելի տուն

Առաքել Աֆրիկյանի բնակելի տուն, շենք-հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Պուշկինի 38 հասցեում: Ներառված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում` որպես տեղական նշանակության հուշարձան:

Picto infobox architecture.png
Առաքել Աֆրիկյանի բնակելի տուն
Աֆրիկյան 1.JPG
Առաքել Աֆրիկյանի բնակելի տունը
Կոորդինատներ40°10′56.7″ հս․ լ. 44°30′47.8″ ավ. ե. / 40.182417° հս․. լ. 44.513278° ավ. ե. / 40.182417; 44.513278Կոորդինատներ: 40°10′56.7″ հս․ լ. 44°30′47.8″ ավ. ե. / 40.182417° հս․. լ. 44.513278° ավ. ե. / 40.182417; 44.513278
Գտնվում էԵրևան, Պուշկինի փողոց 38
Կառուցվել է20-րդ դարի սկզբին
Շինության ձևըբնակելի տուն
Ներկա վիճակըկանգուն

ՊատմությունԽմբագրել

Շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին՝ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով:

Մինչև 1918 թվականը շենքը պատկանել է Երևանի նշանավոր Աֆրիկյանների տոհմից մեծահարուստ Առաքել Աֆրիկյանին և ծառայել որպես նրա առանձնատուն և հյուրատուն:

Շենքի պատին տեղադրված ցուցանակից տեղեկանում ենք, որ 1918-1920 թվականներին այդ շենքում է ապրել հայ մեծանուն զորավար, Սարդարապատի ճակատամարտի հերոս, ընդհանուր հրամանատար Մովսես Սիլիկյանը: Մայիսյան հերոսամարտերի ժամանակ հենց այս շենքում է տեղակայված եղել ընդհանուր շտաբը, որտեղից երևանցիները տեղեկություն էին ստանում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին[1]:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքն ազգայնացվել է: Այնուհետև շենքում է գտնվել Գավառական կոմիտեն (Գավառկոմը), Երևանի ցուցադրական թիվ 1 դպրոցը (ներկայիս Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցը, որ գտնվում է Տերյան փողոցում): Հետագայում շենքը ծառայել է որպես գրասենյակային տարածք: Մինչև 2017 թ. մայիսը այստեղ է գործել Հայաստանի ազգային կինոկենտրոնը[2]:

Մինչև 1988-1989 թթ շենքում է գործել «Սովետական մանկավարժ» թերթի խմբագրությունը։

Ներկայումս շենքի առաջին և երկրորդ հարկերում տեղակայված են Թումոյի արհեստների կենտրոնը, «Մխիթարիչ» բարեգործական ընկերությունը և հացի արտադրություն։

ԿառույցԽմբագրել

Շենքը երկհարկանի է՝ կառուցված սև տուֆից: Առաջին հարկի ճակատային մասի ճարտարապետությունը զուսպ է: Երկրորդ հարկի լուսամուտների միջև կան խոյակներ: Լուսամուտների վերին՝ խոյակների միջև ընկած հատվածում կան նուրբ զարդաքանդակներ: Շենքն ունի մեկ մեծ և երկու փոքր պատշգամբներ[1]: Շենքի ներսում մինչև այսօր էլ պահպանվում են շենքի պատերին ու առաստաղներին արված յուրօրինակ որմնանկարներն ու թվով 6 սալիկապատ բուխարիներ, որոնք պատրաստվել են 20-րդ դարի սկզբին[3]։

ՊատկերասրահԽմբագրել

ՈրմնանկարներԽմբագրել

ԲուխարիներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/195