Մայքլ Արամ Վոլոհոջյան (անգլ.՝ Michael Aram Wolohojian, 1963, Փրովիդենս Ռոդ Այլենդ), հայազգի դիզայներ։ Մետաղյա իրերի իր առաջին հավաքածուն ներկայացրել է 1989 թվականին Հնդկաստան կատարած այցից հետո, որտեղ արվեստագետն աշխատել է ավանդական արհեստների տեխնիկայով։ 2007 թվականին Մանհեթենում հիմնել է իր անունը կրող խանութ-սրահ։ 2014 թվականին թողարկել է իր ոսկյա իրերի առաջին հավաքածուն[1]։

Մայքլ Արամ
Michael Aram Headshot.jpg
Ի ծնեՄայքլ Արամ Վոլոհոջյան
Michael Aram Wolohojian
Ծնվել է1963
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Փրովիդենս Ռոդ Այլենդ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
ԿրթությունԲեյթս քոլեջ
Մասնագիտությունքանդակագործ
Գործունեությունըդիզայներ
Կայքmichaelaram.com
Michael Aram Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Ստեղծագործական գործունեության 25-ամյակի առթիվ ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած ցուցահանդեսի ժամանակ

Մայքլ Արամ Վոլոհոջյանը ծնվել է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում, Արաբկիրից և Խարբերդից (ներկայում՝ Էլազըղ, Թուրքիա) Հայոց ցեղասպանությունը վերապրած հայկական ընտանիքում, Սքարսդեյլ բնակավայրում, Նյու Յորք[2][3]։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Բեյթս քոլեջում և ստացել է արվեստի պատմության մասնագետի աստիճան[4]։ Գեղարվեստական կրթություն ստացել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում՝ ուսանելով միջազգային արվեստի կենտրոնում և Ֆլորենցիայի համալսարանում։ Նյու Յորքում հաճախել է Նյու Յորքի արվեստագետ ուսանողների միության դասընթացներին։ Հետագայում աշխատել է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի խմբագրական բաժնում՝ նախագծելով գրքեր ու պոստերներ։

Հնդկաստանում անցկացրած տարիներին Մայքլ Արամը ուսանել է մետաղյա իրերի ձեռագործ աշխատանք[5], սովորել է տիրապետել մետաղական տեխնիկային և աշխատել է տեղացի արհեստավորների հետ։

2014 թվականին Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվել է մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդես[6]։

Մայքլ Արամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Գաղթ» հուշարձան-քանդակը 2015 թվականի հոկտեմբերի 6-ին տեղադրվել է ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցու բակում[7]։

ԴիզայնԽմբագրել

Մայքլ Արամի մետաղային-դեկորատիվ ստեղծագործությունները՝ սպասքից մինչև կահույք, ներկայացված են աշխարհի լավագույն ցուցասրահներում և վաճառվում են տարբեր երկրների շուրջ 600 մասնագիտացված խանութներում։ Դիզայների բազմաթիվ աշխատանքներում ակնհայտ է նրա ազգային պատկանելիությունը։ Մայքլ Արամի ոգեշնչման աղբյուրն ազգային թեմաներն են, այդպիսով աշխարհին ներկայացնում է հայկական մշակույթը։

ԸնտանիքԽմբագրել

Մայքլ Արամն ապրում է Նյու Յորքում իր ամուսին Արետ Տիկիրյանի և երկու զավակների՝ Անաբելի ու Թադևոսի հետ։

Մրցանակներ, ճանաչումԽմբագրել

  • Metropolitan Home ամսագրի «100 դիզայն» մրցանակ (1994)[8]
  • Elle Décor ամսագրի «Տարվա դիզայներ» մրցանակ, Հնդկաստան (2003)
  • Դիզայնի գերազանցության մրցանակ, Նյու Յորքի միջազգային մրցանակ-շոու (2003)[9]
  • Գերազանց խանութ-սրահ (2011) և Gift for Life Industry Achievement Award (2011)
  • Ellis Island վաստակի մեդալ (2012)[10]
  • EDIDA մրցանակ (Էլ Դեկոր հնդկական դիզայն ֆորում) (2013)[11]
  • Formally received by Armenian Prime Minister for Aram's 25th anniversary of activities (2014)[12]
  • Նյու Յորքի արվեստի և դիզայնի թանգարանի ֆանտազյոր մրցանակ (2014)[13]

Մեջբերումներ Մայքլ ԱրամիցԽմբագրել

  Ազգային ինքնության գիտակցումը մեր ընտանիքում շատ ուժեղ է. ներկայանալիս միշտ շեշտում են, որ հայ են: Մեծացել եմ հայկական ավանդույթները պահպանող ընտանիքում: Դեռ մանկուց մայրս սեր է սերմանել գեղեցիկի հանդեպ: Այնքան կարևոր է նկատել, թե ինչպես է տատիկդ ճաշ պատրաստում, ինչպես է գդալով խառնում ապուրը և հետո, զգալով այդ ամենի ազդեցությունը, ստեղծագործել ու պահպանել արմատներդ[14]:  


ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել