Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրանկենվինի (այլ կիրառումներ)

«Ֆրանկենվինի» (անգլ.՝ Frankenweenie), 2012 թվականի ամերիկյան 3D ստոպ-կադր-ֆենտեզի ֆիլմ, որը նկարահանել է Թիմ Բարթոնը։ Այն Բարթոնի համանում կարճամետրաժ ֆիլմի մուլտիպլիկացիոն տարբերակն է։ Հնչյունավորող դերասանները չորսն են, ովքեր աշխատել են Թիմի հետ նախկինում՝ Վայնոնա Ռայդեր («Բիթլջուս», «Մկրատաձեռն Էդվարդը»), Քեթրին Օ’Հարա («Բիթլջուս», «Մղձավանջ Ամանորից առաջ»), Մարտին Շորթ («Մարսը հարձակվու՜մ է») և Մարտին Լանդաու («Էդ Վուդ», Նիրհած հովիտը

Ֆրանկենվինի
անգլ.՝ Frankenweenie
Ֆիլմի պաստառը
Տեսակստերեոկինո և տիկնիկային մուլտֆիլմ
Ժանրֆիլմ հրեշների մասին, ֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ, կինոկատակերգություն, ֆանտաստիկ ֆիլմ և սարսափ ֆիլմ[1][2][3]
ԹեմաԶոմբի կենդանի
Հիմնված էՖրանկենվինի[4]
ՌեժիսորԹիմ Բարթոն[5][6][3][…]
ՍցենարիստՋոն Օգասթ[5][7] և Թիմ Բարթոն[5][7][8]
ՀնչյունավորումՖրենկ Ուելքեր, Վայնոնա Ռայդեր, Քեթրին Օ’Հարա, Մարտին Շորթ, Մարտին Լանդաու, Ռոբերտ Քափրոն, Աթիքուս Շաֆեր, Թոմաս Քեննի, Ջոզեֆ Բենետ, Ջեֆրի Ջոնս, Melissa Stribling?, Գլեն Շեդիքս, Ջեյմս Հիրոյուկի Լիաո, Դի Բրեդլի Բեյքեր, Կոնչատա Ֆերել, Էլ Ֆենինգ, Քրիստոֆեր Լի և Չառլի Թահան
ՊրոդյուսերԹիմ Բարթոն[5][7] և Ալիսոն Աբբատե[5][7]
Գործադիր պրոդյուսերԴոն Հան
Բեմադրող նկարիչՌիկ Հայնրիքս
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ԽմբագիրՔրիս Լեբենզոն[5]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+
Տևողություն87 րոպե
Թվականսեպտեմբերի 20, 2012, 2012, հունվարի 24, 2013[9] և հունվարի 3, 2013[10]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար, «Կինոքննադատների ընտրություն» մրցանակ Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում, «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի հանար, Արբանյակ մրցանակ Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում և BAFTA մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար
MPAA վարկանիշPG
Բյուջե39 000 000 $[11]
Շահույթ81 491 068 $[11]
movies.disney.com/frankenweenie-2012(անգլ.)

Ֆրանկենվինին սև ու սպիտակ է։ Այն Բարթոնի թվով չորրորդ անգույն ֆիլմն է, սակայն առաջինն է, որ դրա հետ մեկտեղ երաժշտական չէ։ Այն լույս է է տեսել IMAX 3D ձևաչափով[12]։ Մեծ էկրաններ է բարձրացել Ուոլթ Դիսնեյ ընկերության կողմից 2012 թվականի հոկտեմբերի 5-ին։ Ֆիլմը հաղթել է Saturn Awards-ի «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգը և առաջադրվել Օսկարի, Ոսկե Գլոբուսի, BAFTA-ի և Annie Awards-ի «Լավագույն հարգալից անիմացիոն ֆիլմ բոլոր ժանրերում»[13][14][15][16]։

Սյուժե խմբագրել

Սփարքի՝ հմայիչ, գիրուկ շնիկ, ով բոլորին հիացնում է իր տեսքով։ Այս պատմությունը ոչ ոքի անտարբեր չի թողնի։

Արտաքին․ գույնը անհայտ է, հավաբանար մոխրագույն, աչքերը բարի են, թաթիկները, պոչը և գլուխը կարված են մարմնին, հոնքերն արտահայտիչ են, մորթին սպիներով, քիթը կարված է, ականջները ցցված, մեջքը պատված է պտերով, վզից կախված են երկու գնդերիթներ։ Տեսակը՝ բուլտերյեր։

Սփարքիի ամբողջ կյանքն անցնում է Վիկտորի և իր ծնողների տանը։ Մինչ իր մահը, շնիկը մասնակցել էր կինոյի նկարահանումներին, ընկերություն էր անում հարևանի պուդելի հետ, բարկացնում հարևանին, վազում գնդակի ետևից։ Դժբախտ պատահարի արդյունքում Սփարքին ընկնում է մեքենայի տակ։ Վիկտորը տխրելով շան ժամանակից շուտ մահվան պատճառով, որոշում է էլեկտրական պարպման միջոցով իր ընկերոջը վերակենդանացնել։ Տղան փորում է նրա գերեզմանը, թել ու ասեղի միջոցով կարում է շան մարմնի մասերը, միացնում է նրան հեռուստացույցին, տոստերին, էլեկտրական խաղալիքին և սպասում է, թե երբ է իրենց փոքր քաղաքում սկսելու ամպրոպ և հասնում է նրան, որ Սփարքին ստանում է էլեկտրական մեծ պարպում։ Եվ, օ՜ հրաշք, շունը վերակենդանանում է։ Չնայած «քանդված» տեսքին, շունը առաջվա նման ուրախ է ու երջանիկ։ Վիկտորը հասկանալով, որ սովորական մարդիկ չեն հասկանա իրեն, թաքցնում է Սփարքիին տան ձեղնահարկում։ Սակայն Էդգարը, Վիկտորի համադասարանցին, իմանում է մեռած շան գաղտնիքը և որոշում է օգտագործել մտահղացումը՝ քաղաքային մրցույթում հաղթելու համար։ Նա շանտաժի միջոցով ստիպում է Վիկտորին վերակենդանացնել որևէ մեկին։ Վիկտորը կենդանացնում է նրա համար մեռած ձկնիկին, սակայն դա, անհայտ պատճառող անտեսանելի է դառնում։ Ուրախանալով իր հասած արդյունքին, Էդգարը պատմում է ձկան և շան մասին իր դասարանցիներ Տոշակիին, Տարօրինակ Աղջկան, Բոբին և Նասսերին։ Նրանք գնում են քաղաքի գերեզմանատուն և ամեն մեկը իր համար փարում է մի կենդանու, որին պետք է վերակենդանացնեն։

Մի անգամ, Վիկտորի մայրը պատահական հանդիպում է հերոսին ձեղնահարկում և իր գոռոցով վախեցնում է շանը։ Շունը հասկանում է, որ խնդիրն իր մեջ է և փախնում է տնից՝ սրտին ծանր քարով։ Սփարքին գալիս է կենդանիների գերեզմանատուն, շատ է զարմանում տեսնելով իր տապանաքարը։ Հոգնելով վազելուց՝ հենց այնտեղ էլ քնում է։ Վիկտորը շատ է անհանգստանում իր միակ ընկերոջ հոգեկան ապրումներով և հասկանում է, որ մարդկանց դուր չի գա շունը, ով կենդանացել է մեռյալ աշխարհից։ Նա իր ծնողների հետ միասին գնում է Սփարքիին փնտրելու։

Մինչ այդ, դասարանցիների կենդանացած հրեշները՝ հսկայան կրիան, առնետ-հրեշը, ծովային կապիկների խումբը, մումիա-գետնամուկը և թռչող կիսակատու-կիսամուկը ահաբեկում են քաղաքը։ Վիկտորն ու Սփարքին միավորվում են և պատրաստվում են փրկե իրենց հարազատ քաղաքն ու դրա բնակիներին։ Նրան հաջողվում է ձերբազատվել բոլոր հրեշներից, բացի թռչող պարոն Կիսկիսից։ Երբ հարություն առած և կատարելագործված կենդանիերը վերադառնում են մյուս աշխարհ, մթությունից հայտնվում է պաոն Կիսկիսը և փախցնում Վիկտորի հարևանուհի Էլզային։ Քաղաքի բնակիչները վստահ են, որ առևանգման մեղավորը Սփարքին է և ընկնում են նրա հետեևից, որպեսզի այրեն։ Վիկտորը որոշում է փրկել իր ընկերներին։ Տղան գալիս է հին, քամու ալրաղացին, որտեղ տարել է իր զոհին թռչող կիսամուկը։ Վիկտորը վազում է այնտեղ, սակայն քաղաքապետը միամիտ կրակի է տալիս տանիքը։ Ընկերներին հաջողվում է փրկել Էլզային, սակայն Վիկտորը կորցնում է գիտակցությունը և մնում է վառվող ալրաղացում։ Իսկ Սփարքին, փրկելով նրան՝ կրկին մահանում է։

Վիկտորը չի պատրաստվում կրկին կորցնել իր շնիկին, իսկ բնակիչները, ամաչելով իրենց արածի համար, որպես երախտագիտություն երեխաների փրկման համար, միացնում է Սփարքիին մեքենաների մարտկոցներին և Սփարքին կրկին կենդանանում է։

Հնչյունավորողներ խմբագրել

 
Թիմ Բարթոնը, Վայնոնա Ռայդերը, Մարտին Լանդաուն, Չարլի Տահանը և Էլիսոն Աբաթը ֆիլմի պրեմիերային Fantastic Fest-ում, Օսթին, Տեխաս։
  • Չարլի Տահան՝ Վիկտոր Ֆրանկենշտեյն
  • Մարտին Շորթ՝ Էդվարդ Ֆրանկենշտեյն[17][18]
  • Քեթրին Օ’Հարա՝ Սյուզան Ֆրանկենշտեյն[17]
  • Մարտին Լանդաու՝ պարոն Ռժիկուրսկի, ֆիզիկայի ուսուցիչ[17][19]
  • Վայնոնա Ռայդեր՝ Էլզա վան Հելսինգ[17]
  • Ֆրանկ Ուելքեր՝ Սփարքի, ծովային հրեշներ
  • Ատտիկուս Շաֆեր՝ Իգոր[20]
  • Ռոբերթ Կապրոն՝ Բոբ[21]
  • Կոնչիտա Ֆեռռելլ՝ Բոբի մայրը[21]
  • Թոմ Քեննի՝ Հրշեջ, զինվոր, մարդ ամբոխի մեջ[22]
  • Քրիստոֆեր Լի՝ Դրակուլա

Կարծիքներ խմբագրել

Ֆիլմը ստացավ հիմնականում դրական կարծիքներ։ Rotten Tomatoes կայքում, հիմնվելով 187 կարծիքի վրա, ստացավ 89%՝ 7.7/10 միջին գնահատականով[23]։

Ռոջեր Էբերթը ֆիլմին 4-ից տվեց 3 աստղ, նշելով նաև, որ թեև այն Բարթոնի լավագույն աշխատանքը չէ, սակայն լի է կրքոտ էներգիայով և հիացմունքով[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nytimes.com/2012/10/05/movies/frankenweenie-tim-burtons-homage-to-horror-classics.html?smid=tw-nytimesmovies&seid=auto&_r=0
  2. http://www.metacritic.com/movie/frankenweenie
  3. 3,0 3,1 http://www.filmaffinity.com/en/film348042.html
  4. Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=138823
  6. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=132661.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.allocine.fr/film/fichefilm-132661/casting/
  8. http://www.cereality.net/kritik/frankenweenie-06143
  9. Internet Movie Database — 1990.
  10. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  11. 11,0 11,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=frankenweenie.htm
  12. Goldberg, Matt (2012 թ․ մարտի 6). «Դիսնեյը ցանկանում է թողարկել Թիմ Բարթոնի «Ֆրանկենվինին» IMAX 3D ֆորմատով». Collider.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 6-ին.
  13. «Oscar 2013: The nominations revealed...». Entertainment Weekly. 2013 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  14. Globe, Golden (December 13, 2012). «Golden Globes 2013: full list of nominations». guardian.co.uk. London. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  15. Labrecque, Jeff (2013 թ․ հունվարի 9). «'Lincoln' leads BAFTA race with 10 nominations». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  16. Giardina, Carolyn; Jordan Zakarin (2012 թ․ դեկտեմբերի 3). «Disney Leads Annie Award Best Picture Nominations». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Fleming, Mike (2010 թ․ սեպտեմբերի 20). «Թիմ Բարթոնը փնտրում է իր «Ֆրանկենվինի» ֆիլմի դերասաններին». Deadline. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  18. Amy Biancolli (2012 թ․ հոկտեմբերի 4). ««Ֆրանկենվինի» ֆիլմի կարծիքները». SFGate. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  19. ««Ֆրանկենվինի»։ Martin Landau is part Vincent Price, part 'Slob' | Hero Complex – movies, comics, pop culture – Los Angeles Times». Herocomplex.latimes.com. 2012 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  20. Bettinger, Brendan (2011 թ․ փետրվարի 14). «The Official Synopsis and Production Notes for Tim Burton's 3D Stop-Motion FRANKENWEENIE». Collider. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  21. 21,0 21,1 «D23 Expo: Ֆրանկենվինի մաստառի առաջին հայացքը». ComingSoon. 2011 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  22. Schaefer, Sandy (2011 թ․ հոկտեմբերի 27). «Ֆրանկենվինի ֆիլմի առաջին նկարները, իր հերթական ստոպ-կադր ֆիլմը». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
  23. «Ֆրանկենվինի». Rotten Tomatoes. 2012 թ․ դեկտեմբերի 18.
  24. «Ռոջեր Էբերթի կարծիքը Ֆրանկենվինիի վերաբերյալ». 2012 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկենվինի (մուլտֆիլմ)» հոդվածին։