Հենզելն ու Գրետելը (ֆիլմ, 1982)

Հենզելն ու Գրետելը (անգլ.՝ Hansel and Gretel), առաջին հեռուստաֆիլմն է, որը նկարահանել է Թիմ Բարթոնը Դիսնեյ ստուդիայում, Գրիմ եղբայրների համանուն հեքիաթի հիման վրա։ Այն նկարվել է ճապոնական Դիսնեյ հեռուստաալիքի համար։ Ֆիլմը ցուցադրվել է ընդամենը մեկ անգամ՝ Հելոուինի գիշերը այնքան ուշ ժամի, որ շատերը այդպես էլ չեն դիտել այն։ Երկար ժամանակ «Հենզելն ու Գրետելը» համարվում էր կորած[1]։

Picto infobox cinema.png
Հենզելն ու Գրետելը
անգլ.՝ Hansel and Gretel
Հենզելն ու Գրետելը (ֆիլմ, 1982).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոֆանտաստիկա և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՀենզելն ու Գրետելը
Թվական1982
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն
ՊրոդյուսերՌիկ Հայնրիքս
Սցենարի հեղինակԹիմ Բարթոն
Տևողություն45 րոպե

Բոլոր դերերը մարմնավորում են ճապոնացի դերասաններ։ Ֆիլմի բեքգրաունդը նույնպես պլանավորված էր ճապոնական կամ Ճապոնիայով հետաքրքրվող ամերիկական հանդիսատեսի համար։ Այսպես, օրինակ, էկրանի վրա հաճախ են հայտնվում խաղալիք-տրանսֆորմերներ, որոնց պատրաստմամբ զբաղվում է Հենզելի և Գրետելի հայրը։ Նրա ստեղծած խաղալիքներից մեկը՝ բադիկը, որը պատկանում էր հերոսներից մեկին, չար մոգության ազդեցության տակ վերածվում է ծրագրավորված ռոբոտի կամ նման մի բան։

ՍյուժեԽմբագրել

Հիմնած է հայտնի հեքիաթի վրա։ Քույր ու եղբայր մոլորվելով, հայտնվում են մարդակեր-կախարդի խրճիթում։ Խաղալիքները, որոնք պատրաստել էր երեխաների հայրը, կախարդը դարձնում է արյունարբու հրեշներ և փորձում է օգնել իր նոր տիրոջը, բռնել Հենզելին ու Գրետելին։ Միայն հույսը դեպի դրականը և կարատեի որոշ իմացությունները օգնում են փրկվել հերոսներին։

ԴերակատարներԽմբագրել

  • Ջիմ Իշիդա՝ հայր
  • Միշել Յամա՝ խորթ մայր/վհուկ
  • Էնդի Լի՝ Հենզել
  • Էլիոն Հոնգ՝ Գրետել
  • Դևիդ Կոենիգսբերգ՝ Դեն Դն քաղցրավենիքի տղամարդը
  • Վինսենտ Փրայզ՝ հաղորդավար[2]

ՓաստերԽմբագրել

  • Ֆիլմը ցուցադրվել է դեկտեմբերի 31-ին ժամը 22։30։
  • Ֆիլմի նկարահանումներն ավարտելուց հետո Թիմ Բարթոնը մտածեց այլևս չզբաղվել ռեժիսուրայով։ Դրանից հետո (մինչ 2007 թվականի վերջ), նրա կինոդարանում հաշվվում է 21 ֆիլմ։
  • «Հենզելի և Գրետելի» կոնցեպտ-արտի էջերում հանդիպում են «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» մուլտֆիլմի կերպարների մշակումները, հիմնականում՝ Ջեք Սքելինգթոնինը։
  • Սկզբում գլխավոր հերոսները պետք է լինեին ինչպես բնօրինակում՝ քույր և եղբայր, սակայն վերջնական տարբերակում որոշվեց երկու եղբայր։
  • Ֆիլմում գլխավոր բացասական կերպար է վհուկը, իսկ բնօրինակ հեքիաթում՝ կախարդը։
  • Գլխավոր հերոսները չար ուժերի դեմ իրոք կռվում է արևելյան մենամարտերով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «La Cinémathèque française»։ Վերցված է հոկտեմբերի 23, 2012 
  2. «Hansel and Gretel»։ Internet Movie Database։ Վերցված է հոկտեմբերի 23, 2012 

Արտաքին հղումներԽմբագրել