«Մարսը գրոհում է», (անգլ.՝ Mars Attacks!) ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ սև հումորի երանգներով և 1996 թվականի քաղաքական երգիծանք։ Ֆիլմի ռեժիսորն է Թիմ Բարթոնը։

Picto infobox cinema.png
Մարսը գրոհում է
անգլ.՝ Mars Attacks!
Մարսը գրոհում է.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][…] և կինոնմանակում
Թեմաայլմոլորակայինների ներխուժում
ՀիմքՄարսը գրոհում է
Թվականդեկտեմբերի 12, 1996[4] և փետրվարի 27, 1997[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն[1][2][6][…]
ՊրոդյուսերԹիմ Բարթոն և Լարի Ջ. Ֆրանկո
Սցենարի հեղինակJonathan Gems?
ԴերակատարներԼուկաս Հաաս[7], Ջեք Նիկոլսոն[2][3][7][…], Sylvia Sidney?[7], Jim Brown?[7], Pam Grier?[7], Գլեն Քլոուզ[7][6][8], Անեթ Բենինգ[3][7][6], Սըր Թոմ Ջոնս[7], Ռոդ Սթայգեր[7], Փիրս Բրոսնան[3][7][6], Ֆրենկ Ուելկեր[7], Մարտին Շորթ[7], Սառա Ջեսիկա Փարկեր[3][7], Նատալի Փորտման[7], Մայքլ Ջեյ Ֆոքս[7], Դենի Դե Վիտո[7], Փոլ Ուինֆիլդ[7], Ջեք Բլեք[7], Լիզա Մերի Սմիթ[7], Բարբե Շրյոդեր[7], Քրիստինա Էփլգեյթ[7], Օ-Լան Ջոնս[7], Եժի Սկոլիմովսկի[7], Ջո Դոն Բեյքեր[7], Ռենս Հովարդ[7], Ռեյ Ջեյ[7], Ուիլի Գարսոն[9], Carl Washington?[9], J. Kenneth Campbell?[9] և Valerie Wildman?[9]
ՕպերատորՓիթեր Սուշիցկի
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժՔրիս Լեբենզոն
Պատմվածքի վայրՆյու Յորք, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Կանզաս և Փարիզ
Նկարահանման վայրԿանզաս և Արիզոնա
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն106 րոպե
Բյուջե70 000 000 $
Շահույթ101 371 017 $
Պաշտոնական կայքէջ
Mars Attacks! Վիքիպահեստում

Կարճ սյուժեԽմբագրել

Մեր մոլորակը ենթարկվել է սարսափելի հարձակման։ Անհոգի և անզգացմունք մարսեցիները, այդ փոքրիկ և կանաչ արարածներն իրենց տիեզերանավերից իջնում են անապատի վրա, այնուհետև տարածվում տարբեր ուղղություններով։ Մայրաքաղաքային Վաշինգտոնը, Լաս-Վեգասը ցնցվում են ամեննահզոր պայթյուններից և անհաշվելի ավերածություններից։

ԱՄՆ-ի նախագահը հրամայում է զինված ուժերին հանգստանալ, սակայն երկու ղեկավարների՝ գեներալների կարծիքներն առանձնանում են։ «Ավերել և հետ ուղարկել նրանց Մարս», կարծում է գեներալ Դեքերը։ «Խաղաղություն կնքել», առարկում է գեներալ Քեյսին։

Հետագա գործողություններում ցույց է տրվում, թե ով է նրանցից իրավացի։

ԴերակատարներԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ֆիլմի սցենարիստները չգիտեին, թե ինչ լեզվով պետք է խոսեին մարսեցիները և սցենարում գրեցին «ack, ack, ack, ack»՝ երկխոսությունների փոխարեն։ Արդյունքում, «աշխատանքային տարբերակը» դարձավ մարսեցիների պաշտոնական լեզուն[10]։
  • Ֆիլմում տեղ գտան Լաս Վեգասում խաղատան իրական պայթյունի (կառուցման) տեսարանը, որը նկարել էր Բարթոնը։ The Landmark խաղատունը, որը նման էր թռչող ափսեի, պայթեցվել էր 1995 թվականի նոյեմբերի 7-ին[10]։
  • Նույն տարում՝ 1996 թվականին, դուրս եկավ նման մեկ այլ ֆիլմ՝ «Անկախության օրը»։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել