Բեթմեն (ֆիլմ, 1989)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բեթմեն (այլ կիրառումներ)
«Բեթմեն», սուպերհերոսի մասին ֆանտաստիկ ամերիկյան ֆիլմ, որի ռեժիսորն է Թիմ Բարթոնը, իսկ պրոդյուսերը՝ Ջոն Փիթերսը։ Այն հիմնված է DC Comics կոմիքսների հրատարակչության համանուն հերոսի պատմությունների վրա։ Գլխավոր դերերում են Ջեք Նիկոլսոնը, Մայքլ Կիտոնը, Քիմ Բեսինջերը, Ռոբերթ Վուլը, Բիլլի Դի Ուիլիամսը, Պետ Հինգլը և Ջեք Փելանսը։ Ֆիլմում Բեթմենը մարտնչում է ծաղրածուի հագուստով և Ջոկեր անունով վտանգավոր հանցագործի հետ։
Մինչ Բիթլջուսի (1988) հաջողությունը, Թիմ Բարթոնի «Բեթմեն»-ին չէին տալիս «կանաչ ճանապարհ»։ Գլխավոր դերի համար նախատեսվել էին Ա-ցանկի մի շարք դերասաններ, սակայն վերջում ընտրվեց Մայքլ Կիտոնը։ Նրա շուրջ եղան շատ տարաձայնություններ, քանի որ համարվում էր միանման կինոկատակերգությունների սովորական դերասան, և շատերը կասկածում էին, թե արդյոք նա կարող էր լուջ դեր խաղալ։ Մեծ գումարի, նկարահանումների հարմար գրաֆիկի դիմաց միայն Նիկոլսոնը համաձայնվեց խաղալ Ջոկերի դերը։ Ֆիլմի երանգը և միտքը եկել է Ալան Մուրի «Սպանող կատակը» և Ֆրանկ Միլլերի «Մռայլ ասպետը վերադառնում է» կոմիքսներից։ Ֆիլմի նկարահանումները տեղի ունեցան Pinewood Studios-ում, որը սկսվեց 1988 թվականի հոկտեմբերից մինչև 1989-ի հունվար։ Ֆիլմի բյուջեն $30 միլիոնից աճեց մինչև $48 միլիոն, երբ սցենարի վրա սկսեցին աշխատել Ուորեն Սկարենը, Չարլզ ՄակՔոյնը և Ջոնաթան Գեմսը։
Բեթմենն ունեցավ շահութային աննախադեպ հաջողություն, հասնելով ավելի քան 400 միլիոն դոլարի։ Այն կինեմատոգրաֆիայի պատմության մեջ հինգերորդ ֆիլմն է, որ հենց պրեմիերայի տարվան հավաքեց այդքան մեծ գումար։ Ֆիլմն առաջադրվեց Սատուրն մրցանաաբաշխության մի քանի անվանակարգերում, Ոսկե Գլոբուսի մեկ անվանակարգում և հաղթեց մեկ Օսկար։
Սյուժե
խմբագրելԲրյուս Ուեյնը վաղ մանկության տարիքում ականատես է լինում ծնողների սպանությանը։ Դառնալով հասուն երիտասարդ, նա որոշում է խոչընդոտել հանցագործություններին։ Դրա համար իր համար հնարում է Բեթմենի՝ չղջիկ-մարդու կերպարը։ Մի անգամ Բեթմենը դուրս է գալիս վտանգավոր հանցագործ Ջեք Նապյերի հետքերով։ Նապյերն ընկնբելով քիմիական արգասիքների կույտի մեջ այլանդակում է դեմքը, ինչի արդյունքում նրա մաշկը սպիտակում է, մազերը կանաչում են իսկ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով դեմքին մնում է այլանդակ ժպիտը։ Այդ դժբախտ պատահարի պատճառով քաղաքում հայնտվում է նոր վտանգավոր հանցագործ, որը հայտնի է Ջոկեր մականունով։ Խելագար ծաղրածուն ցանկանում է թունավորել ողջ քաղաքը իր թունավոր կոսմետիկայի միջոցով։ Իմանալով դրա մասին Բեթմենը փորձում է կանգնեցնել նրան։ Ջոկերի հետևից է ընկնում նաև ֆոտոլրագրող Վիքի Վեյլը, ով դառնում է Բրյուս Ուեյնի ընկերուհին։ Ուսումնասիրելով Ջեկ Նապյերի անձնական փաստաթղթերը Բրյուսը պարզում է, որ նա է սպանել իր ծնողներին։ Գոթեմ-սիթիի (կոմիքսային կախարդական քաղաք) ծննդյան օրվա առթիվ Ջոկերը փորձում է թունավորել բոլորին իր կոսմետիկայով։ Ջոկերը գերի է վերցնում Վիքի Վեյլին և թաքնվում մի լքված ամրոցի գագաթին, որին և հետևում է Բեթմենը։ Ջոկերի բոլոր կողմնակիցների հետ հարցերը լուծելուց հետո Բեթմենը վերջապես հասնում է ծաղրածուին և ծեծում նրան, հիշեցնելով, որ ինքը սպանել է իր ծնողներին և իր պատճառով է նա դառել Բեթմեն։ Ջոկերի ետևից ուղղաթիռով գալիս են իր վարձկանները, որպեսզի տանեն, սակայն Բեթմենի զենքի շնորհիվ Ջոկերն ընկնում է մեծ բարձրությունից և մահանում։
Դրանից հետո Վիքի Վեյլը հեռանում է քաղաքից, իսկ Բեթմենի համար տեղադրում են Բեթ-ազդանշան, որպեսզի նոր վտանգի մասին տեղեկացնեն նրան։
Դերակատարներ
խմբագրել- Մայքլ Կիտոն՝ Բրյուս Ուեյն/Բեթմեն
- Ջեք Նիկոլսոն՝ Ջեք Նապյեր/Ջոկեր
- Քիմ Բեսինջեր՝ Վիկի Վեյլ
- Ռոբերթ Հուլ՝ Ալեքսանդեր Նոքս
- Պետ Հինգլ՝ Լիազոր Գորդոն
- Բիլլի Դի Ուիլիամս՝ Հարվի Դենտ
- Մայքլ Գուֆ՝ Ալֆրեդ Փեննիուորթ
- Ջեք Փելանս՝ Կարլ Գրիսսոմ
- Ջերի Հոլ՝ Ալիսա Հանտ
- Տրեյսի Ուոլտեր՝ Bob the Goon
- Լի Ուալաս՝ Լեյնտենանտ Մայք Էքհարդտ
- Հյուգո Է․ Բլիկ՝ Երիտասարդ Ջեք Նապյեր
- Չարլզ Ռոսկիլլի՝ Երիտասարդ Բրյուս Ուեյն
- Դևիդ Բաքստ՝ Թոմաս Ուեյն
- Շերոն Հոլմ՝ Մարթա Ուեյն
Ստեղծում
խմբագրելՄտահղացում
խմբագրել1985 թվականի «Պի-Վիի մեծ արկածը» ֆիլմի ֆինանսական հաջողությունից հետո Warner Bros.-ը վարձում է Թիմ Բարթոնին որպես Բեթմենի ռեժիսոր։ Դրանից անմիջապես հետո Բարթոնն ընկերուհու՝ Ջուլի Հիքսոնի հետ գրում է 30 էջանոց սցենար, կարծելով, որ Թոմ Մանկևիչի սցենարը շատ հնաոճ է։ «Մռայլ ասպետը վերադառնում է» և «Բեթմեն․ մահացու կատակ» կոմիքսները Warner Bros.-ի մեջ առաջացրեցին հետաքրքրություն նկարահանելու դրանց էկրանավորումները։ Բարթոնը կոմիքսների սիրահար չէր, սակայն հիացավ, տեսնելով, թե ինչպիսի լուրջ երանգ կա երկու պատմությունների մեջ։ Warner Bros.-ին օգնեց Սթիվ Էնգլհարթը՝ 1986 թվականի մարտին գրելով նոր սցենար[9]։ Սկզբում այն ներառում էր Ջոկերին և Ռուպերտ Թորնին որպես գլխավոր չարագործներ, որպես կամեո Պինգվինին, Սիլվեր Կլաուդին և Դիկ Գրեյսոնին։ Այդպիսի սյուժե գրվել էր Էնգլհարթի կողմից Strange Apparitions-ում։ Warner Bros.-ը հիցացած էր դրանով, սակայն ըստ Էնգլհարթի մի ֆիլմի համար դա շատ էր, ուստի նա կրճատեց հերոսներին, որոնք տեղ գտան իր երկրորդ սցենարում, որն էլ ավարտեց 1986 թվականին[9]։
Բարթոնը վարձեց կոմիքսների սիրահար Սեմ Հեմմին, որպեսզի նորից գրի սցենարը[10]։ Հեմմը որոշեց, որ պետք չէ ֆիլմը սկսել հերոսի ստեղծումով, քանի որ այն կլինի «փակ սցենարի» մի մասը, որն ամբողջությամբ բացահայտվում է ֆիլմի ընթացքում[11]։ Նա այդ ամենը բացատրեց այսպես․ «Մենք լիովին կկորցնենք ձեր վստահությունը, եթե մանրամասն ցուցադրենք Բրյուս Ուեյնի Բեթմեն դառնալը»[12]։ Հեմմը Սիլվեր Քլաուդին փախարինում է Վիքի Վեյլով և Ռուպերտ Թորնին՝ հորինած կերպարով՝ Կարլ Գրիսսոմով։ Իր սցենարն ավարտին է հասցնում 1986 թվականի հոկտեմբերին, որտեղ Դիք Գրեյսոնը հիշատակվում է որպես կամեո, այլ ոչ որպես մշտական կերպար։ Հեմմի սցենարում կար մի դրվագ երիտասարդ Ջեյմս Գորդոնի մասնակցությամբ, ով հերթապահում էր Բրյուս Ուեյնի ծնողների սպանության օրը։ Սակայն, երբ Հեմմի սցենարը վերանայվեց, այդ հատվածը ջնջվեց։
Warner Bros.-ը այդքան էլ ոգեվորված չէր սկսելու ֆիլմի նկարահանումները, չնայած նրան, որ Հեմմի սցենարը դրական ընդունվեց Բեթմենի հեղինակներից մեկի՝ Բոբ Քեյնի կողմից։ Հեմմի սցենարի անօրինական տարբերակը կարելի էր գտնել ԱՄՆ-ի բոլոր կոմիքսների խանութներում[11]։ Վերջապես «Բեթմենը» ստացավ կանաչ լույս և ֆիլմի նախնական նկարահանումները սկսեցին 1988 թվականի ապրիլին, երբ Թիմ Բարթոնի «Բիթլջուսը» հասավ հաջողության։ Երբ երկրպագուներն իմացան այն մասին, որ Բարթոնը գլխավոր դերում տեսնում է Մայլքլ Կիտոնին, սկսեցին ֆիլմի ուղղության մասին վեճերը, ինչին Հեմմը պատասխանեց․ «Նրանք լսում են Թիմ Բարթոնի անունը և պատկերացնում միայն «Պի-Վիի մեծ արկածը» ֆիլմը, նրանք լսում են Մայքլ Կիտոնի անունը և պատկերացնում հասարակ կինոկատակերգություն։ Նրանք մտածում են Բեթմենի 1960 թվականի կատակերգական սերիալի մասին, սակայն այդ սերիալը մեր ֆիլմի լրիվ հակառակն է։ Մենք ցանկացանք Բեթմենին ցույց տալ իր լուրջ և մութ կողմերից, սակայն երկրպագուները մեզ չէին հավատում»[11]։
Լսումներ
խմբագրելԲեթմենի դերի համար վերանայվում էին Մել Գիբսոնը, Քևին Քոսթները, Չառլի Շինը, Փիրս Բրոսնանը, Թոմ Սելլեքը և Բիլ Մյուրեյը[10][13]։ Սկզբում Բարթոնը ցանկանում էր մարտաֆիլմի համար ընտրել հերթական դերասանին, սակայն ֆիլմի պրոդյուսեր Ջոն Փիթերսը առաջարկեց Կիտոնին, ասելով, ար նա ունի «հարմար հատկանիշներ»։ Փորձելով Կիտոնին Բիթլջուսի դերում, Բարթոնը համաձայնվում է, որպեսզի նա խաղա Բեթմենի դերը[13]։
Կիտոնի ընտրությունը Բեթմեմի դերում առաջացրեցին մեծ տարաձայնություններ երկրպագուների մոտ, Warner Bros․-ի գրասենյակ ուղարկելով ավելի քան 50,000 նամակ։ Կիտոնին դեմ էին նաև Սեմ Հեմմը, Բոբ Քեյնը և Մայք Ուսլանը, ինչին Բարթոնը պատասխանեց․ «Ակնհայտ է, կոմիքսների սիրահարները բացասական արձագանքեցին Կիտոնին Բեթմենի դերիում։ Ես կարծում են, որ նրանք որոշել են, թե մենք 1960 թվականի սերիալի նման ենք անելու։ Այդ ամենի հետ դժվար է համակերպվել, քանի որ բոլորը Կիտոնին գիտեն «Պարոն Մայրիկ», «Գիշերային հերթափոխը» և նմանատիպ ֆիլմերից»[14]։ Ոգեշնչվելու համար Կիտոնը կարդում է «Մայլ ասպետի վերադարձը» կոմիքսը[15]։
Նկարահանումներ
խմբագրելՖիլմի նկարահանումները պետք է սկսեին Բըրբանքի տարածքում, սակայն ԶԼՄ-ների հետաքրքրությունը դեպի ֆիլմը, ստիպեցին, որպեսզի ֆիլմի նկարահանումները տեղի ունենան Անգլիայի Pinewood Studios նկարահանման ստուդիայում։ Այնտեղ ֆիլմի նկարահանումները տեղի ունեցան 1988 թվականի հոկտեմբերից մինչև 1989-ի հունվարը։ Այն նկարահանվեց 18 տաղավարներում, իսկ այդ աղբողջ տարածքը հաշվվում էր մոտավորապես 0,38 կմ²։
Սկզբնական տարբերակում Ջոկերը պետք է սպաներ Վիքի Վեյլին, դրանով իսկ Բեթմենին բերելով վրեժի ևս մեկ պատճառ։ Առանց Թիմ Բարթոնին որևէ բան ասելու, Ջոն Փիթերսը վերափոխում է այդ հատվածը։ Նա վարձում է բեմադրող-նկարիչ Էնթոնի Ֆորսթին՝ 12 մետրանոց տաճար կառուցելու համար[16], ինչը նրա վրա նստում է 100,000 դոլար։ Բարթոնին դուր եկավ մտահղացումը, սակայն չգիտեր, թե ինչ տեսարան է լինելու վերջում։ «Երբ Ջեք Նիկոլսոնը և Քիմ Բեսինջերը բարձրացան տաճարի գագաթին, ճանապարհի կեսին Ջեքը շրջվեց և ասաց․ -Ինչու՞ եմ այստեղ գնում։ Մենք խոսելու՞ ենք դրա մասին, երբ հասնեմ գագաթին։ Ես ստիպված պատասխանեցի, որ ոչինչ չգիտեմ»[16]։
Բեմադրություն
խմբագրել"Pinewood-ը կարծես կառուցված էր Գոթեմ-սիթիի համար։ Ամեն շենքի, ամեն աղբամանի, ամեն աղյուսիկի համար։
Բարթոնը տպավորված էր Էնթոնի Ֆորսթի «Գայլերի ոհմակը» ֆիլմի բեմադրությամբ, սակայն նախկինում նրան չհաջողվեց վարձել Ֆորսթին որպես բեմադրող-նկարիչ իր «Բիթլջուս» ֆիլմում։ Այդ ժամանակ Ֆորսթն արդեն մասնակցում էր «Բարձրագույն հոգիներ» ֆիլմում, որում նա զղջաց[10]։ Փորսթին դուր եկավ Բարթոնի հետ աշխատելը․ «Ես չէի կարծում, որ կարող եմ ռեժիսորի գլխավորությամբ ինձ զգալ այդքան բնական։ Մեր մեջ չեղավ ոչ մի տարաձայնություն, որովհետեև ոչ մի բանի չէինք ձգտում։ Բարթոնը համարվում է իր գործի վարպետը»՝ պատմում էր Ֆորսթը։
Ֆորսթը իրար խառնելով տարբեր ճարտարապետական ոճեր, արպեսզի «Գոթեմ-սիթին դարձնի ամենաանճոռնի և մռայլ քաղաքը, որը կարող պատկերացնել»[17]։ 1985 թվականի «Բրազիլիա» ֆիլմը ազդեցություն թողեց ֆիլմի բեմադրության վրա․ Բարթոնը և Ֆորսթը ուսումնասիրել էին այն որպես օրինակ։ Դերեկ Մեդդինգսը վիզուալ էֆեկտների ղեկավարն էր, իսկ Քեյթ Շորթը օգնեց վերջացնել «Բեթմոբիլը»[18]՝ ավելացնելով դրա վրա հրթիռ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.imdb.com/title/tt0096895/fullcredits
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=batman.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=16760&type=MOVIE&iv=Basic
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=4966.html
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Box Office Mojo — 1999.
- ↑ 9,0 9,1 «Բեթմեն». Steve Englehart.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 Alan Jones (1989 թ․ նոյեմբեր). «Բեթմեն». Cinefantastique. էջեր 55–67.
- ↑ 11,0 11,1 11,2 Taylor L. White (1989 թ․ հուլիս). «Բեթմեն». Cinefantastique. էջեր 33–40.
- ↑ Stephen Rebello (1989 թ․ նոյեմբեր). «Սեմ Հեմմ՝ Սցենարի հեղիանկ». Cinefantastique. էջեր 34–41.
- ↑ 13,0 13,1 Nancy Griffin; Kim Masters (1997). «Hit Men». Hit & Run: How Jon Peters and Peter Guber Took Sony For A Ride In Hollywood. Simon & Schuster. էջեր 158–174. ISBN 0-684-80931-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Hilary de Vries (1989 թ․ փետրվարի 5). ««Բեթմենը» կռվում է մեծ գումարների համար». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Les Daniels (2000). Batman: The Complete History. Chronicle Books. էջ 164. ISBN 0-8118-2470-5.
- ↑ 16,0 16,1 Tom Stone (2004 թ․ սեպտեմբերի 28). «Ինչպես Հոլլիվուդն ունեցավ իր վերջին ծիծաղը». The Daily Telegraph.
- ↑ Anton Furst, Derek Meddings, Visualizing Gotham: The Production Design of Batman, 2005, Warner Home Video
- ↑ «Բեթմոբիլ». Keith Short.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Warner Bros.-ի պաշտոնական էջ
- Բեթմեն(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
- Բեթմեն(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Բեթմեն»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Բեթմեն»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- Բեթմեն(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Script review of The Batman IGN reviews Tom Mankiewicz's unproduced script
- Behind-the-scenes photos
- Screenshots
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթմեն (ֆիլմ, 1989)» հոդվածին։ |