Նեխուր-հրեշի հետքերով (անգլ.՝ Stalk of the Celery), մուլտիպլիկացիոն կինոնկարը առաջիններից է, որը նկարահանվել է ամերիկացի կինոռեժիսոր Թիմ Բարթոնի կողմից իր Կալիֆորնիայի արվեստի համալսարանում ուսանելու տարիներին։ Մուլտֆիլմը նկարահանվել է 8 մմ-անոց շղթայի վրա և լիովին նկարվել մատիտներով։ Մուլտֆիլմի հատվածներն առաջին անգամ ցուցադրվել են 2006 թվականին՝ իսպանական հեռուստատեսությամբ։

Նեխուր-հրեշի հետքերով
անգլ.՝ Stalk of the Celery Monster
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ
Թվական1979
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն
ՊրոդյուսերԹիմ Բարթոն
Սցենարի հեղինակԹիմ Բարթոն
ԿինոընկերությունԿալիֆորնիայի արվեստների ինստիտուտ
Տևողություն1,5 րոպե

Սյուժե խմբագրել

Պահպանված հատվածներից հնարավոր չէ կազմել անիմացիոն ֆիլմի սյուժեն։ Կադրերը, որոնք ցույց են տրվել իսպանական հեռուստատեսությամբ, արտահայտում են անմարդկային գիտափորձեր, որոնք կատարվում են արյունարբու ատամնաբույժ Մաքսվել Փեյնի և իր տպավորված օգնականից՝ հաճախորդների նկատմամբ։ Նա տանջում է մի կնոջ, այնուհետև կանչում մի հրեշի, որն արձակում է սարսափելի ձայներ։ Այնուհետև կինը գնում է, իսկ Մաքսվելը դուրս է գալիս միջանցք՝ նոր զոհեր փնտրելու։ Նրա հայացքը կանգնում է մի կնոջ վրա, և այդ կինը սկսում է սրտապատառ բղավել։

Նաև, երբ բժշկի ընդունարանում կադրերը գունավոր են, ապա ատամնաբույժի աշխատասենյակում՝ սև ու սպիտակ։

Փաստեր խմբագրել

  • Ֆիլմի հերոսները խոսում են Բարթոնի հորինած շեշտադրությամբ, խառնելով իրական բառերը հորինված, ոչ մարդկային արտահայտությունների հետ։
  • Փրկված 35 մմ-անոց ֆիլմի պատճեն պահպանվում է ԱՄՆի Կոնգրեսի գրադարանում։
  • Թիմ Բարթոնի ընկերները և Բրետ Թոմսոնը կանչվում են աշխատանքի Ուոլթ Դիսնեյ ընկերությունում, մուլտֆիլմը ընկերության ղեկավարների դիտելուց հետո։
  • Մուլտֆիլմի գլխավոր հերոսնի անվանումը՝ Մաքսվել Փեյնը (անգլ.՝ Maxwell Payne) առաջացել է անգլերեն «pain»՝ ցավ բառից։

Աղբյուրներ խմբագրել