Ալադդինը և կախարդական լամպը (անգլ.՝ Aladdin and His Wonderful Lamp), ամերիկացի ռեժիսոր Թիմ Բարթոնի առաջին հեռուստաֆիլմը։ Այն «Faerie Tale Theatre» հեռուստասերիալի մի մասն է (1 սերիա, 5 եթերաշրջան), որը նկարահանվել է CBS/Fox-ի պատվերով։ Այն ցուցադրվել է միայն մեկ անգամ՝ 1986 թվականի հուլիսի 14-ին, որից հետո այդպես էլ վարձույթում չհայտնվեց։

Picto infobox cinema.png
Ալադդինը և նրա կախարդական լամպը
անգլ.՝ Aladdin and his Wonderful Lamp
Ալադդինը և նրա կախարդական լամպը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1986
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն
ԴերակատարներՌոբերտ Քերադայն, Շելլի Դյուվալ, Ջեյմս Էրլ Ջոնս, Լեոնարդ Նիմոյ, Valerie Bertinelli?, Ray Sharkey?, Rae Allen? և Ջոզեֆ Մաեր

ՍյուժեԽմբագրել

«Հազար ու մի գիշեր» հեքիաթի բառացի վերարտադրությունը։ Ալադդինը փողոցային տղա է, ով ապրում է Բաղդադի աղքատ թաղամասերում։ Մի անգամ քաղաք է գալիս չար կախարդ, ով ձևացնելով, թե Ալադդինի մահացած հորեղբայրն է, տղայի միջոցով ցանկանում է իր ձեռքն առնել կախարդական լամպը, որի մեջ ապրում է Ջինը․․․

ԴերակատարներԽմբագրել

  • Շելլի Դյուվալ՝ հեքիաթասաց
  • Ռոբերթ Քերոդայն՝ Ալադդին
  • Վալերի Բերտինելլի՝ արքայադուստր Սաբրինա
  • Լեոնարդ Նիմոյ՝ մարոկկոյական չար կախարդ
  • Ջեյմս Էրլ Ջոնս՝ ջին

ՓաստերԽմբագրել

  • Երկար ժամանակ ֆլմը համարվում էր կորած։ Որոշ ժամանակ էլ նույնիսկ կինոդարան IMDb-ն էր մերժում դրա գոյությունը մինչև, որ ֆիլմը չթողարկվեց DVD-ի վրա։
  • Ջեյմս Էրլ Ջոնսը, ով խաղում է Ջինի դերը, ավելի հայտնի էր որպես «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարում որպես Դարթ Վեյդերի և «Առյուծ արքան» մուլտֆիլմում արքա Մուֆասայի հնչյունավորող ձայն։
  • Լեոպոլդ Նիմոյը՝ մարոկկոյական չար կաղարդը, հանդիսատեսին ավելի հայտնի է «Աստղային ճանապարհ» սերիալում կապիտան սփոքի օգնականի դերով։
  • Ռեժիսոր Թիմ Բարթոնը խոստովանել է, որ «ֆիլմը նկարահանվել է միաժամանակ երեք տեսախցիկներով, ինչի արդյունքում աշխատանքի մեծ մասը նման էր Լաս-Վեգասում մի շատ վատ շոուի»։
  • Ուրվականները, որոնք հայտնվում են Կախարդական քարանձավի պատերին, հայտնվում են նաև որպես արտացոլանքներ, որոնք գցվում են «Նիրհած հովիտը» ֆիլմում պտտվող լամպից։
  • Տակդիրը, որի վրա Կախարդական քարանձավում դրված է Կախարդական լամպը, մեծ մասամբ կրկնված է «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» մուլտիպլիկացիոն ֆիլմի շատրվանի դիզայնից, որտև Թիմ Բարթոնը եղել է նաև կերպարների դիզայներ։

Արտաքին հղումներԽմբագրել