Թեոդոր Բունիմովիչ
Թեոդոր Բունիմովիչ (ռուս.՝ Теодор Захарович Бунимо́вич, հուլիսի 22, 1908, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 29, 2001, Մոսկվա, Ռուսաստան), վավերագրական կինոյի և տիկնիկային մուլտիպլիկացիայի խորհրդային ռեժիսոր, ճակատային կինոօպերատոր։
Թեոդոր Բունիմովիչ ռուս.՝ Теодор Захарович Бунимо́вич | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1908 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 29, 2001 (92 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | կինոօպերատոր, օպերատոր-բեմադրիչ և կինոռեժիսոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987 թվական)։ Ստալինյան երկու մրցանակների դափնեկիր (1942 թվական, 1943 թվական)։ 1943 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։
Կենսագրություն
խմբագրելԹեոդոր Բունիմովիչը ծնվել է հուլիսի 9-ին, Թիֆլիսում (այժմ` Թբիլիսի, Վրաստան), հրեաների ընտանիքում։ 1928 թվականից, Լենիգրադի կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումի օպերատորական ֆակուլտետն ավարտելուց հետո, աշխատել է որպես օպերատոր «Կուլկինո» ստուդիայում, 1934 թվականից` Ռոստովյան կինոստուդիայում։
1941 թվականից աշխատել է որպես ռազմաճակատի օպերատոր Կինոժամանակագրության կենտրոնական ստուդիայում։ Նկարահանել է Արևմուտյան, Վորոնեժի և այլ ճակատներում։ 1945-1950 թվականներին աշխատել է որպես օպերատոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում։
1950 թվականից աշխատել է որպես օպերատոր Իրկուտսկի, այնուհետև` Ստալինաբադյան կինոստուդիայում։
1951 թվականից աշխատել է որպես օպերատոր Կույբիշևյան կինոստուդիայում։
1954 թվականից աշխատել է որպես օպերատոր Սվերդլովյան կինոստուդիայում։
1957-1984 թվականներին աշխատել է որպես օպերատոր և ռեժիսոր «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, նկարահանել է մոտ 46 մուլտիպլիկացիոն ֆիլմ։
1984 թվականին անցել է թոշակի։
Մրցանակներ
խմբագրել- Հայրենական պատերազմի շքանշան (11.03.1985 թվական)
- Կարմիր Աստղի շքանշան (14.04.1944 թվական)
- մեդալներ
- Ստալինյան մրցանակ (1942 թվական)` «Մոսկվայի մերձակայքում գերմանական զորքերի ջախջախումը» ֆիլմի համար (1942 թվական)։
- Ստալինյան մրցանակ (1943 թվական)` 1942 թվականին «Սոյուզկինոամսագիր» ռազմաճակատային ֆիլմը նակարահանելու համար։
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987 թվական)։
Ֆիլմագրություն
խմբագրելՎավերագրական ֆիլմ
խմբագրել- 1928 թվական` Հացը
- 1934 թվական` Խորհրդային Միության մարգարիտը, պատվավոր հոբելյանը
- 1935 թվական` Մարիա Լապտևա, Հայրենիքի նվերը
- 1936 թվական` Նվաճել լեռան գագաթը
- 1941 թվական` Մոսկվան գերմանական զավթիչներից մոսկովյան շրջանի ազատագրման օրերին։ Պայքար Ա-ի բարձրության համար (ֆիլմ)։ Արևմուտքը Կլինից։ Հարազատ Մոսկվան պաշտպանելու համար (թողարկում № 1): Հարազատ Մոսկվան պաշտպանելու համար (թողարկում 3)։ Հարազատ Մոսկվան պաշտպանելու համար (թողարկում 4)։ Նամակ Ի. Ստալինի համար։ Նկարահանումներ Հյուսիսարևմտյան ռազմաճակատից։ Հետախույզները-հեծանվորդները։ Նկարահանումներ Հարավարևմտյան ռազմաճակատից։ N զորամաս։
- 1942 թվական` Մայիսի 1-ը Մոսկվայում։ N ավիագնդի գվարդիականների երդումը։ Կարմրադրոշ Պապ թագավորը։ Մոտոցիկլավարը արյուն է բերում։ Տուվայի պատգամավորության գալուստը։ Մոսկվայի մերձակայքում գերմանական զորքերի ջախջախումը։ Վավերացումը անգլո-խորհրդային միության պայմանագիրը։ ԽՍՀՄ-ի խորհրդի գերագույն նիստը։ Հարավային Վորոնեժում
- 1943 թվական` Կարմիր բանակը մտնում է Ռոսսոշ
- 1944 թվական` «Կարմիր նետը» Մոսկվա` Լենիգրադ։ Բելառուսի ճամատամարտի համար։ Մինսկ քաղաքի կործանումը։ Տանկավարների գնդապետ Ստեփանովի գվարդիան։ Խորհրդային Բելառուս
- 1945 թվական` Տորնաու քաղաք` ռեժիսոր և օպերատոր։ Զորացրվաների վերադարձը Բեռլինից։ Գերմանացիների դեմ գործընթացը Բելառուսում։
- 1946 թվական` Մայիսի 1։ ԽՍՀՄ-ի Խորհրդի գերագույն դեպուտատության թեկնածու` Զվեզդին
- 1947 թվական` Հաղթող երկրի օրը` գլխավոր օպերատոր։ Հյուսիսային Կորեա։ Խորհրդային Լատվիա
- 1948 թվական` Մոսկովյան շքանշանակիր շրջանը։ 31-րդ Հոկտեմբեր։ Մայիսյան զորահանդեսի նախապատրաստումը։
- 1949 թվական` 1949 թվականի մայիսի 1։ Երիտասարդության բանբերները
- 1950 թվական` Ավիասպորտսմեններ` ռեժիսոր և օպերատոր։ Պարաշյուտիստներ` ռեժիսոր և օպերատոր։ Խորհրդային Տուվա` ռեժիսոր և օպերատոր։ Ուզում եմ օդաչու դառնալ` ռեժիսոր և օպերատոր
- 1951 թվական` ԴՈՍԱԱՖ-ի կոլտնտեսությունը` ռեժիսոր և օպերատոր։ Ավիացիայի տուն` ռեժիսոր և օպերատոր։ Սավառնորդները` ռեժիսոր և օպերատոր
- 1954 թվական` Ուղին և ուղու տնտեսությունը
- 1955 թվական` Գնացքի տերը
- 1956 թվական` Հեռանալ կորած մշակույթից
Մուլտիպլիկացիա
խմբագրել- 1957 թվական` Խոսքը տրվում է տիկնիկներին` (Անատոլի Կարանովիչ հետ համատեղ, օպերատոր և ռեժիսոր)
- 1958 թվական` Պետյան և գայլը։ Ծերունին և կռունկը (մուլտֆիլմ)
- 1959 թվական` Ալի Բաբան և քառասուն ավազակները (մուլտֆիլմ, 1959)
- 1960 թվական` Մուրզիլկան արբանյակի վրա։ Կարդա և թռիր Փարիզ ու Չինաստան` (Անատոլի Կարանովիչի հետ համատեղ օպերատոր և ռեժիսոր)։ Այծի մասին
- 1961 թվական` Նորեկը։ Երգիծաբանության պատուհանը` ռեժիսոր և օպերատոր
- 1962 թվական` Սովորական պատմություն (մուլտֆիլմ)։ Ո՞վ ասաց մյաու։ Թռչող պրոլետարը։ Ծուղ-րու-ղու` օպերատոր և ռեժիսոր Մոսկովիչոկ
- 1963 թվական` Ուզում եմ համարձակ լինել
- 1964 թվական` Իվան Սեմյոնովի կյանքը և չարչարանքը
- 1965 թվական` Ավտոմատ (մուլտֆիլմ)։ Երգը թռչում է աշխարհով մեկ։ Օրացույցի էջերը
- 1966 թվական` Կորել է թոռնուհին
- 1968 թվական` Դերասանը։ Ախոյանները
- 1969 թվական` Ոսկե տղան։ Նկարը ավազուտների վրա
- 1970 թվական` Խիզախ Ռոբին Հուդը
- 1971 թվական` Ամենաավագ անձրևը
- 1972 թվական` Կոլյան, Օլյան ու Արքիմեդը` հնչյունավորում։ Մայրիկ (մուլտֆիլմ)։ Չեբուրաշկա (մուլտֆիլմ, 1971)։ Վարպետը Կլամսիից։ Ավրորա (մուլտֆիլմ)։ Ո՞վ դառնալ։ Աղվեսն ու Նապաստակը։ Միտյան և միկրոբուսը
- 1974 թվական` Շապոկլյակ (մուլտֆիլմ)
- 1975 թվական` Հարուստ Սադկոն։ Садко богатый; Ինձ ճանապարհ տվեք
- 1976 թվական` Մեծամիտ նապաստակը։ Պետյան և գայլը
- 1977 թվական` Կար չկար մի հավ կար։ Ամենափոքրիկ թզուկը (թողարկում 1)
- 1978 թվական` Կերպարանափոխությունը
- 1981 թվական` Երրորդ մոլորակի գաղտնիքը
- 1983 թվական` Չեբուրաշկան գնում է դպրոց
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 с. 136—137.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թեոդոր Բունիմովիչ (1908–2001 թվական) Internet Movie Database կայքում
- Թեոդոր Բունիմովիչը Հայրենական կինոյի հանրագիտարան կայքում(չաշխատող հղում)
- Թեոդոր Բունիմովիչ Аниматор.ru կայքում
- Թեոդոր Բունիմովիչ (1908—2001 թվական)(չաշխատող հղում)
- Կինովավերագիրներ