Մոսկվայի մերձակայքում գերմանական զորքերի ջախջախումը

Սովետական վավերագրական ֆիլմ ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Մոսկվայի ճակատամարտի մասին

«Մոսկվայի մերձակայքում գերմանական զորքերի  ջախջախումը», կենտրոնական կինոքրոնիկայի ստուդիայի արտադրության (1941 թվականի հոկտեմբեր - 1942 թվականի հունվար) խորհրդային վավերագրական ֆիլմ, Հայրենական մեծ պատերազմում Մոսկվայի ճակատամարտի մասին։ Խորհրդային ֆիլմերից առաջինը, որը ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1943 թվականին «լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի։

Մոսկվայի մերձակայքում գերմանական զորքերի ջախջախումը
ռուս.՝ Разгром немецких войск под Москвой
Երկիր ԽՍՀՄ
Ժանրվավերագրական ֆիլմ[1], պրոպագանդիստական ֆիլմ և ռազմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Մոսկվայի ճակատամարտ
Թվական1942
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Վառլամով և Իլյա Կոպալին
Սցենարի հեղինակԱլբերտ Մալց
ՕպերատորIvan Belyakov?, Գեորգի Բոբրով և Թեոդոր Բունիմովիչ
ԵրաժշտությունԴմիտրի Տյոմկին
ԿինոընկերությունՎավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիա
Տևողություն55 րոպե
 Moscow Strikes Back Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

 
Դրվագ ֆիլմից

Ֆիլմում ներկայացված են 1941 թվականի հոկտեմբեր - 1942 թվականի հունվար շրջանի իրադարձությունները, որտեղ պատմվում է Մոսկվա քաղաքի պաշտպանության մասին։ Ֆիլմում կան Մոսկվայի պաշտպանությանը նախապատրաստվելու կադրերը (քաղաքի պարեկայինների աշխատանքը, օդապարիկների մեկնարկը, բարիկադներ և ամրոցներ կառուցելը, կամավորներին մարտական ջոկատներ տեղափոխելը, զենք-զինամթերքի արտադրությունը, Կարմիր բանակի և զրահապատ տրանսպորտային միջոցների սյուները Մոսկվայի փողոցներում), Մոսկվայում հակաօդային պաշտպանության ուժերի աշխատանքը, մարտերի կադրերը, Տուլայի ծայրամասերում, Ստալինոգորսկի փողոցներում, կործանված գյուղերի, սպանված կադրեր խաղաղ բնակիչների և խորհրդային ռազմագերիների դիերից, ինչպես նաև կադրեր կոտրված գերմանական զրահապատ մեքենաների, սպանված և գերեվարված գերմանացի զինվորներից։ Ֆիլմում ցուցադրվում է նաև հատվածներ Ստալինի ելույթներից։ Ֆիլմում հայտնվել էին հայտնվել բանակի գեներալ Գ. Կ. Ժուկովը, գեներալ-լեյտենանտ Արսենյևը, գեներալ Կ. Կ. Ռոկոսովսկին, գեներալ Ի.Վ. Բոլդին, գեներալ Ա.Ն. Կուզնեցովը, գեներալ Լ. Ա. Գովորովը, գեներալ Ի. Ս. Կոնևը և շատ ուրիշներ։ Առանձին կադրեր նվիրված են 1-ին պահակախմբի հեծելազորային կորպուսը ներկայացնելու արարողությանը, ինչպես նաև Կլինում ՝ Չայկովսկու տուն-թանգարանի և «Յասնայա Պոլյանա» թանգարան-կալվածքի վրա գերմանական զորքերի հարձակմանը և թալանի հետևանքներից կադրեր։

Ստեղծման պատմությունը խմբագրել

1941 թվականի նոյեմբերին Ստալինը որոշեց վավերագրական ֆիլմ նկարահանել Մոսկվայի[2] մերձակայքում տեղի ունեցած մարտերի մասին։ Նոյեմբերի վերջին Միջին Ասիայից հրավիրվեց Գոսկինոյի նախագահ (ԽՍՀՄ ԺՀԿ-ի Կինեմատոգրաֆիայի կոմիտե) Ի. Գ. Բոլշակովին և ասաց նրան. «Մենք պատրաստվում ենք գերմանացիներին հսկայական ուժով հարված հասցնել։ Կարծում եմ, որ նրանք չեն կարողանա դիմակայել դրան և հետ կկանգնեն... Պետք է նկարահանել այս ամենը և լավ ֆիլմ պատրաստել»։ Ստալինը պահանջեց անձամբ իրեն զեկուցել նկարահանումների պատրաստման և առաջընթացի մասին[3]։

Ընտրվել էին  են երկու ռեժիսոր՝ Լեոնիդ Վարլամով և Իլյա Կոպալին։ Նկարահանումներին մասնակցել են առաջնագծի տասնհինգ օպերատորներ, այդ թվում նաև Ռոման Կարմենը և Ա. Կռիլովը։ Ավելի ուշ Կարմենը հիշեցրել է, որ վավերագրական ֆիլմ ստեղծելու հիմնական դժվարություններից մեկը մարտական ճակատի երկարությունն էր, որը տարածվում էր գրեթե հազար կիլոմետր և սահմանափակ թվով օպերատորները։ Այսպիսով Կարմենի խոսքերով`

Արևմտյան ճակատի կինոխումբը Մոսկվայում նկարահանվող Կենտրոնական ստուդիայի օպերատորների հետ միասին, կազմում էր  ոչ ավելի, քան երեսուն մարդ։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի ծանրաբեռնվածություն էր կրում նրանցից յուրաքանչյուրը, ով նկարահանվում էր այդ օրերին։ Կինոռեժիսորները պատսպարված էին բանակի հետևում, բայց դրա հետ մեկտեղ յուրաքանչյուրը պատասխանատու էր ռազմաճակատի լայն հատվածի համար, օպերատորը պարտավոր էր, կախված իրադարձությունների ընթացքից, ինքնուրույն որոշումներ կայացնել, գործել մանևրային` չսպասելով հրամանի:

Ֆիլմի ռեժիսոր Իլյա Կոպալինի հիշողություններից.

Դրանք դաժան, բայց նաև ուրախ օրեր էին։ Դաժան, քանի որ ֆիլմը պատրաստում էինք առաջնագծում գտնվող քաղաքի պայմաններում։ Ստուդիայի նկուղը վերածվեց մի յուրօրինակ բնակարանի, որտեղ մենք ապրում էինք, ինչպես զորանոցում։ Գիշերները մենք օպերատորների հետ քննարկում էինք հաջորդ օրվա առաջադրանքները, իսկ առավոտյան մեքենաները օպերատորներին տանում էին ռազմաճակատ, որպեսզի երեկոյան վերադառնան նկարահանված կադրերով։ Նկարահանումները շատ ծանր էին։ Երեսուն աստիճանի սառնամանիք։ Ֆոտոխցիկի մեխանիզմը սառչում և ձյունով էր պատվում, քարացած ձեռքերը հրաժարվում էին գործել։ Լինում էին դեպքեր, երբ ճակատից վերադարձող մեքենայի մեջ հայտնաբերվում էր մահացած ընկերոջ դին և ջարդված սարքավորումները։ Բայց այն միտքը, որ թշնամին հրաժարվում է Մոսկվայից, որ փլուզվում է անպարտելի ֆաշիստական բանակների մասին միֆը, ուժ էր տալիս:
Մենք հասկանում էինք, որ ֆիլմը պետք է հնարավորինս շուտ ստեղծվի, որպեսզի ժողովուրդը հնարավորինս արագ տեսնի էկրանին իր բանակի հաղթանակների առաջին պտուղները։ Եվ անմիջապես լաբորատորիայից նյութը գնում էր մոնտաժի սեղան։ Մոնտաժվում էր ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը, սառը մոնտաժման սենյակներում, չգնալով ապաստան նույնիսկ օդային տագնապների ժամանակ... 1941 թվականի դեկտեմբերի վերջին նյութի մոնտաժը ավարտվեց։ Ստուդիայի հսկայական ցուրտ տաղավարում լսվեց հնչեցումը։ Եկավ ամենապատասխանատու և ամենահուզիչ ձայնագրությունը՝ Չայկովսկու «Հինգերորդ սիմֆոնիան»։  Պայծառ ռուսական մեղեդի, զայրացած բողոքի ակցիա, ողբացող ակորդներ։ Իսկ էկրանին այրված քաղաքներ, կախաղաններ, դիակներ և ֆաշիստների նահանջման ողջ ճանապարհի երկայնքով կային բռնության և բարբարոսության հետքեր։ Մենք լսում էինք երաժշտությունը, նայում էինք էկրանին և լացում։ Լացում էին սառած ձեռքերով նվագող նվագախմբի երաժիշտները:

1942 թվականի փետրվարի 23-ին նկարը հայտնվեց էկրաններին։ Ֆիլմը ստացավ Ստալինյան մրցանակ։

ԱՄՆ-ում ցուցադրելու համար ֆիլմը հարմարեցված էր ամերիկյան հանդիսատեսի համար. թարգմանված և վերամոնտաժված (բաժանված 4 մասերի)։ Անունը փոխարինվել է «Moscow Strikes Back» («Մոսկվան պատասխան հարված է տալիս»)[4]։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսորներ՝ Լեոնիդ Վառլամով, Իլյա Կոպալին
  • Օպերատորներ՝ Իվան Բելյակով, Գեորգի Բաբրով, Թեոդոր Բունիմովիչ, Պավել Կասատկին, Ռոման Կարմեն, Անատոլի Կռիլով, Ալեկսեյ Լեբեդև, Բորիս Մակասեև, Բորիս Նեբիլիցկիյ, Վասիլիյ Սալավյով, Միխայիլ Շնեյդերով, Վիկտոր Շտատլանդ, Բորիս Շեր, Ալեքսանդր Շիկուտյև, Ալեքսանդր Էլյբերդ, Վլադիմիր Էշուրին[5], Պավել-Պավլով-Ռոսլյակով[5]։
  • Ձայնային օպերատորներ՝ Վիկտոր Կատով, Իգոր Գունգեր
  • Երաժշտական կարգավորում՝ Վ․ Սմիրնով[6]
  • Սցենարական պլանի հեղինակ՝ Պյոտր Պավլենկո
  • Հայտարարող՝ Ն․ Դուբրավին
  • Ամերիկական տարբերակի տեքստի հեղինակ՝ Էդվարդ․ Գ․ Ռոբինսոն

Մրցանակներ և պարգևատրումներ խմբագրել

1941 թվականի գրականության և արվեստի բնագավառում ֆիլմը ստացել է առաջին աստիճանի ստալինյան մրցանակ։ Համաձայն ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի «1941 թվականի Արվեստի և գրականության բնագավառի ստալինյան մրցանակների պարգևատրման մասին» հրամանի համաձայն՝ 100.000 ռուբլու չափով առաջին կարգի մրցանակ է շնորհվել՝ ռեժիսորներ Վարլամովին, Լեոնիդ Վասիլևիչին, Կոպալինին և Իլյա Պետրովիչին[7], օպերատորներ՝ Թեոդոր Զախարովիչին, Բոբրով, Գեորգի Մակարովիչին, Կասատկին Դմիտրիևիչին, Կռիլով Ալեքսանդրովիչին, Լեբեդև Ալեքսեևիչին, Շնեյդերով Աբրամովիչին և Էլբերտ Պավլովիչին։ Քանի որ ֆիլմն ավարտվել է 1942 թվականին, ֆորմալ տեսանկյունից այն պետք է շնորհվեր միայն հաջորդ տարի, բայց այս դեպքում բացառություն է արվել[8]։

ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդից ֆիլմը մրցանակ ստացավ, որպես 1942 թվականի լավագույն վավերագրական ֆիլմ և դարձավ խորհրդային ֆիլմերից առաջինը, որը ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1943 թվականին «լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում արժանացավ «Օսկար» մրցանակի։ Արույրե ափսե արձանիկի վրա գրված էր. «Մոսկվայի պաշտպանության ժամանակ ռուս ազգի հերոսության և ծայրահեղ վտանգավոր պայմաններում ստեղծված ֆիլմի վրա տարված աշխատանքի համար»։ Ավելի ուշ Վարլամովի և Կոպալինի համար մրցանակային արձանիկները հանձնվեցին ռազմաճակատի օպերատորներին՝ ԽՍՀՄ փոխնախագահի ընդունելության ժամանակ։

Քննադատություն և գնահատականներ խմբագրել

Ֆիլմը էկրանին հայտնվելուց հետո «Ճշմարտություն» թերթում գրել էին, որ նկարը հուզիչ էր և հուզող, այն հանդիսատեսի կողմից դիտվում էր դողացող հետաքրքրությամբ`թողնելով աննկարագրելի տպավորություն[9]։ Ֆիլմի պատմաբան Ժորժ Սադուլեի կարծիքով, պատերազմի դժվարին պայմաններում ստեղծված ֆիլմը ոչ միայն ծայրահեղ կարևորության պատմական ապացույց է, այլ նաև «արվեստի գործ, որը ցույց է տալիս պայքարող սովետական ժողովրդի ողջ զայրույթը և համարձակությունը»[10]։ Ինչպես նշեց կինոռեժիսոր Ջեյ Լեյդան, այս արտադրությունը առաջինն է նացիստների նկատմամբ տարած հաղթանակների մասին պատմող ֆիլմերից, որը մեզ ցույց տվեց սովետական օպերատորների և ռեժիսորների աշխատանքի լավագույն օրինակները (Ի. Կոպալին, Լ. Վարլամով)»[11]։

Ըստ ռուս արվեստաբան Լյուդմիլա Ջուլայի դիտարկմանը՝ զուտ կինեմատոգրաֆիական տեսանկյունից նկարում ձևական փորձեր և հիացմունքներ չկան, քանի որ սա թելադրված էր վավերագրական նյութի առանձնահատկություններով, որոնք ընդգրկում էին պատերազմի լայն պատկերը. «Կարևոր էր դրվագների, կադրերի և տեղեկատվական մեկնաբանությունների բովանդակությունը»։ Ֆիլմի ոճն ամբողջությամբ որոշվում էր ԽՍՀՄ մայրաքաղաքը, հայրենիքը և սովետական ժողովուրդը պաշտպանելու գաղափարով։ Նրա կարծիքով՝ հենց այս ոճական պարզությունն ու հստակությունն էին կանխորոշում այն փաստը, որ ֆիլմը համոզիչ էր գեղարվեստական տեսանկյունից և նրան բերում էր միջազգային ճանաչում[12]։

Պարգևներ ու մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0035085/
  2. Эксклюзивное интервью фронтового кинооператора. Борис Соколов — Анастасии Неретиной, журнал «The New Times», ООО «Новое время», выпуск № 2, 2007
  3. Марьямов Г. Б Кремлёвский цензор: Сталин смотрит кино. — М.: Киноцентр, 1992. — С. 113—114. — 132 с. — ISBN 5-7240-0043-1
  4. Дунаевский, Алексей Оскар. Неофициальная история премии. — СПб: Амфора, 2008. — С. 287. — 598 с. — ISBN 978-5-367-00905-7
  5. 5,0 5,1 Доступ ограничен
  6. «Каталог кинодокументов РГАКФД». old.rgakfd.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  7. Постановление Совета Народных Комиссаров Союза ССР «О присуждении Сталинских премий за выдающиеся работы в области искусства и литературы за 1941 год» // Правда. — 1942.
  8. «Сталинские премии: две стороны одной медали»: Сб. документов и художественно-публицистических материалов / Сост. В. Ф. Свиньин, К. А. Осеев. — Новосибирск: Свиньин и сыновья, 2007. — 880 с. — ISBN 978-5-98502-050-2
  9. Большаков И. Г Советское киноискусство в годы Великой Отечественной войны. — М.: Госкиноиздат, 1950. — С. 144—145. — 216 с.
  10. Садуль, Жорж Всеобщая история кино // Том 6. Кино в период войны, 1939—1945 / Глава V. Советское кино (1941 —1945). — М.: Искусство, 1963. — С. 183. — 500 с.
  11. Джей, Лейда Из фильмов — фильмы / Перевод с английского Д. Ф. Соколовой. — М.: Искусство, 1966. — С. 76. — 188 с.
  12. Джулай Л. Н Отечественный кинодокументализм - опыты социального творчества. — М.: Материк, 2005. — С. 89. — 240 с. — ISBN 5-85646-152-5

Գրականություն խմբագրել

  • Большаков И. Г. Советское киноискусство в годы Великой Отечественной войны. — М.: Госкиноиздат, 1950. — 216 с.
  • Коллектив авторов «Разгром немецких войск под Москвой». Триумф по обе стороны океана. — М.: ВГИК, 2017. — 48 с. — ISBN 978-5-87149-230-7
  • Садуль, Жорж Всеобщая история кино // Том 6. Кино в период войны, 1939—1945 / Глава V. Советское кино (1941—1945). — М.: Искусство, 1963. — 500 с.
  • Марьямов Г. Б Кремлёвский цензор. Сталин смотрит кино. — М.: Киноцентр, 1992. — 128 с. — ISBN 5-7240-0043-1

Արտաքին հղումներ խմբագրել