«Ավտոմատ» (ռուս.՝ Автомат), 1965 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից նկարահանված խորհրդային երգիծական տիկնիկային մուլտֆիլմ[1]։ Ռեժիսոր Ինեսա Կովալևսկայայի դեբյուտային աշխատանքն է. մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Յարոմիր Վագների պատմվածքի մոտիվների։ Տևողությունը 9 րոպե, 56 վայրկյան է։

Ավտոմատ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻնեսա Կովալևսկայա
ԵրաժշտությունԻգոր Յակուշենկո
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1965

Սյուժե խմբագրել

Ճարտարապետի ընտանիքի տան պատին տեղադրում են լուցկիների վաճառող ավտոմատ։ Սարքը դադարում է աշխատել այն բանից հետո, երբ ճարտարապետի որդին փորձում է օգտագործել այն։

Անհաջող գնորդների կողմից առաջացրած աղմուկն ու ցնցումը ստիպում են ճարտարապետին և նրա կնոջը ինքնուրույն բաժանել լուցկիները։ Նրանց փրկում է միայն ավտոմատի հետագա ոչնչացումը։

Հեղինակներ խմբագրել

Ռեժիսորներ Ինեսա Կովալևսկայա
Սցենարի հեղինակ Վլադիմիր Օռլով
Բեմադրող նկարիչներ Մարինա Սոկոլովա, Ալինա Սպեշնևա
Օպերատոր Թեոդոր Բունիմովիչ
Կոմպոզիտոր Իգոր Յակուշենկո
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Մուլտիպլիկատորներ Ա. Աբարենով, Կ. Մամոնով, Յու. Նորշտեյն, Մ. Պորտնայա
Մոնտաժող Վերա Գոկկե
Տիկնիկները և դեկորները պատրաստել են Վ. Ալիսով, Յ. Բենկևիչ, Վ. Կալաշնիկով, Բ. Կարավաև, Վ. Կուրանով, Վ. Լեդգին, Լ. Լյուտինսկայա, Վ. Չերկինսկա, Մ. Չեսնոկով` Ռ. Գուրովի ղեկավարությամբ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ավտոմատ մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Արտաքին հղումներ խմբագրել