Կարդա և թռիր Փարիզ ու Չինաստան

«Կարդա և թռիր Փարիզ ու Չինաստան» (ռուս.՝ Прочти и катай в Париж и Китай), խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն կինոնկար, որը հիմնված է 1927 թվականին Վլադիմիր Մայակովսկու գրած համանուն մանկական բանաստեղծության վրա[1]։ Մուլտֆիլմ ստեղծելու տեխնոլոգիան հետևյալն է. հարթ թղթե տիկնիկները ցուցադրվել են ձեռքով նկարված ֆոնին` լուսանկարների օգտագործմամբ։

Կարդա և թռիր Փարիզ ու Չինաստան
Տեսակմուլտֆիլմ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
1957-ին Վադիմ Կուրչևսկին եկել է «Սոյուզմուլտֆիլմ», իսկ 1961-1962 թվականներին որպես բեմադրող նկարիչ աշխատել է միանգամից երեք ֆիլմի վրա։ «Կարդա և թռիր Փարիզ և Չինաստան» (ռեժիսոր` Ա. Կարանովիչ), «Այծի մասին» (որտեղ Վ. Կուրչևսկին նաև որպես ռեժիսոր է հանդես գալիս Ի. Բոյարսկու հետ միասին) և «Թռչող պրոլետարիատը» (ռեժիսորներ` Ի. Իվանով-Վանո և Ի. Բոյարսկի)։
- Ա. Պրոխորով, Խորհրդային մուլտիպլիկացիայի ռեժիսորներն ու նկարիչները, Մոսկվա, 1984[2]

Սյուժե խմբագրել

Տվյալ ժամանակաշրջանի պատկերացումներով մուլտֆիլմը հեռուստադիտողներին պատմում է տարբեր երկրների մասին։ Ճանապարհորդություն Երկրի շուրջը. երեխաները Մոսկվայից թռչում են ինքնաթիռով դեպի Փարիզ, այնուհետև` օվկիանոսով նավով ուղևորվում են Նյու Յորք, գնացքով շրջում են Ամերիկայում, նավով հասնում Ճապոնիա և Չինաստան, գնացքով շրջում երկրով մեկ և հետ վերադառնում դեպի Մոսկվա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Прочти и катай в Париж и Китай (Энциклопедия отечественного кино)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  2. Вадим Курчевский — режиссёр, художник анимационного кино (Энциклопедия отечественного кино)

Արտաքին հղումներ խմբագրել