«Այծի մասին» (ռուս.՝ «Про козла»), խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ-հեքիաթ, որ ստեղծվել է ռեժիսորներ Իոսիֆ Բոյարսկու և Վադիմ Կուրչևսկու կողմից 1960 թվականին։ Մուլտֆիլմը նկարահանվել է ռուս մանկագիր և բանաստեղծ Սամուիլ Մարշակի «Հեքիաթ այծի մասին» (ռուս.՝ «Сказка про козла») պիես-հեքիաթի մոտիվներով։

Այծի մասին
Տեսակկարճամետրաժ ֆիլմ
ՌեժիսորԻոսիֆ Բոյարսկի և Վադիմ Կուրչևսկի
ՍցենարիստՍամուիլ Մարշակ
ՀնչյունավորումԱնատոլի Պապանով
Բեմադրող նկարիչՎադիմ Կուրչևսկի
ԵրաժշտությունՄոիսեյ Վայնբերգ
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն15 րոպե
Թվական1960

Սյուժե

խմբագրել

Խրճիթում ապրում են տատն ու պապը, որոնք արդեն շատ ծեր են։ Նրանք երեխաներ չունեն, և նրանց տանն ապրում է միայն այծը։ Վերջինս որոշում է օգնել տնտեսական գործերում։ Նա սկսում է ջուր բերել, փայտ ջարդել, ապուր եփել։ Մի օր այծը գնում է անտառ՝ սունկ հավաքելու և հանդիպում յոթ գայլերի։ Գայլերն ուզում են ուտել այծին, իսկ նա պաշտպանվում է եղջյուրներով ու ոտքերով հարվածելով։ Այդ ժամանակ վրա են հասնում պապն ու տատը, որոնցից առաջինի ձեռքին զենք է, երկրորդի ձեռքին՝ եղանաձև բռնակ։ Գայլերը փախչում են։ Պապը, տատն ու այծը վերադառնում են տուն և ուրախ երգում։

Ֆիլմի վրա աշխատել են

խմբագրել
  • Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են՝ Վ. Կուրանով, Գալինա Գետինգեր, Պավել Լեսին, Բորիս Կարավաև, Վ. Կալաշնիկովա, Պավել Գուսև, Վլադիմիր Ալիսով, Մարինա Չեսնոկովա, Սվետլանա Զնամենսկայա, Ա. Ֆիլասով, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
  • Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
  • Տնօրեն՝ Նաթան Բիտման

Մուլտֆիլմի մասին

խմբագրել

1957 թվականին Վադիմ Կուրչևսկին գալիս է «Սոյուզմուլտֆիլմ», իսկ 1961-1962-ին նա՝ որպես բեմադրող նկարիչ, աշխատում է միանգամից երեք ֆիլմերի վրա։ «Կարդա ու գլորիր Փարիզ ու Չինաստան» (ռեժիսոր՝ Ա. Կարանովիչ), «Այծի մասին» (որտեղ Վ. Կուրչևսկին աշխատել է նաև որպես ռեժիսոր Ի. Բոյարսկու հետ միասին) և «Թռչող պրոլետարը» (ռեժիսորներ՝ Ի. Իվանով-Վանո և Ի. Բոյարսկի)։

— Ա. Պրոխորով, Վադիմ Կուրչևսկի // Խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի ռեժիսորներն ու նկարիչները, Մոսկվա, 1984[1]

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել