Երգը թռչում է աշխարհով մեկ

Երգը թռչում է աշխարհով մեկ (ռուս.՝ Песня летит по свету), խորհրդային ծավալուն տիկնիկային մուլտֆիլմ[1], որը ստեղծվել է ռեժիսոր Անատոլի Կարանովիչի կողմից 1965 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում[2]։

Երգը թռչում է աշխարհով մեկ
ռուս.՝ Песня летит по свету
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱնատոլի Կարանովիչ
Բեմադրող նկարիչAlina Alekseevna Speshneva?
ԵրաժշտությունՎասիլի Սոլովյով-Սեդոյ
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1965

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը խորհրդային հետպատերազմյան ժամանակաշրջանում լայնորեն հայտնի «Մոսկովյան երեկոներ» երգի մասին է, որը մինչ օրս էլ ունի բազմաթիվ երկրպագուներ։

Ֆիլմը պատմում է այն մասին, որ կոմպոզիտոր Վասիլի Սոլովյով-Սեդոյի` Միխայիլ Մատունովսկու բառերով գրված անկեղծ երգի, ինչպես նաև` արվեստի ցանկացած այլ տաղանդավոր գործի համար սահմաններ և հեռավորություններ գոյություն չունեն։

Տղան հանդիպման ժամանակ իր սիրելիի համար երգում է «Մոսկովյան երեկոներ» երգը, մեղեդին շատ է դուր գալիս ծառի ճյուղերում թաքնված երգող թռչնակին։ Փոքրիկ սոխակը, վերցնելով երիտասարդից մեղեդին, այն տանում է մոլորակի մյուս կողմը՝ դեպի տաք ափեր, որտեղ էլ թութակին ծանոթացնում է մեղեդու հետ։ Թութակը հիշում է պարզ մոտիվը և շարունակում է տարածել երգը։ Շուտով ամբողջ Աֆրիկան երգում է «Մոսկովյան երեկոները»՝ նույնիսկ չկասկածելով, թե որտեղից է այն եկել։ Եվ ահա «Մոսկովյան երեկոներ» երգը երգվում է աշխարհի բոլոր ժողովուրդների կողմից։

Անհրաժեշտ չէ իմանալ այն լեզուն, որով գրված են երգի բառերը, կարևոր է զգալ յուրաքանչյուր տողի մեջ դրված սերը հայրենիքի հանդեպ։ Յուրաքանչյուր ժողովուրդ ունի «երեկոներ», որոնք արժանի են գովաբանելու, այնպես որ այս մեղեդին ճանապարհ է հարթում դեպի ունկնդրի սիրտը, որտեղ էլ որ նա ապրի։ Մուլտֆիլմում, բացի երգի ռուսերեն տեքստից, հնչում են հատվածներ ֆրանսերեն, իսպաներեն և գերմաներեն թարգմանություններից։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Յուրի Յակովլև
  • Ռեժիսոր՝ Անատոլի Կարանովիչ
  • Օպերատոր՝ Թեոդոր Բունիմովիչ
  • Նկարիչ բեմադրող՝ Ալինա Սպեշնևա
  • Կոմպոզիտոր՝ Վասիլի Սոլովյով-Սեդոյ
  • Երգի երաժշտական մշակում՝ Ի. Շախով
  • Հնչունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Երգի տեքստի հեղինակ` Միխայիլ Մատուսովսկի
  • Տիկնիկներ և դեկորացիաները պատրաստել են՝ Վ. Ալիսովը, Յու. Բենկևիչը, Ն. Բուդիլովան, Պ. Գուսևը, Գ. Գետտինգերը, Ս. Զնամենսկայան, Վ. Կուրոնովան, Լ. Լյուտինսկայան, Ի. Մակսակովան՝ Ռոման Գուրովի գլխավորությամբ
  • Մոնտաժող` Լ. Կյակշտ
  • Նկարահանող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել