Ծերունին և կռունկը (մուլտֆիլմ)
Ծերունին և կռունկը (ռուս.՝ Старик и журавль), տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանել են Ռոման Կաչանովը և Անատոլի Կարանովիչը 1958 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ ժողովրդական հեքիաթների մոտիվների[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Անատոլի Կարանովիչ և Ռոման Կաչանով |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1958 |
Սյուժե
խմբագրելԾեր ձկնորսը փրկել է կռունկին, որը մոլորվել էր ձկնորսական ցանցի մեջ։ Վերջինս ծերուկին նվիրում է կախարդական սփռոց, որը ուտելիք է բերում. դրա համար պետք է միայն ասել. «Ծածկվի՛ր սփռոց և մեզ հյուրասիրի՛ր»։ Ագահ հարևան ձկնորս ջրաղացպանը խաբեությամբ յուրացնում է սփռոցը։ Կռունկը ծերուկին մահակներով տոպրակ է տալիս և օգնում է նրան պատժել հարևանին և վերադարձնել սփռոցը։
Նկարահանվող խումբ
խմբագրելՌեժիսոր | Անատոլի Կարանովիչ, Ռոման Կաչանով |
Սցենարի հեղինակ | Իլյա Ֆինկ, Ռոման Կաչանով |
Բանաստեղծության հեղինակ | Գ. Մամլին |
Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Սոբոլև |
Մուլտիպլիկատոր տիկիկավարներ | Լև Ժդանով, Բորիս Մեերովիչ, Վլադիմիր Պուզանով |
Կոմպոզիտոր | Լև Սոլին |
Օպերատորներ | Թեոդոր Բունիմովիչ, Նիկոլայ Գրինբերգ |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Մոնտաժող | Լիդիա Կյակշտ |
Տիկնիկների և դեկորացիաների հեղինակներ | Ռոման Գուրովի գլխավորությամբ |
Դերերը հնչյունավորել են | Գեորգի Վիցին (կռունկ), Վլադիմիր Ռատոմսկի (ծերուկ) |
- Նկարահանող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԼուսագրերում նշված չէ, թե ովքեր են հնչյունավորել դերերը, բայց հանդիսատեսը հեշտորեն ճանաչում է կռունկի ձայնը, որը կատարում է դերասան Գեորգի Վիցինը։
Վերաթողարկում DVD ձևաչափով
խմբագրելՄուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս թողարկվել է մուլտֆիլների ժողովածուներում։
«Հրաշք-ջրաղաց» Մաս 1, «Սոյուզմուլտֆիլմ» (ներկայացուցիչ` Սոյուզ), մուլտֆիլմի վրա ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Կախարդական ջրաղացը» (1950), «Կախարդական զանգը»(1949), «Աքաղաղն ու բոյարինը»(1986), «Ծերունին ու կռունկը»(1958), «Կախարդական ջրհորը»(1956), «Մատնաչափիկը» (1977)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-02-04 archive.today С. В. Асенин «Мир Мультфильма», 3d-master.org.
Գրականություն
խմբագրել- «Куклы уже увлекли меня», — так начал писать Роман Качанов о работе над м/ф «Старик и журавль» в статье «Серьёзность доброго смеха» в сборнике:
- Асенин С. Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. М. Искусство, 1983, 207с., Тираж 25 000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ծերունին և կռունկը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում