Մայրիկ (մուլտֆիլմ)
«Մայրիկ», Ռոման Կաչանովի տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը նկարահանվել է բանաստեղծ Սերգեյ Միխալկովի սցենարով, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից, 1972 թվականին։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Սերգեյ Միխալկով |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե[1] |
Թվական | 1972 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է մայրիկը թողնում 5-6 տարեկան քնած երեխային և գնում խանութ՝ մթերք գնելու։ Այնտեղ նա հերթում կանգնած պատկերացնում է, թե ինչպես է իրենց տուն գող մտնում և գողություն անելիս մոռանում ատրճանակը։ Նրա երեխան սկսում է դրանով խաղալ և անկանոն կրակել։ Հետո նա պատկերացնում է, որ տղան պատրաստվում է սափրվել «վտանգավոր» ածելիով։ Հետո պատկերացնում է, թե ինչպես է որդին որոշում լուցկիներով այրել գրքերի էջերը, փայտե ափսեները, իսկ հետո աղավնու հետևից բարձրանում է քիվի վրա և մնում ամենածայրում կանգնած։ Մայրը շտապում է տուն, իսկ նրա կողքով սլանում են հրշեջ ծառայության և շտապ օգնության մեքենաները։ Երբ մայրը տուն է վերադառնում, պարզվում է, որ տղան դեռ քնած է։ Մայրը նստում է նրա կողքին։
Սովորական և պարզ ձևով այս մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչ է մայրական սերն ու վախն իր երեխայի համար։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Այս ֆիլմում չի արտասանվում ոչ մի խոսք։
Մուլտֆիլմ
խմբագրելՖիլմում դժվար է գտնել ժապավենի մեկ «ավելորդ», ոչ անհրաժեշտ սանտիմետր, այքան լավ է մտածված այս բարի և ժպիտներով լի ֆիլմի յուրաքանչյուր գործողությունը ․․․[2] - Լ․ Զակրժևսկայա
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Закржевская Л. Мультипликация ждёт драматурга // Искусство кино. — 1973. — № 7. — С. 90.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Мама»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Мама»