«Աղվեսն ու Նապաստակը» (ռուս.՝ «Лиса и заяц»), Յուրի Նորշտեյնի խորհրդային անիմացիոն ֆիլմ ռուսական ժողովրդական հեքիաթի՝ Վլադիմիր Դալի մշակմամբ[1]։

Աղվեսն ու Նապաստակը
ռուս.՝ Лиса и заяц
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՅուրի Նորշտեյն
ՍցենարիստՎլադիմիր Դալ
ՀնչյունավորումՎիկտոր Խոխրյակով
Բեմադրող նկարիչՖրանչեսկա Յարբուսովա
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
ԽմբագիրՆադեժդա Տրեշչյովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն12 րոպե
Թվական1973

Սյուժե խմբագրել

Ձմեռ։ Անտառում ապրում են Աղվեսը և Նապաստակը։ Առաջինն ապրում է «սառցե խրճիթում», երկրորդը՝ «կեղևում»։ Աղվեսի խրճիթը գեղեցիկ է, բայց, ցավոք, գարնանը այն հալվում է, և Աղվեսը որոշում է խլել Նապաստակի տունը։ Օգտագործելով իր ֆիզիկական առավելությունը՝ նա դրան հասնում է առանց մեծ ջանքերի, և անտուն նապաստակը գնում է «որտեղ աչքը կտրի»։ Նա ճանապարհին հանդիպում է Գայլին, որն անսպասելիորեն որոշում է օգնել խեղճացած Նապաստակին և դուրս անել անկոչ զավթողին, բայց Աղվեսը, օգտագործելով բանավոր սպառնալիքներ, հեռացնում է և նրան[2]։

Այնուհետև պատմությունը կրկնվում է, երբ Նապաստակը հանդիպում է Արջին։

Այնուհետև փորձում է օգնել Ցուլը։ Եվ նորից անհաջող։

Հետո Նապաստակը հանդիպում է Աքաղաղին, որը ևս գնում է դուրս անելու Աղվեսին։ Օգտագործելով իր սուսերը և արիությունը՝ Աքաղաղը քշում է Աղվեսին և մնում է ապրելու Նապաստակի հետ։

Ստեղծում խմբագրել

«Աղվեսն ու նապաստակը» մուլտֆիլմը եղել է խորհրդային ռեժիսոր Յուրի Նորշտեյնի և նրա արվեստագետ կնոջ՝ Ֆրանչեսկա Յարբուսովայի առաջին համատեղ աշխատանքը։ «Աշխարհի անիմացիան կամ անիմացիոն աշխարհ» ծրագրում Ֆրանչեսկան հիշում է ֆիլմի մասին. «Նրանք չէին ընդունում «Աղվեսն ու Նապաստակը», քանի որ ասում էին, թե Նապաստակն ունի հրեական տխուր աչքեր»։

Ֆիլմը ստեղծվել է ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա։ Հեղինակի տեքստը կարդացել է Վիկտոր Խոխրյակովը։

Փառատոնի պարգևներ խմբագրել

  • 1974՝ Անիմացիոն ֆիլմերի Զագրեբի II միջազգային փառատոնի (Հարավսլավիա), ստացել է առաջին մրցանակ՝ որպես լավագույն մանկական ֆիլմ և Զագրեբի հատուկ մրցանակ,
  • 1974՝ Համամիութենական VII կինոփառատոն Բաքվում, ստացել է մուլտֆիլմերի բաժնի առաջին մրցանակը։

Փաստեր խմբագրել

  • Աքաղաղը ծխամորճ էր ծխում, ինչն անբնական է մանկական մուլտֆիլմերի համար, ինչպես նաև Աքաղաղի և Աղվեսի կռվի ժամանակ Նապաստակը փորձում է ծխել նրա թողած դեռ վառվող ծխամորճը։
  • Նապաստակի տնակը մեզ ցուցադրվում էր հատվածքով, այնտեղ չկա նախասենյակ և գյուղական (խորը անտառում եղող) տան այլ անհրաժեշտ օժանդակ շենքեր։

Վիդեո խմբագրել

Մուլտֆիլմը թողարկվել է Յուրի Նորշտեյնի մուլտֆիլմերի DVD հավաքածուներում։

2002 թվականին թողարկվել է անգլերեն ենթագրերով «Ռուսական անիմացիայի վարպետներ» հավաքածուում VHS և Video CD ձևաչափով, հետագայում՝ DVD։ «Masters of Russian Animation Volume 2»։ Հավաքածուի մուլտֆիլմերն էին՝ «Տարվա եղանակներ», «Պարուհին նավի վրա», «Մարտը Կերժենցի մոտ», «Գեղադիտակ-71։ Պահարան», «Թիթեռ», «Կղզի», «Աղվեսն ու Նապաստակը», «Ձկնկուլն ու Կռունկը», «Ոզնին մշուշում», «Կռունկի փետուրները» «Հրաձգարան» և «Կապ»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Наталья Василькова. Юрий Норштейн // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. «Мир анимации или анимация мира», автор Ирина Марголина, студия Ф. А. Ф., 2002 год.
  3. Masters of Russian Animation Volume 2

Արտաքին հղումներ խմբագրել