Ընկերք
Ընկերք, պլացենտա (հունարեն՝ Πλακούντας, լատին․՝ placenta - «բլիթ»), մարդու, համարյա բոլոր կաթնասունների[1], որոշ քորդավորների և անողնաշարավորների օրգան, որը ներարգանդային շրջանում իրականացնում է նյութափոխանակությունը մոր օրգանիզմի և պտղի միջև։
Ընկերք | |
---|---|
Տեսակ | օրգան և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | անհատական անատոմիական կառուցվածք |
Լատիներեն անվանում | Placenta |
Նախասկզբնակ | E5.11.3.1.1.0.5 |
MeSH | A16.710 |
Terminologia Embryologica | E5.11.3.1.1.0.5 |
Նկարագրված է | «Օտտո» գիտական հանրագիտարան, 1911 Encyclopædia Britannica և Desktop Encyclopedic Dictionary? |
Placenta Վիքիպահեստում |
Կառուցվածք
խմբագրելԿազմված է արգանդի դեցիդուալ (ընկնող) բարակ շերտից և պտղաձվից առաջացած խավիկների հիմնական զանգվածից։ Հավիկների ներսում գտնվում են պտղի արյան անոթները, միջխավիկային տարածություններում՝ մոր արյունը, որտեղից պտուղն ստանում է թթվածնով հարուստ արյուն և այլ նյութեր, արտազատում ածխաթթու գազ և նյութափոխանակության արգասիքներ[2]։ Մայրական արյունը չի խառնվում պտղի արյանը[3]։
Ֆունկցիա
խմբագրելԸնկերքի ֆունկցիաները բազմազան են. սննդային, պահեստավորող, արտազատիչ, շնչառական, ներզատիչ, պաշտպանական[4]։
Ըստ կառուցվածքի լինում են չորս տիպի.
- էպիթելախորիոնային,
- դեսմոխորիոնային,
- էնդոթելախորիոնային,
- հեմոխորիոնային։
Պաշտպանական ֆունկցիա
խմբագրելԸնքերքը կատարում է պաշտպանական ֆունկցիա. արգելում կամ դանդաղեցնում է վնասակար գործոնների (գազեր, թույներ, ալկոհոլ, միկրոբներ, նիկոտին, վիրուսներ) թափանցումը պտղի օրգանիզմ։
Նյութափոխանակություն
խմբագրելԸնկերքը մասնակցում է պտղի նյութափոխանակությանը, նրա օրգանիզմում սննդանյութերի տարաբաշխմանը, գազափոխանակությանը։
Ներզատական ֆունկցիա
խմբագրելԸնկերքը օժտված է նաև ներզատիչ գործունեությամբ (արտադրում է գոնադոտրոպ, ադրենոկորտիկոտրոպ, էստրոգեն, անդրոգեն, մակերիկամի կեղևի, ինչպես նաև հիստամինի և ացետիլխոլինի բնույթի հյուսվածքային հորմոններ)[5]։ Ընկերքի լրիվ ձևավորումն ավարտվում է հղիության 3-րդ ամսվա վերջին։
Ընկերքի զարգացման խանգարումների դեպքում առաջանում են տարբեր բարդություններ՝ անհասություն, հղիության տոքսիկոզներ, ընկերքի անժամանակ անջատում, որը կարող է պտղի մահվան պատճառ դառնալ։
Մարդու ընկերք
խմբագրելՄարդու ընկերքը նման է կլոր բլիթի՝ 15-18 սմ տրամագծով, 2-3 սմ հաստությամբ և 500-600 գ քաշով։ Ընկերք ունի երկու՝
- մակերես՝ մայրական, որը դարձած է դեպի արգանդի պատը, կպած է նրան և խոր ակոսներով բաժանված բլթերի (կոտիլեդոններ),
- մանկան, որը դարձած է դեպի պտուղը և վերջինիս հետ միացած է պորտալարով։
Մարդու ընկերք - placenta discoidalis, խիստ կարևոր դեր է խաղում պտղի նորմալ զարգացման հարցում։ Ընկերքը տեղակայված է արգանդի հատակին մոտ՝ առջևի կամ հետին պատին։
Ընկերքում արտադրվող հորմոնային ակտիվ նյութերը անհրաժեշտ են հղիության պահպանման և պտղի զարգացման, ինչպես նաև մայրական օրգանիզմի տարբեր ֆունկցիաների ապահովման համար։ Մարդու և պրիմատների ընկերքն արտադրում է երկու խմբի հորմոններ՝
- ստերեոիդային
- սպիտակուցային։
Ստերեոիդային հորմոններին են պատկանում պրոգեստերոնն ու էստրոգենները։ Սակայն ընկերքի ստերեոիդ արտադրող ֆունկցիան ունի իր սպեցիֆիկ տարբերությունը հորմոնների սինթեզը ընկերքում իրականանում է մոր և պտղի օրգանիզմների հետ սերտ հպման պայմաններում։ Դա կապված է նախ՝ ընկերքում ստերեոիդ հորմոնների կենսասինթեզի բոլոր ֆերմենտների բացակայության, երկրորդ ստերեոիդային հորմոնների և նրանց նախորդների ու մետաբոլիտների մայրական օրգանիզմից դեպի ընկերք ու ընկերքից դեպի պտուղ և հակառակը թափանցելու ընդունակության հետ։
Պրոգեստերոնն ու պրեգնենալոնը, թեև սինթեզվում են ընկերքում, սակայն այնտեղ հետագա վերափոխումների չեն ենթարկվում, այլ արյան միջոցով փոխադրվում են մոր և պտղի օրգանիզմ։ Ընկերքում նրանց սինթեզվելու շնորհիվ է, որ հղիության երկրորդ կեսում կանանց արյան մեջ դիտվում է պրոգեստերոնի բարձր մակարդակ։
Որքան մեծ է ընկերքի թափանցելիությունը, այնքան ավելի շատ հակամարմիններ կթափանցեն պտղի մոտ, ավելի շատ էրիթրոցիտներ կքայքայվեն, և այդքան ավելի ուժեղ կլինի անեմիան։ Ընկերքի թափանցելիությունը կարող է մեծանալ գեստոզի, բարձր ճնշման, շաքարային դիաբետի և այլ դեպքերում։
Կենդանիների ընկերք
խմբագրելԿենդանիների մոտ գոյություն ունի մի քանի տիպի ընկերքներ[6]։ Ըստ սնուցման լինում են երկու տիպի։
- Առաջին տիպի ընկերք
Առաջին տիպի ընկերքում խորիոնը մայրական հյուսվածքներից կլանում է գլխավորապես սպիտակուցներ։ Սաղմին յուրահատուկ սպիտակուցների սինթեզը կատարվում է սաղմի լյարդում։ Այս տիպի են պատկանում դիֆուզ էպիթելախորիոնային ընկերքները, որոնցում խորիոնի թավիկները, ներաճելով արգանդի գեղձերի անցքերի մեջ, շփվում են դրանց էպիթելի հետ (ուղտի, ձիու, խոզի, դելֆինի, կետի մոտ), բազմակի դեսմոխորիոնային ընկերքները, որոնցում խորիոնը մասնակիորեն քայքայում է արգանդի պատերի գեղձերի էպիթելը, և թավիկները ներաճում են ենթադիր շարակցական հյուսվածքների մեջ (որոճողների (կով, ոչխար) մոտ)։ Առաջին տիպի ընկերքում ապահովվում է սաղմի աճը մինչև սնուցումը, մինչև հետծննդյան ինքնուրույն սնումը և շարժումը։
- Երկրորդ տիպի ընկերք
Երկրորդ տիպի ընկերքում խորիոնը մայրական օրգանիզմից յուրացնում է ամինաթթուներ և սինթեզում է սաղմին յուրահատուկ սպիտակուցներ, սաղմը ստանում է պատրաստի սպիտակուցներ, որոնք օգտագործում է սեփական հյուսվածքների կառուցման համար։ Այսպիսի ընկերքների թվին են պատկանում էնդոթելախորիոնային ընկերքները։
Առաջանում են խորիոնի միջին մասում, գոտու ձևով դասավորված թավիկներով, որոնք քայքայում են էպիթելի շարակցական հյուսվածքը և շփվում անոթների հետ։ Այս տիպի ընկերքը բնորոշ է գիշատիչ (կատվազգիներ, շնազգիներ) և մաշկոտանի (փոկ, ծովափիղ) կաթնասուններին։
Հեմոխորիոնային ընկերքը բնորոշ է միջատակերներին (խլուրդ, ոզնի, մշկամուկ), ձեռնաթևավորներին (չղջիկ), կրծողներին (շիկամուկ), նապաստակներին, պրիմատներին և մարդուն։ Իր առաջացման ժամանակ քայքայում է արգանդի անոթների պատերը, խորիոնի պատերը և խորիոնի թավիկները շփման մեջ են մտնում մայրական արյան հետ։
Պարկավորների մոտ այն ամբողջական չի, և հղիությունը տևում է կարճ՝ 8-40 օր։ Տարբեր տեսակներին պատկանող կաթնասունների ներարգանդային զարգացման տևողությունը տարբեր է։ Որքան փոքր է կենդանին, այնքան կարճատև է նրա ներարգանդային զարգացումը։
Տնային մկան հղիությունը տևում է 18 օր, ճագարինը՝ 30 օր, գորշ արջինը՝ 200 օր, իսկ փղինը՝ 600 օրից ավելի։ Բներում, որջերում կամ այլ թաքստոցներում ապրող կաթնասունների մերկ, կույր և անպաշտպան ձագեր են ծնում, օրինակ՝ մկները, առնետները, սկյուռները, կատվանմանները և այլն։
Պատկերասրահ
խմբագրել-
8 շաբաթական պտուղը
-
Մարդու ընկերք։ Պորտալարը փաթաթված Քելիի սեղմակին
-
Մարդկային ընկերք
-
ընկերքի սխեմատիկ պատկերը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1. Малая медицинская энциклопедия. — М.: Медицинская энциклопедия. 1991—96 гг.[1]
- ↑ По материалам ЭСБЕ
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
- ↑ [2]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
- ↑ http://dic.academic.ru/dic.nsf/dic_biology/4327/%D0%9F%D0%9B%D0%90%D0%A6%D0%95%D0%9D%D0%A2%D0%90
Գրականություն
խմբագրել- Гаворка Е. Плацента человека, 1970.
- Милованов А. П. Патология системы мать-плацента-плод։ Руководство для врачей. — Москва։ «Медицина». 1999 г. — 448 с.
- Тканевая терапия. Под. ред. акад. АМН СССР Н. А. Пучковской. Киев, «Здоров’я», 1975 г., 208 с.
- Филатов В. П. Тканевая терапия (учение о биогенных стимуляторах).
- Стенограмма публичных лекций, прочитанных для врачей в Центральном лектории Общества в Москве (издание третье, дополненное). — М.։ Знание, 1955. — 63 с.
- Цирельников Н. И. Гистофизиология плаценты, 1981.
- Ширшев С. В. Механизмы иммунного контроля процессов репродукции. Екатеринбург։ Изд-во УрО РАН, 1999. 381 с.
- Сапин М. Р., Билич Г. Л. Анатомия человека։ учебник в 3 т. — изд. 3-е испр., доп. — М.։ ГЭОТАР-Медиа, 2009. — Т. 2. — 496 с.
- Cornelia Enning։ Heilmittel aus Plazenta: Medizinisches und Ethnomedizinisches. Books on Demand, Norderstedt 2003, ISBN 978-3-8311-4354-2.
Արտաքին հղումներ
խմբագրել- Additional Human placenta photography Արխիվացված 2012-12-25 Wayback Machine
- The Placenta, gynob.com, with quotes from Williams Obstetrics, 18th Edition, F. Gary Cunningham, M.D., Paul C. MacDonald, M.D., Norman F. Grant, M.D., Appleton & Lange, Publishers.
- Evaluation of Hydropic Placentas Արխիվացված 2015-03-19 Wayback Machine, by Miller RT, (PDF), ProPath.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընկերք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 108)։ |