Արգանդ
Արգանդ (լատին․՝ uterus, հուն․՝ ὑστέρα), կենտ խոռոչավոր մկանային իգական սեռական ներքին օրգան։ Հասուն արգանդի երկարությունը 6-7,5 սմ է։ Գտնվում է փոքր կոնքի խոռոչում միզապարկից հետ, ուղիղ աղիքից առաջ։ Հղիության ժամանակ արգանդում զարգանում է պտուղը։
Արգանդ | |
---|---|
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | Մարդու վերարտադրողական համակարգ, organ with organ cavity?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Իգական սեռական համակարգ |
Անատոմիական տեղայնացում | կոնքի խոռոչ[2] |
Լատիներեն անվանում | Uterus (Greek: Hystera) |
Զարկերակ | Ձվարանային զարկերակ, Արգանդային զարկերակ |
Երակ | Արգանդային երակներ |
Ավշային հանգույց | ներքին զստային ավշահանգույց |
Լիմֆատիկ դրենաժ | ներքին զստային ավշահանգույց |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | uterus development? |
MeSH | A05.360.319.679 |
Foundational Model of Anatomy | 17558 |
Terminologia Anatomica 98 | A09.1.03.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], «Օտտո» գիտական հանրագիտարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947), Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան |
Uterus Վիքիպահեստում |
Կառուցվածք
խմբագրելԱրգանդ տանձաձև է, վերին հատվածը հատակն է, մարմնի խոռոչի կտրվածքը եռանկյունաձև է, որի վերին անկյուններում բացվում են արգանդափողերը, ներքևում՝ արգանդի վզիկի խողովակի ներքին բացվածքը։ արգանդի պատը կազմված է 3 շերտից՝ լորձաթաղանթ՝ ներարգանդենի (էնդոմետրիում), մկանային՝ արգանդամկան (միոմետրիում) և շճային՝ արգանդամիզ (պերիմետրիում)։
Հղիություն
խմբագրելՀղիության ժամանակ արգանդի մեծությունը և ձևը փոփոխվում են մկանաթելիկների քանակի և մեծության փոփոխման շնորհիվ։ Ծննդաբերությունից հետո արգանդ աստիճանաբար փոքրանում է՝ համարյա հասնելով նախկին չափերին։ Տարեցների, հատկապես դաշտանադադարից հետո, արգանդի չափերը փոքրանում են։ Արգանդի լորձաթաղանթը փոփոխվում է դաշտանային փուլին համապատասխան և անցնում է իրար հաջորդող 3 փուլ։ Փուլային փոփոխությունների ռիթմն արգանդում կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի, ձվարանների և հիպոֆիզի առաջային բլթի արտադրած հորմոնների փոխգործողությամբ։
Ամրացում
խմբագրելԿոնքում արգանդ ամրացած է որովայնամզի, կապանների, փակեղների և կոնքի հատակի մկանների օգնությամբ։ Որովայնամիզը, արգանդի առաջային և հետին մակերևույթները ծածկելով, աջ և ձախ եզրերից ձգվում է մինչև կոնքի կողմնային պատը և կազմում արգանդի լայն կապանը, որի 2 թերթիկների միջև գտնվում են արգանդի կլոր կապանները, արյունատար անոթները և արգանդափողերը։
Արգանդի վզիկ
խմբագրելԱրգանդի վզիկը բաժանվում է հետևյալ հատվածների, հեշտոցային, որը դուրս է ցցված հեշտոցի լուսանցքում և հայելու օգնությամբ մատչելի է գինեկոլոգի զննման համար, և վերհեշտոցային՝ որն անմատչելի է։
Վզիկի խողովակը հովհարաձև է, ներքին մակերևույթը ծածկված է բազմաթիվ ծալքեր ունեցող լորձաթաղանթով։ Վզիկի լորձաթաղանթն արտազատում է հիմնային ռեակցիայով լորձային արտազատուկ, որն օժտված է բակտերիասպան հատկություններով և կանխում է վարակի թափանցումը հեշտոցից արգանդ։ Արտազատուկի հիմնային ռեակցիան որոշակի նշանակություն ունի բեղմնավորման ժամանակ, քանի որ ակտիվացնում է սերմնաբջիջների շարժումները։ Արգանդի վզիկի կողքերին և հեշտոցի վերին հատվածում տեղադրված են ճարպաբջջանքի կուտակումներ՝ հարարգանդային բջջանք (պարամետրիում)։
Դիրք
խմբագրելԲնականոն պայմաններում արգանդ գտնվում է կոնքի կենտրոնում։ Միզապարկը դատարկվելիս արգանդի հատակը և մարմինը թեքված են առաջ, առաջային մակերևույթը նայում է առաջ և ներքև, այդ դեպքում արգանդի մարմինը վզիկի հետ գոյացնում է դեպի առաջ բացված անկյուն՝ առաջծալում։ Արգանդի դիրքը կոնքում փոխվում է հղիության ժամանակ, միզապարկը և ուղիղ աղիքը լցվելիս, ինչպես նաև ֆիզիոլոգիական այլ պայմաններում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ McGuinness H. Anatomy & Physiology: Therapy Basics 4th Edition — ISBN 978-1-4441-0923-8
- ↑ http://www.bartleby.com/107/268.html
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգանդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 706)։ |