Մշկամուկ
կաթնասունների տեսակ
Մշկամուկ (լատին․՝ Desmana moschata), խլուրդների ընտանիքի գետնափորների կարգի կենդանի է։ «Desmaninae» ենթաընտանիքի երկու տեսակներից մեկը, որը երբեմն առանձնացվում է որպես ընտանիք. երկրորդ տեսակը պիրենեյան մշկամուկն է (Galemys pyrenaicus)[1]։
Մշկամուկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Desmana moschata
Linnaeus, 1758
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Տարածվածություն
խմբագրելՄշկամուկը մնացուկային տեսակ է, բնաշխարհիկ է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում։ Նախապատմական ժամանակներում հանդիպել է Եվրոպայում մինչեւ Բրիտանական կղզիները։ Նրա ժամանակակից բնական արեալը հիմնականում սահմանափակվում է Դնեպրի, Վոլգայի, Դոնի և Ուրալի ավազաններով։ Հանդիպում է նաեւ Ղազախստանում։ Ուկրաինայում, Լիտվայում և Բելառուսում հազվադեպ է։
Արտաքին կառուցվածքը
խմբագրելՄշկամուկը փոքրիկ կենդանի է։ Մարմնի երկարությունը 18-22 սմ է, պոչինը՝ նույնպես, կենդանի զանգվածը՝ մինչև 520 գրամ է։
Գրականություն
խմբագրել- Бородин Л. П. Русская выхухоль. — Саранск: Мордовское кн. изд-во, 1963. — 305 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Desmana moschata (Russian Desman, RUSSIAN DESMAN)». www.iucnredlist.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մշկամուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մշկամուկ» հոդվածին։ |