Զիգոտ
Զիգոտ (հունարեն՝ ζυγωτός - իրար միացած), բջիջ, որն առաջանում է սեռական բջիջների (գամետների) միաձուլման հետևանքով։
Զիգոտ | |
---|---|
Տեսակ | բջջի տեսակ |
Ենթադաս | eukaryotic cell?, դիպլոիդ և դիպլոիդ կորիզավոր բջիջ[1] |
Նախասկզբնակ | E2.0.1.2.0.0.9 |
Foundational Model of Anatomy | 72395 |
Terminologia Embryologica | E2.0.1.2.0.0.9 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Հայկական սովետական հանրագիտարան |
![]() |
Անվանում Խմբագրել
«Զիգոտ» տերմինն առաջարկել է գերմանացի բուսաբան Է․ Սարասբուրգերը։
Ի տարբերություն գամետների զիգոտն ունի քրոմոսոմների դիպլոիդ (կրկնակի) հավաք, բարձր կենսունակություն։ Բեղմնավորությունից անմիջապես հետո զիգոտն սկսում է զարգանալ կամ պատվում է ամուր թաղանթով (շատ սնկերի և ջրիմուռների մոտ) և որոշ ժամանակ փոխարկվում է հանգստացող սպորի՝ զիգոսպորի։ Զիգոտի, սպորի առաջացումը մինչև բույսի մահ անվանում են անհատական զարգացում։
Արական սեռական բջիջ + իգական սեռական բջիջ = բեղմնավորված բջիջ կամ զիգոտ։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 688)։ |