Խորիոնը(լատ.՝ Chorion), ձևավորվում է տրոֆոբլաստից և մեզոբլաստից։

Տրոֆոբլաստի թավիկները, որոնք ավելի ուշ անվանում են խորիոն, կազմված են երկու մասից՝

  • էպիթելից
  • արտասաղմնային մեզենքիմից։

Այս մասում լորձաթաղանթը, որն իմպլանտացիայից հետո մտնում է ընկերքի կազմի մեջ՝

  • decidua basalis՝ հիմնական անջատվող թաղանթ, աճում է ավելի արագ, քան մյուս մասերում։ Տեղակայված է պտղաձվի և արգանդի պատի միջև[1]։
  • decidua parietalis՝ առպատային անջատվող թաղանթ։ Պատում է արգանդի խոռոչը[1]։
  • decidua capsulatis՝ պարկային անջատվող թաղանթ։ Արգանդի խոռոչի կողմից պատում է պտղաձուն[1]։

Հղիության երկրորդ ամսից թավիկների ատրոֆիա է սկսվում խորիոնի այն հատվածում, որը հպված է decidua capsularis-ին։ Արդեն երրորդ ամսում խորիոնի այդ մասում թավիկները վերանում են, և այն դառնում է հարթ, «ճաղատ» (chorion leave)։ Խորիոնի հակառակ, դեպի decidua basalis-ը դարձած կողմում թավիկները խիտ ճյուղավորվում են՝ սկիզբ տալով ճյուղավոր խորիոնին (chorion frondosum)։ Խորիոնի այս հատվածը կազմում է պլացենտայի պտղային մասը[1]։

Ճյուղավոր խորիոնի տեղադրման շրջանում ձևավորվում է ընկերքը։ Հիմնական անջատվող թաղանթի հաշվին առաջանում է ընկերքի մայրական մասը, իսկ ճյուղավոր խորիոնի հաշվին՝ ընկերքի պտղային մասը։ Ընկերքավորումը մարդու մոտ տեղի է ունենում ներարգանդային զարգացման 3-6-րդ շաբաթվա ընթացքում և համընկնում է օրգանների սաղմնադրման շրջանին։ Այս շրջանը հանդիսանում է մարդու էմբրիոգենեզի երկրորդ կրիտիկական շրջանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Վ. Մ. Մինասյանց, Վ. Գ. Ֆրոլով |, Պրոֆեսորներ Գ.Ա. Բեգլարյանի և Ռ. Ա. Աբրահամյանի խմբագրությամբ, ed. (2010). ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ. Երևան: ԵՊԲՀ հրատարակչություն. էջ 23.