Կատվազգիներ
Կատվազգիներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Երիտասարդ ընձառյուծ (Panthera pardus) | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Felinae Fischer-Waldheim, 1817 | ||||||||||||
Ենթաընտանիք | ||||||||||||
| ||||||||||||
|
Կատվազգիներ (Felidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Հայտնի է 36, Հայաստանում՝ 6 տեսակ՝ եղեգնակատու, լուսան, հովազ, տափաստանային կատու, անտառային կատու և տնային կատու։
Մարմնի կառուցվածքԽմբագրել
Մարմինը բարեկազմ է, ոտքերը՝ համեմատաբար երկար, մատնագնաց, առջևինները՝ հնգամատ, հետինները՝ քառամատ։ Ճանկերը ներքաշվող մագիլներով են, խոշոր, կեռված։ Բնորոշ գիշատիչներ են. մեծ մասի ժանիքները լավ զարգացած են, աղորիքները սուր կատարներով են։ Մազածածկը կարճ է։ Ունեն լավ զարգացած տեսողություն և լսողություն։ Գլուխը կլորավուն է, պոչը՝ երկար[1]։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Հայաստանի բնաշխարհ, Երևան, ՀՀՀ, 2006, էջ 425։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կատվազգիներ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 290)։ |