Էքրեմ Վլորա

ալբանացի քաղաքական գործիչ

Էկրեմ բեյ Վլյորա (ալբ․՝ Eqrem bej Vlora, դեկտեմբերի 1, 1885(1885-12-01)[1], Վլորա, Ալբանիա - մարտի 29, 1964(1964-03-29)[1], Վիեննա, Ավստրիա[2] ), ալբանացի քաղաքական և պետական գործիչ, դիվանագետ, գրող, պատմաբան, Ալբանիայի անկախության շարժման ակտիվիստ[3]։

Էքրեմ Վլորա
 
Կրթություն՝ Թերեզիանում և Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ պատմաբան, դիվանագետ, քաղաքական գործիչ և թարգմանիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 1, 1885(1885-12-01)[1]
Ծննդավայր Վլորա, Ալբանիա
Վախճանի օր մարտի 29, 1964(1964-03-29)[1] (78 տարեկան)
Վախճանի վայր Վիեննա, Ավստրիա
Քաղաքացիություն  Ալբանիա և  Օսմանյան կայսրություն
Հայր Սիրյա Վլորա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1885 թվականին, Վլորայում, Սիրյա բեյ Վլորայի հարուստ ընտանիքում։ Հայրը մեծ հողատեր էր, Ալբանիայի հայտնի պետական և հասարակական գործիչ Իսմայիլ Քեմալիի ազգականը։ Սովորել է ալբանական դպրոցներում, այնուհետև վիեննական Թերեզիանումում (գերմ.՝ Theresianum, 1899-1903): 1903-1906 թվականներին Ստամբուլի համալսարանում սովորել է իրավագիտություն և աստվածաբանություն։ Այնուհետև աշխատել է Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարարությունում, 1907 թվականին եղել է թուրքական պատվիրակության անդամ Սանկտ Պետերբուրգում։ Նա ճամփորդել է Եվրոպայում, Ալբանիայում և Արևելքի երկրներում։ Իսմայիլ Քեմալիի ազդեցության ներքո ակտիվ մասնակցություն է ունեցել Ալբանիայի անկախության շարժմանը։ 1912 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին մասնակցել է ալբանական պետության անկախությունը հռչակած Համաալբանական ազգային ժողովի աշխատանքներին, նշանակվել է ալբանական Սենատի փոխնախագահ, իսկ 1914 թվականին դարձել Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։ Ղեկավարել է ալբանական պատվիրակությունը Նոյվիդում Վլհելմ Վիդի գահակալության արարողության ժամանակ։ Իշխանի կառավարման ընթացքում ծառայել է Ալբանիայի ԱԳՆ-ում։ Բալկանյան պատերազմների ժամանակ (1912-1913)՝ Վլյորի պաշտպանությունը կազմակերպելիս, եղել է տարածքային գումարտակի հրամանատարը։ Մասնակցել է Խիմարայի շրջանում հունական զորքերի հետ բախումներին[4]։

 
Գերեզմանը Ֆլորայում

Միջպատերազմական ժամանակահատվածում (1923-1926, 1937-1939) երկու անգամ ընտրվել է Ալբանիայի խորհրդարանի պատգամավոր։ 1927 թվականին եղել է Ալբանիայի արտակարգ և լիազոր դեսպանը Մեծ Բրիտանիայում։ 1929 թվականին ղեկավարել է Ալբանիայի դեսպանատունը Աթենքում։ Լինելով ռազմա-քաղաքական դաշինքի կողմնակից և հակադրվելով «դաշնակիցների համաձայնագրին» (ԱնտանտԱռաջին համաշխարհային պատերազմի ընթացքում 1914-1918 թվականներին կալանքի տակ է եղել Իտալիայում, բայց հետագայում դարձել է Իտալիայի և Ալբանիայի միջև սերտ հարաբերությունների հաստատման նախաձեռնողը։ Նա ողջունել է 1939 թվականի իտալական ագրեսիան Ալբանիայի դեմ։ Լինելով Պետական խորհրդի անդամ` սերտ հարաբերություններ է պահպանել իտալական ֆաշիստների հետ։ 1942 թվականին Ալբանիայի վարչապետ Մուստաֆա Մերլիկ-Կրույան (1941-1943) նրան նշանակել է Կոսովոյի հարցերով նախարար, որի արևմտյան կեսը միացած էր Ալբանիային։ 1944 թվականին եղել է արտաքին գործերի և արդարադատության նախարար գերմանա-ալբանական կառավարությունում։ Կոմունիստների իշխանության գալուց հետո արտագաղթել է երկրից նախ Իտալիա, այնուհետև՝ Ավստրիա։

Մահ խմբագրել

Մահացել է Վիեննայում։ Մինչև 2014 թվականի մարտի 30-ը թաղված է եղել Neustift am Walde-ում։ 2014 թվականի մարտի 30-ին նրա մասունքները թաղվել են Վլորայում։

Գրական գործունեություն խմբագրել

1911 թվականին գերմաներեն լեզվով հրատարակեց Aus Berat und vom Tomor: Tagebuchblätte գիրքը, որը հետաքրքիր նյութեր էր պարունակում Ալբանիայի անկախության շարժման վերաբերյալ 20-րդ դարի սկզբին։ 1968 թվականին Մյունխենում հետմահու հրատարակվեց նրա «Օրագիրները»[5] (Lebenserinnerungen) 2 հատորով։ Նրա ձեռագրերում պահպանվել են միջնադարյան Ալբանիայի պատմության վերաբերյալ Beiträge zur Geschichte der Türkenherrschaft in Albanien: eine Historische Skizze մոնումենտալ աշխատությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.biolex.ios-regensburg.de/BioLexViewview.php?ID=1852
  2. «Kujtimet e Eqerem bej Vlorës, historia e vërtetë e flamurit që u ngrit më 28 Nëntor 1912». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  3. Michael Schmidt-Neke (16 November 1987), Entstehung und Ausbau der Königsdiktatur in Albanien (1912-1939): Regierungsbildungen, Herrschaftsweise und Machteliten in einem jungen Balkanstaat, Oldenbourg Wissenschaftsverlag, էջ 320, ISBN 978-3486543216
  4. Skendi, Stavro (1967). The Albanian national awakening. Princeton: Princeton University Press. էջեր 453–455. ISBN 9781400847761.
  5. WorldCat Catalog entry

Գրականություն խմբագրել

  • Kastriot Dervishi, Historia e shtetit shqiptar 1912—2005, Tirana 2006. ISBN 99943-799-3-3 (ալբ.)
  • Robert Elsie: A Biographical Dictionary of Albanian History. I.B. Tauris: 2013, s. 465—466. ISBN 978-1-78076-431-3.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էքրեմ Վլորա» հոդվածին։