Իսմայիլ Քեմալի

ալբանացի քաղաքական գործիչ, Ալբանիայի նախագահ (1914), Ալբանիայի ժամանակավոր կառավարության վարչապետ (1912-1914)

Իսմայիլ Քեմալի Բեյ Վլյորա կամ Իսմայիլ Քեմալի (թուրքերեն՝ İsmail Kemal Bey, ալբ․՝ Ismail Qemali, հունվարի 16, 1844(1844-01-16), Վլորա, Vlorë municipality - հունվարի 24, 1919(1919-01-24)[1], Պերուջա, Իտալիա), ալբանական ազգային շարժման առաջնորդ, Ալբանիայի առաջին ղեկավար և հիմնադիր։ Ազգային ժողովի նախագահ (28-29 նոյեմբերի 1912), ժամանակավոր կառավարության նախագահ (29 նոյեմբերի 1912-1922 հունվարի 1914), արտաքին գործերի նախարար։ Ազգային հերոս։

Իսմայիլ Քեմալի
 
Կրթություն՝ Զոսիմայա դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 16, 1844(1844-01-16)
Ծննդավայր Վլորա, Vlorë municipality
Վախճանի օր հունվարի 24, 1919(1919-01-24)[1] (75 տարեկան)
Վախճանի վայր Պերուջա, Իտալիա
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն և  Ալբանիա
Զավակներ Et'hem Bey Vlora?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ալբանիայի ազգային հերոս

Կենսագրություն

խմբագրել

Իսմայիլ Քեմալին ծնվել է Ավլոնում (Ժամանակակից Վլյորա)՝ հարուստ ֆեոդալական ընտանիքում։ Հարազատ քաղաքում նա ստացել է միայն նախնական կրթություն, իսկ դրանից հետո ավարտել է Յամինա քաղաքի վարժարանը։ 1859 թ. մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ սկսել է Օսմանյան պետական ծառայողի կարիերան, մասնակցել է Միդհաթ փաշայի լիբերալ բարեփոխումների անցկացմանը, զբաղեցրել Բալկաններում մի քանի քաղաքների նահանգապետի պաշտոնները։ Այս տարիների ընթացքում նա զգալի ջանքեր է գործադրել ալբանական այբուբենի ստանդարտացման և ալբանական մշակութային ասոցիացիայի հիմնադրման համար։

1877 թվականին Իսմայիլը, թվում էր, սկսեց առաջ շարժվել դեպի Օսմանյան քաղաքական կյանքի առաջատար դիրքեր, սակայն, երբ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը հեռացրեց Միդհաթին վարչապետի պաշտոնից, Քեմալը աքսորվեց արևմտյան Անատոլիա, մինչ սուլթանը վերադարձրեց նրան և նշանակեց Բեյրութի նահանգապետ։ Սակայն Իսմայիլ Քեմալիի լիբերալ համոզմունքները կրկին վեճի թեմա են դառնում սուլթանի հետ, և 1900 թվականի մայիսին նա, գտնվելով Բրիտանական դեսպանի զբոսանավում, քաղաքական ապաստան է խնդրում։ Քեմալին դուրս են բերում Թուրքիայից, և հաջորդ ութ տարիները նա ապրում է արտագաղթի մեջ՝ միաժամանակ աշխատելով Օսմանյան կայսրության սահմանադրական բարեփոխումների և Ալբանիայում ազգային շարժման զարգացման վրա։

1908 թվականին երիտթուրքերի ապստամբությունից հետո նա պատգամավոր է դառնում վերականգնված Օսմանյան խորհրդարանում։ 1909 թվականին Քեմալին դառնում է Օսմանյան Ազգային ժողովի նախագահ, սակայն շուտով ստիպված է լինում ընդմիշտ լքել Ստամբուլը։ Դրանից հետո նա իր գործունեությունը կենտրոնացնումէ բացառապես Ալբանիայի անկախության հարցի վրա։

Քեմալին գլխավոր դերում էր 1912 թվականի նոյեմբերի 28-ին Ալբանիայի Անկախության հռչակագրի ընդունման և անկախ Ալբանիայի կառավարության ձևավորման գործում։ Այսպիսով, ավարտվել է ավելի քան 500-ամյա տիրապետությունը Օսմանյան կայսրության Ալբանիայում. Լուիդ Գուրակուչիի հետ նա Վլորայում գտնվող տան պատշգամբում կախում է Ալբանիայի դրոշը, որտեղ և ստորագրվում է հռչակագիրը։ Իսմայիլ Քեմալը Ալբանիայի կառավարությունը գլխավորում է 1912 թվականից մինչև 1914 թվականը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Քեմալը ապրում էր Փարիզում, որտեղ երբեմն գրում էր հոդվածներ Daily Mailում, նաև համագործակցում է շատ այլ հրատարակչությունների հետ, որպեսզի հրապարակի իր հուշերը։ 1918 թվականին Քեմալը Իտալիա էր մեկնում Ալբանիայում իր շարժմանն աջակցելու համար, սակայն Իտալիայի կառավարությունն արգելում է նրան լքել երկիրը, և նա դառնում է Պերուջայի հյուրանոցի հյուրը։ Այնտեղ նա մահացել է սրտի կաթվածից 1919 թվականի հունվարի 24-ին։

Հետաքրքիր

խմբագրել
  • Իսմայիլ Քեմալի անունն է կրում Վլորա քաղաքի համալսարանը։
  • Քեմալի պատկերը տեղադրված է 1992 թվականի 200 լեկ արժողությամբ թղթադրամի վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Кемаль-бей Исмаил // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • «400 дней правительства Исмаила Кемали» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.