Էրատո Կոզակու-Մարկուլլիս

Էրատո Կոզակու-Մարկուլլիս (հուն․՝ Ερατώ Κοζάκου-Μαρκουλλή, անվանման լատինացված տարբերակը` Erato Kozakou-Marcoullis, օգոստոսի 3, 1949(1949-08-03)[2][3], Լիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս[4]), կիպրոսցի դիվանագետ և պետական գործիչ։ Աշխատել է որպես Կիպրոսի արտաքին գործերի նախարար 2007 թվականի հուլիսից մինչև 2008 թվականի մարտ և 2011 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2013 թվականի փետրվարի 27-ը զբաղեցրել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը[5]։ Եղել է Կիպրոսում առաջին կինը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը[4]։

Էրատո Կոզակու-Մարկուլլիս
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Աթենքի համալսարան[1], Աթենքի համալսարան[1] և Հելսինկիի համալսարան[1]
Գիտական աստիճան՝ իրավագիտության աստիճան[1], քաղաքագիտության աստիճան[1], քաղաքագիտության թեկնածու[1] և հասարակագիտության թեկնածու[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 3, 1949(1949-08-03)[2][3] (74 տարեկան)
Ծննդավայր Լիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս
Քաղաքացիություն  Կիպրոս[1]
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Էրատո Կոզակու-Մարկուլլիսի խոստովանությամբ նրա մայրը ծնվել է Վրաստանում, Սուխումի քաղաքում, 1916 թվականին, տրապիզոնցի պոնտական ծագմամբ ծնողներից։ Օրիորդական անունը եղել է Վարվառա Ապոստոլովնա Տեկմիչովա, մեծացել է Սուխումիում։ Սովորել է Թբիլիսիում և Օդեսայում շինարար-ինժեներ, իսկ 1935 թվականին ընտանիքի հետ գաղթել է Հունաստան, որտեղ էլ հանդիպել է Էրատոյի կիպրացի հայրիկին։ Մայրը խոսել է ռուսերեն որպես իր մայրենի լեզու, իսկ Էրատոյին և ավագ քրոջը դաստիարակել է ռուսական երգերի և հեքիաթների ներքո»։

Էրատոն ծնվել է Լիմասոլում, 1949 թվականին։ Աթենքի համալսարանում ուսանել է իրավագիտություն, այդ թվում՝ հանրային իրավունք և քաղաքագիտություն, որն ավարտել է համապատասխանաբար 1972 և 1974 թվականներին[5]։ Հելսինկիի համալսարանից 1979 թվականին ստացել է սոցիոլոգիայի և քաղաքագիտության դոկտորի աստիճան[5]։

1980 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագետ։ Մասնավորապես, 1996-1998 թվականներին աշխատել է որպես դեսպան Շվեդիայում` զուգահեռ հավատարմագրմամբ Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Դանիայում, Իսլանդիայում, Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում։ 1998-2003 թվականներին եղել է Կիպրոսի Հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում` միաժամանակ հավատարմագրվելով Համաշխարհային բանկում, Արժույթի միջազգային հիմնադրամում, Կանադայում, Բրազիլիայում, Գայանայում և Յամայկայում, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում, 2005-2007 թվականներին դեսպան է եղել Լիբանանում և Հորդանանում[6]։

2007 թվականի հուլիսի 16-ին նախագահ Տասսոս Պապադոպուլոսի կողմից նշանակվել է Արտաքին գործերի նախարար և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2008 թվականի փետրվարի 28-ը։ Իր իսկ խոստովանությամբ. «Որպես շփվող անձնավորություն՝ ես ուզում էի հնարավորինս շատ շփումներ ունենալ օտարերկրյա լրատվամիջոցների հետ <...> Հաղորդակցական դիվանագիտության այս երանգն է, որ ես կցանկանայի ներմուծել Կիպրոսի նպատակները միջազգային հանրությանը պարզ դարձնելու համար»։

... Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նա զարգացրել է Կիպրոսի հարաբերությունները մեծ թվով երկրների հետ, առաջին անգամ այցելություններ են կատարվել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Ղրղզստանը, իսկ 2007 թվականի դեկտեմբերին նախագահ Պապադոպուլոսի հետ միասին մասնակցել է Լիսաբոնի պայմանագրի ստորագրմանը[6]։ 2008 թվականի ապրիլից մինչև կապի և հանրային ծառայությունների նախարար նշանակվելն աշխատել է որպես Ունեցվածքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար[6], որը մասնակցել է Կիպրոսի երկու համայնքների միջև բանակցություններին՝ վտարված հույների սեփականության հարցը լուծելու համար, ովքեր փախել էին կղզու գրավյալ հյուսիսից, իսկ հյուսիս տեղափոխված թուրք կիպրացիներն իրենց ունեցվածքը թողել էին կղզու հարավում։

2010 թվականի մարտի 2-ին դարձել է կապի և հանրային աշխատանքների նախարար՝ այդ պաշտոնը զբաղեցնելով մինչև 2011 թվականի օգոստոսը, երբ երկրորդ անգամ նշանակվել է արտաքին գործերի նախարար։ 2013 թվականի փետրվարի 28-ին նրան փոխարինել է Իոաննիս Կասուլիդեսը[5]։

Ամուսնացած է Ջորջ Մարկուլիսի հետ և ունի երկու որդի[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Erato Kozakou-Marcoullis Minister of Foreign Affairs
  2. 2,0 2,1 Index Kl-Ky
  3. 3,0 3,1 CV of Ambassador Erato Kozakou Marcoullis — 2001.
  4. 4,0 4,1 «Erato Kozakou-Marcoullis - WANMEC». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Minister of Foreign Affairs Mrs Erato Kozakou-Marcoullis». MOI. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 6,2 Γραφείο Τύπου και Πληροφοριών - Ανακοινωθέντα(չաշխատող հղում)
  7. «Γραφείο Τύπου και Πληροφοριών - Τελευταίες Ειδήσεις». Cyprus Government. 2007 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրատո Կոզակու-Մարկուլլիս» հոդվածին։