Էվանջելին Լիլլի
Էվանջելին Լիլլի (անգլ.՝ Evangeline Lilly, ամբողջ անունը` Նիկոլ Էվանջելին Լիլլի (Nicole Evangeline Lilly), օգոստոսի 3, 1979[1][2][3], Fort Saskatchewan, Edmonton Metropolitan Region, Ալբերտա, Կանադա), կանադացի դերասանուհի, ով ճանաչում է ձեռք բերել հիմնականում «Կորուսյալները» ամերիկյան հեռուստասերիալում Քեյթ Օսթինի դերակատարմամբ, որի համար ներկայացվել էր «Սատուրն» և «Ոսկե գլոբուս» մրցանակների և ստացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակը` դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմի համար[4]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 3, 1979[1][2][3] (43 տարեկան) |
Ծննդավայր | Fort Saskatchewan, Edmonton Metropolitan Region, Ալբերտա, Կանադա |
Կրթություն | Բրիտանական Կոլումբիայի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ուղեկցորդ |
Համատեղ ապրող(ներ) | Դոմինիկ Մոնագան |
ԿենսագրությունըԽմբագրել
Էվանջելին Լիլլին ծնվել է Կանադայի Ալբերտա նահանգում գտնվող Ֆորտ-Սասկաչևան քաղաքում։ Մանկությունն անցել է Բրիտանական Կոլումբիայում, որտեղ ապրել է ծնողների և կրտսեր քույրերի հետ։ 18 տարեկանում, քրիստոնեական խմբի հետ մեկնել է Ֆիլիպիններ, մի քանի շաբաթ ապրել ֆիլիպինյան ջունգլիներում[5], եղել աշխարհի 14 երկրներում։ Կրթությունն ստացել է Աբբոտսֆորդ քաղաքում[6]։ Այնտեղ, որպես ուղեկցորդուհի, աշխատել է Royal Aviation ավիաընկերությունում[7], որի արդյունքում տիրապետում է նաև ֆրանսերեն լեզվին[8]։ Բրիտանական Կոլումբիայի համալսարանում, որտեղ նա ուսանում էր միջազգային հարաբերություններ, իր կրթությունը ֆինանսավորելու նպատակով[9], Էվանջելին Լիլլին նկարահանվել է հեռուստագովազդներում, հանդես եկել որպես մոդել։ Նրան, որպես մոդել, հայտնաբերել էր «Ford Models» մոդելային գործակալության աշխատակիցը։ Ստորագրելով պայմանագիր գործակալության հետ, նա տեղափոխվել է Վանկուվեր, որտեղ ելույթներ է ունեցել նորաձևության ցուցադրություններում։
Էվանջելին Լիլլին դրվագային դերերով նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում, սակայն նրա առաջին իրական դերը, որը նրան ճանաչում բերեց, «Կորուսյալները» հեռուստասերիալում Քեյթ Օսթինի դերն էր։ Այդ դերի համար 2006 թվականին նա ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին` որպես լավագույն դրամատիկ դերասանուհի։ 2009 թվականին նա դարձել է L’Oréal ֆրանսիական ընկերության գովազդային դեմքը[10]։
2008 թվականին նկարահանվել է «Փոթորկի տիրակալը» կինոնկարում։ Ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի։ Այնուհետև էլֆուհի Տաուրիելի դերում նկարահանվել է Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ. Սմոգի պարապուտը» (2013թ.) և «Հոբիթ. Հինգ զորքերի ճակատամարտը» (2014թ.) ֆիլմերում։ 2015 թվականին Էվանջելին Լիլլին նկարահանվել է «Մարդ-մրջյունը» կինոնկարում, կատարելով Հոուպ Պիմի դերը։
2014 թվականին հրատարակել է իր առաջին «The Squickerwonkers» մանկական գիրքը։ Էվանջելին Լիլլին զբաղվում է բարեգործությամբ և իր հոնորարների մի մասը փոխանցում է բարեգործական հիմնադրամներին։
Անձնական կյանքըԽմբագրել
2003-2004 թվականներին, Էվանջելին Լիլլին ամուսնացած է եղել կանադացի հոկեյիստ Մյուրրեյ Հոնի հետ[11]։ 2004-2009 թվականների նա հանդիպում էր դերասան Դոմինիկ Մոնագանի հետ[12][13], իսկ 2010 թվականից, «Կորուսյալները» հեռուստասերիալի ռեժիսորի օգնական Նորման Կալիի հետ[14][15]։ Նրանք ունեն երկու երեխա` մեկ որդի (ծնվ. 2011թ.)[16] և մեկ դուստր (ծնվ. 2015թ.)[17]:
ՖիլմագրությունըԽմբագրել
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
2001-2011 | Սմոլվիլի գաղտնիքները | Smallville | աղջիկը կինոթատրոնում |
2002 | Դատաստանի օրը | Judgment Day | - |
2004 | Թագավորական հոսպիտալ | Kingdom Hospital | Բենսոնի ընկերուհին |
2004 | Հանգստյան երկար օրեր | The Long Weekend | Սիմոնա |
2004-2010 | Կորուսյալները (Ողջ մնալ) | Lost | Քեյթ Օսթին |
2008 | Փոթորկի տիրակալը | The Hurt Locker | Կոննի Ջեյմս |
2008 | Մահվան պատանդը | Afterwards | Կլեր |
2011 | Կենդանի պողպատ | Real Steel | Բեյլի Տալլետ |
2013 | Հոբիթ. Սմոգի պարապուտը | The Hobbit: The Desolation of Smaug | Տաուրիել |
2014 | Հոբիթ. Հինգ զորքերի ճակատամարտը | The Hobbit: The Battle of the Five Armies | Տաուրիել |
2015 | Մարդ-մրջյունը | Ant-Man | Հոուպ Պիմ |
2018 | Մարդ-մրջյունը և Կրետը | Ant-Man and the Wasp | Հոուպ վան Դայն, Կրետ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Evangeline Lilly Profile»։ The New York Times
- ↑ «A Spiritual Biography of Evangeline Lilly»։ ReligionFacts.com
- ↑ Heyman Marshall (June 2009)։ «Evangeline Lilly Uncensored»։ Women's Health
- ↑ «Sundance Interview: Evangeline Lilly for "Afterwards"»։ 2009-02-02։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է July 19 2009
- ↑ Evangeline Lilly speaking French with a Quebecer accent
- ↑ «About Evangeline Lilly»։ Yahoo։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 17, 2013-ին
- ↑ «Spletnik — Фрида Пинто и Эванджелин Лилли — «лица» L`Oreal»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-01-ին։ Վերցված է 2017-07-26
- ↑ Gould, Lara.Exclusive: I Got So Famous I Nearly Lost It, Sunday Mirror (19 ноября 2006). Проверено 26 мая 2008.
- ↑ «Spletnik — Эванджелин Лилли и Доминик Монахан женятся»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին։ Վերցված է 2017-07-26
- ↑ Эванджелин нашла любовь…и снова благодаря LOST — Новость из фан-клуба Эванджелин Лилли (Evangeline Lilly) — Фан ПАРТИя(չաշխատող հղում)
- ↑ «Evangeline Lilly Dating ‘Lost’ Production Assistant? | Showbiz Spy — celebrity news, rumors & gossip»։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-30-ին։ Վերցված է 2017-07-26
- ↑ «Evangeline Lilly’s Lost Loves | Hollywood Heartbreaker | Dominic Monaghan»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2017-07-26
- ↑ «It's Lost hours of sleep for Evangeline Lilly as she gives birth to a baby boy» (անգլերեն)։ Daily Mail Reporter։ 23rd May 2011։ Արխիվացված օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2011-05-23
- ↑ «Evangeline Lilly Welcomes Second Child, Rocks Post-Baby Body in Bikini»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-24-ին։ Վերցված է 2017-07-26