Դոմինիկ Բերնարդ Պատրիկ Լյուկ Մոնագան[1] (անգլ.՝ Dominic Bernard Patrick Luke Monaghan, դեկտեմբերի 8, 1976(1976-12-08), Բեռլին, Արևելյան Գերմանիա), բրիտանացի կինոդերասան, հեռուստահաղորդավար։ Առավել հայտնի է դարձել «Մատանիների տիրակալը» (2001-2003) և «Կորուսյալները» (2004-2010) ֆիլմերի շնորհիվ։ «Կորուսյալները» հեռուստասերիալում Չարլի Փեյսի դերակատարման համար ներկայացվել է «Սատուրն» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։

Դոմինիկ Մոնագան
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 8, 1976(1976-12-08) (47 տարեկան)
Ծննդավայր՝Բեռլին, Արևելյան Գերմանիա
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0597480

Կենսագրություն խմբագրել

Դոմինիկ Մոնագանը ծնվել է Գերմանիայի Բեռլին քաղաքում։ Մայրը բուժքույր է, հայրը՝ ուսուցիչ[2]։ Մոնագանի ավագ եղբայրը՝ Մեթյուն, մասնագիտությամբ ուսուցիչ է, երգիչ և երաժիշտ։ Երբ Դոմինիկը 11 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Մեծ Մանչեսթեր, իսկ դրանից հետո՝ Մանչեստր։ Դոմինիկը ազատ տիրապետում է անգլերեն և գերմաներեն լեզուներին։

Դերասան դառնալու ցանկությունը Դոմինիկի մեջ առաջացել է դեռևս մանկության տարիներին, երբ դիտում էր «Աստղային պատերազմներ» ֆիլմը։ Դպրոցական տարիներին նա հանդես էր գալիս տարբեր բեմադրություններում, ինչպիսիք են՝ «Օլիվեր Թվիստի արկածները» և «Սուրբծննդյան երգը առօրյայում»։ Որպես դերասան՝ Դոմինիկ Մոնագանը հայտնի է դարձել «Մատանիների տիրակալը» ֆիլմում Մերիադոկ Բրենդիբակի դերով, «Կորուսյալները» հեռուստասերիալում Չարլի Փեյսի դերով և «FlashForward» հեռուստասերիալում Սայմոն Քեմփոսի դերով։

Անձնական կյանք խմբագրել

2004 թվականից Դոմինիկը հանդիպում էր Էվանջելին Լիլլիի հետ։ 2005 թվականին նրանք նշանադրվեցին։ Նրանց հարաբերությունները որոշ ժամանակով ընդհատվեցին, ապա 2008 թվականին նորից միացան, իսկ ավելի ուշ վերջնականապես խզեցին կապերը։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996-1998 ս «Հեթի Ուենթրոփի հետաքննությունը» «Hetty Wainthropp Investigates» Ջեֆրի
1997 հֆ «Թշնամական ջրեր» «Hostile Waters» Սաշա
2001 ֆ «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» «The Lord of the Rings: The Fellowship of the Ring» Մերիադոկ Բրենդիբակ
2002 ֆ «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» «The Lord of the Rings: The Two Towers» Մերիադոկ Բրենդիբակ
2003 ֆ «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» «The Lord of the Rings: The Return of the King» Մերիադոկ Բրենդիբակ
2004-2010 ս «Կորուսյալները (հեռուստասերիալ)» «Lost» Չարլի Փեյս
2008 ֆ «Ես սակարկում եմ մեռյալների հետ» «I Sell The Dead» Արթուր Բլեյք
2009 ս «Չակ» «Chuck» Թայլեր Մարտին
2009 ֆ «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ» «X-Men Origins: Wolverine» Քրիս Բրեդլի/Բոլտ
2009-2010 ս «FlashForward» «FlashForward» Սայմոն Քեմփոս
2010 ս «Top Gear: USA» «Top Gear: USA» Խաղացել է ինքն իրեն
2011 ֆ «Դատաստանի օր» «The Day» Ռիք
2012 ֆ «Հաջողության զինվորները» «Soldiers of Fortune» Սին
2012 ֆ «Միլիոնատերի շրջագայությունը» «The Millionaire Tour» Կասպեր
2012 ս «Դոմինիկ Մոնագանը և ամենավայրի էակները» «Wild Things With Dominic Monaghan» Խաղացել է ինքն իրեն}
2016 ֆ «Հոգեզավակ» «Pet» Սեթ
2018 ֆ «Համրը» «Mute» Օսվալդ
2019 ֆ «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV» «Star Wars. Episode IX»

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

Տարի Կատարող Տեսահոլովակ Դեր Ալբոմ
2010 Էմինեմ (feat. Ռիհաննա) «Love the Way You Lie»[3] Զուգընկեր Recovery

Փաստեր խմբագրել

  • Երբ Դոմինիկը 15 տարեկան էր, հայրը նվիրեց նրան «Մատանիների տիրակալը» գիրքը։ Ավելի ուշ հենց այդ ստեղծագործությունը նրան մեծ ճանաչում բերեց։ Ֆիլմում նկարահանվելուց բացի Դոմինիկը իր գործընկեր Բիլլի Բոյդի հետ մասնակցել է նաև սցենարը գրելուն[4]։
  • «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումներից հետո Դոմինիկին առաջարկում էին հեքիաթային և ֆենտեզի ժանրի տարբեր դերեր, մինչդեռ նա ցանկանում էր կատարել «մարդկային» դեր, որն էլ հանդիսացավ «Կորուսյալները» ֆիլմում Չարլի Փեյսի դերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Webster, Di (17 августа 2005). «Dominic Monaghan». Who (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 9-ին. «Dominic Bernard Patrick Monaghan, his middle names are from both of his grandfathers»
  2. «Lost Boy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  3. Montgomery, James (26 июля 2010) «Megan Fox, Dominic Monaghan Caught Kissing For Eminem Video — News Story». MTV.com. MTV Networks.
  4. Dominic Monaghan Biography — IMDb — Проверено 28 мая 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Մոնագան» հոդվածին։