Էնրիկե Գրանադոս

իսպանացի դաշնակահար և կոմպոզիտոր

Էնրիկե Գրանադոս կամ Պանտալեոն Էնրիկե Խոակին Գրանադոս Կամպինա (իսպ.՝ Pantaleón Enrique Joaquín Granados Campiña, հուլիսի 27, 1867(1867-07-27)[1][2][3] կամ 1867[4][5][6][…], Լյեյդա, Սեգրիա[7] - մարտի 24, 1916(1916-03-24)[1][2][8][…] կամ 1916[4][5][6][…], Լա Մանշ[9]), իսպանացի կոմպոզիտոր և դաշնակահար, XIX դարի վերջի և XX դարի սկզբի իսպանական երաժշտական մշակույթի նշանավոր գործիչ:

Էնրիկե Գրանադոս
Granados.jpg
Ի ծնե անունիսպ.՝ Pantaleón Enrique Joaquín Granados Campiña
Ծնվել էհուլիսի 27, 1867(1867-07-27)[1][2][3] կամ 1867[4][5][6][…]
Լյեյդա, Սեգրիա[7]
ԵրկիրFlag of Spain (1785–1873, 1875–1931).svg Իսպանիա[4]
Մահացել էմարտի 24, 1916(1916-03-24)[1][2][8][…] կամ 1916[4][5][6][…]
Լա Մանշ[9]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունConservatori Superior de Música del Liceu
ԱնդամակցությունԿատալոնիայի դաշնամուրի դպրոց
ԱմուսինAmparo Gal Lloberas?
ՊարգևներԿառլոս III շքանշան, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և հանրակրթության սպա
Կայքgaudiallgaudi.com/AM007%20Granados.htm
mundoclasico.com/seccion/25/Bajo-la-alfombra-de-Enrique-Granados
Enrique Granados Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներ և կրթությունԽմբագրել

Գրանադոսը ծնվել է զինվորականի ընտանիքում: 1874 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Բարսելոնա: Դաշնամուրի առաջին դասերը նա ստացել է Բարսելոնայում։ Նրան դասավանդել են Ֆրանսիսկո Խուրնետան և հայտնի կոմպոզիտոր և մանկավարժ Խուան Պուխոլը: Վերջինի աշակերտների թվում եղել են նաև Ռիկարդո Վինեսը և Իսահակ Ալբենիսը: Այդ ընթացքում Գրանադոսին երաժշտական տեսություն է դասավանդել Ֆելիպե Պեդրելը։ Նա նաև ակտիվորեն հետաքրքրվել է իսպանական ժողովրդական երաժշտության արվեստով, որն էլ հետագայում մեծ ազդեցություն է ունեցել նրա կոմպոզիտորական ստեղծագործության վրա:

Երաժշտական գործունեության սկիզբԽմբագրել

1887 թվականին տեղի ձեռներեցներից մեկի աջակցությամբ Գրանադոսը կարողացել է մեկնել Փարիզ: Նա երկու տարի շարունակ եղել է կոնսերվատորիայի Շարլ Բերիոյի (հայտնի ջութակահար՝ Շարլ Բերիոյիորդին) կոմպոզիցիայի դասարանի ազատ ունկնդիր[10]: Վերադառնալով Բարսելոնա՝ նա սկսել է ելույթ ունենալ որպես դաշնակահար և 1890 թվականին տեղի թատրոնում կայացել է Գրանադոսի առաջին մենահամերգը: Որոշ ժամանակ անց Գրանադոսը հասարակությանը հայտնի է դարձել նաև որպես կոմպոզիտոր ներկայանալով․ իր ելույթներում ներառել է նաև իր ստեղծագործած Իսպանական պարերը: Դրանք մեծ հաջողություն են ունեցել և շուտով տպագրվել են՝ դառնալով Գրանադոսի առաջին հրատարակված գործերը։

ՍտեղծագործությունԽմբագրել

Էնրիկե Գրանդոս, «Իսպանական պար, op. 37, h. 142 - xii»
արաբեսկ

Առաջին օպերաԽմբագրել

Գրանադոսի ստեղծագործությունները գրվել են իր ժամանակի եվրոպական երաժշտական արվեստի միտումների հիման վրա։ Սակայն մեծապես ազդեցվել են իսպանական և կատալոնական ազգային երաժշտության մոտիվներով: Գրանադոսի դաշնամուրային բազմաթիվ ստեղծագործություններ գրվել են ժողովրդական պարերի ոգով: Ընդ որում, ինչպես առավել հայտնի պարերի, օրինակ՝ խոտա զուգապարը[Ն 1], այնպես էլ՝ ոչ այդքան հայտնի պարեր, ինչպիսիք են վասկոնգադան և պարանդան: Մյուս կողմից Գրանադոսի դաշնամուրային ցիկլերում՝ «Ռոմանտիկ պատկերներ», «Երիտասարդական պատմություններ», «Էսքիզներ», «Ժամագիրք», նկատելի է Շումանի ազդեցությունը ինչպես հարմոնիկ հնչյունայնությունում, այնպես էլ ներկայացված ծրագրային պիեսում:

Գրանադոսի առաջին ծավալուն ստեղծագործությունը Մարիա դել Կարմեն (María del Carmen) օպերան է[11], որը ստեղծվել է 1898 թվականին[12]: Այն բեմադրվել է Մադրիդում և մեծ ճանաչում է բերել հեղինակին: Իսպանական սյուժեով և ազգային ոգով գրված օպերան հիացմունքով է ընդունել ոչ միայն Իսպանիայի հասարակությունը, այլ նաև թագավորական ընտանիքի անդամները և անձամբ Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII թագավորը: Որոշ ժամանակ անց օպերան բեմադրվել է նաև Վալենսիայում և Բարսելոնայում, սակայն շուտով այն դուրս է եկել խաղացանկից, քանի որ հանրության համար անսովոր էին ազգային ոգով գրված ստեղծագործությունները: Նրանք նախընտրում էին եվրոպական դասական օպերաները[13]:

Թատերական ստեղծագործություններԽմբագրել

18-րդ դարի սահմանագծին Գրանադոսը հետաքրքրվել է կատալոնական մշակույթով: Նա տեղի թատրոնների համար գրել է մի շարք երաժշտական ստեղծագործություններ, որոնք հայտնի էին միայն Կատալոնիայի սահմաններում:

Գրանադոսի ստեղծագործությունների կարևոր մասը զբաղեցնում են երաժշտական թատրոնի համար գրված ստեղծագործությունները: Այդ ժանրի տասնմեկ աշխատանքներից չորսը կարելի է իրապես համարվել օպերա, իսկ մնացածները պարունակում են ծավալուն խոսակցական ֆրագմենտներ, որոնք ոգով մոտ են Զարզուելա ոճին (իսպ.՝ Zarzuela)[Ն 2] կամ գրված են սովորական թատերական ներկայացումների ոգով[14]:

Գրանադոսի գրչին են պատկանում նաև կամերային գործիքային և նվագախմբային ստեղծագործությունները, վոկալային ցիկլերը և այլն: Կոմպոզիտորի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվել և կատարվել են նրա մահից շատ տարիներ անց: Գրանադոսի ծրագրերի մի մասը անկատար են մնացել, իսկ մի շարք ձեռագրեր անհետացել են:

Մանկավարժական գործունեությունԽմբագրել

1900 թվականին Գրանադոսը Բարսելոնայում հիմնել է Դասական համերգների միություն, որտեղ նա երբեմն ելութ է ունեցել որպես դիրիժոր: Մեկ տարի անց՝ Համերգային միության կազմալուծումից հետո, մինչև իր կյանքի վերջն աշխատել է երաժշտական ակադեմիայում[Ն 3]: Երաժշտական դասավանդման հարցերը կարևորելով՝ Գրանադոսը գրել է մի շարք մանկավարժական աշխատանքներ: Չդադարեցնելով երաժշտական կարիերան, նա միաժամանակ ելույթ է ունեցել հայտնի երաժիշտներ Ժակ Տիբոյի, Քամիլ Սեն-Սանսի և Պաբլո Կասալսի հետ[Ն 4]: 1900 թվականների սկզբին Գրանադոսը Վելտ Մինոն մեխանիկական պիանոլայի[Ն 5] մի քանի ստեղծագործություններ է ձայնագրել:

Գոյեսկի սյուիտԽմբագրել

 
Ֆրանցիսկո Գոյայի նկարը, որից ոգեշնչվել է Գրանադոսը՝ իր ամենահայտնի «Գոյեսկի» սյուիտը գրելիս

1907 թվականից Գրանադոսը ճանաչվել է Իսպանիայի սահմաններից դուրս: Գաբրիել Ֆորեն նրան հրավիրել է հեղինակավոր կոմպոզիտորական մրցույթին՝ որպես ժյուրի: Այդ ժամանակ նա սկսել է գրել իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Գոյեսկի» սյուիտը[15]։ Ներշնչվել է Ֆրանցիսկո Գոյայի նկարներով, որոնք նա տեսել էր Մադրիդի Պրադո թանգարանում։ Սյուիտը մեծ ճանաչում է բերել կոմպոզիտորին, և Գրանադոսը որոշել է նույն երաժշտական աղբյուրների հիման վրա ստեղծել օպերա։

Պիեսում Գրանադոսը փորձել է կիրառել իր ստեղծագործություններում օգտագործած գեղարվեստական ոճաձևերը։ Այս պիեսների հետաքրքիր առանձնահատկությունը հանդիսանում է մելիզմների լայնորեն օգտագործումը Դոմենիկո Սկարլատի ոգով: Նրանցում Գրանադոսը օգտագործում է ինչպես իսկապես ժողովրդական երաժշտությունը, այնպես էլ դրանց ինքնուրույն հորինած երաժշտական իմիտացիաները: Այս պիեսներից մի քանիսը լի են հնարքներներով, որոնք նման են կիթառի հնչողությանը, որի շնորհիվ նրանք ժողովրդականություն են վայելում այս գործիքի վերաշարադրումների մեջ:

Օպերայի պրեմիերաԽմբագրել

Կոմպոզիտորը իրեն ճանաչում բերած «Գոյեսկի» սյուիտից հետո գրել է դաշնամուրային պիեսների երկու տետր, որոնցից առաջինը կատարվել է 1911 թվականին Բարսելոնայում, այնուհետև Փարիզում, իսկ ամբողջ ցիկլը՝ 1913 թվականին՝ Մադրիդում: Սյուիտը մեծ հաջողություններ է ունեցել և Գրանադոսը, հիմնվելով նույն երաժշտական աղբյուրների վրա, որոշել է գրել օպերա: Ամերիկացի դաշնակահար Շելինգի առաջարկով՝ որպես սյուժե ընտրել է Ֆերնանդո Պերիկեի ստեղծագործությունը: Կոմպոզիտորը 1913 թվականին սկսել է աշխատել օպերայի վրա: Օպերայի պրեմիերան նախատեսված է եղել 1914 թվականին Փարիզում, սակայն սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, և այն իրականացնել չի հաջողվել: Գրանադոսը 1914-1915 թվականների ընթացքում շարունակել է մշակել իր ստեղծագործությունը և այն առաջին անգամ կատարվել է 1916 թվականի հունվարի 28-ին Նյու Յորքում: Մի շարք քննադատներ չափազանց անտարբերությամբ են ընդունել օպերան՝ մատնանշելով բեմական դրամայի բացակայությունը և վատ գործիքավորումը:

Ուղևորություն ԱՄՆ և վախճանԽմբագրել

 
Սասեքս շոգենավը գերմանական սուզանավի հետ բախումից հետո (1916)

Գրանադոսը երբևէ ԱՄՆ այցելած առաջին իսպանացի կոմպոզիտորն է եղել (1916 թվական): ԱՄՆ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնի հրավերով նա եղել է Սպիտակ տանը, որտեղ ելույթ է ունեցել որպես դաշնակահար: Գրանադոսը, ուշանալով Իսպանիայի պլանավորված ծովային թռիչքից, որոշել է նստել Անգլիա ուղևորվող նավը։ Անգլիայում նստել է Սասեքս (անգլ.՝ Sussex) դեպի Ֆրանսիա ուղևորվող շոգենավը: Սակայն Լա Մանշ նեղուցով անցնելիս շոգենավի վրա գրոհել է գերմանական տորպեդ սուզանավը: Նավը չի խորտակվել, բայց ուժեղ հարվածից նրա վրա գտնվողներից շատերը, ինչպես նաև Գրանադոսի կինը, ջուրն են ընկել: Գրանադոսը ցատկել է ջուրը՝ փորձելով փրկել կնոջը և խորտակվել է:

ՆշումներԽմբագրել

  1. Իսպանական ժողովրդական զուգապար, ստեղծվել է XVIII դարի վերջին Արագոնում և XIX դարի սկզբին տարածվել է ամբողջ Իսպանիայում։
  2. Զարզուել՝ իսպանական երաժշտական դրամատիկական ժանր, որում համատեղվում է վոկալ ներկայացումները, երկխոսությունները և պարերը: Այն կոչվել է թագավորական նստավայրի՝ Սարսուելայի անունով, որը տեղակայված է Մադրիդի մոտակայքում: 17-րդ դարում այդտեղ առաջին անգամ կատարվել է այդպիսի ներկայացում:
  3. Հետագայում ակադեմիան կոչվել է Գրանադոսի անունով։
  4. Պաբլո Կասալսը Գրանադոսի ամենամոտ ընկերն էր, որին նվիրել է իր ստեղծագործություններից մի քանիսը։
  5. Welte-Mignon մեխանիկական դաշնամուր, արտադրվել է 1905—1932 թվականներին «Վելտ և Որդիներ» (անգլ.՝ M. Welte & Söhne) ընկերության կողմից:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://datos.gob.es/es/catalogo/e00123904-autores-espanoles-en-dominio-publico-fallecidos-desde-1900
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Национальная библиотека Испании — 1711.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://crai.ub.edu/sites/default/files/autoritats/permanent/a1021620
  7. 7,0 7,1 7,2 Гранадос Энрике // Гранадос Энрике (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. 8,0 8,1 8,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  9. 9,0 9,1 9,2 Гранадос Энрике // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  10. «Wayback Machine»։ web.archive.org։ 2012-03-13։ Վերցված է 2020-08-10 
  11. «GRANADOS, E.: María del Carmen [Opera] (Wexford Festival Opera, 2003), 8.225292-93»։ www.naxos.com։ Վերցված է 2020-08-11 
  12. Мария дель Кармен (опера)
  13. «GRANADOS, E.: María del Carmen [Opera] (Wexford Festival Opera, 2003). Enrique Granados (1867-1916)»։ www.naxos.com։ Վերցված է 2020-08-11 
  14. «42] Granados y la música para la escena»։ Mundoclasico.com (իսպաներեն)։ Վերցված է 2020-08-11 
  15. записи - 31 10 2018Автор (2018-10-31)։ «Энрике Гранадос. «Гойески»»։ musicseasons (ru-RU)։ Վերցված է 2020-08-10 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել