Բացել գլխավոր ցանկը

Շառլ Օգյուստ Բերիո (ֆր.՝ Charles-Auguste de Bériot, ծնվել է փետրվարի 20-ին, 1802, Լուվեն - մահացել՝ ապրիլի 8-ին, 1870, Բրյուսել), բելգիացի ջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ[1]։ 1843–1852 թվականներին՝ Բրյուսելի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ 19-րդ դ․ 1-ին կեսի խոշորագույն երաժիշտներից էր, բելգիական ջութակի դպրոցի հիմնադիրը։ Գրել է ջութակի կոնցերտներ, սոնատներ, վարիացիաներ։ 1858 թվականին կուրացել է։

Շառլ Օգյուստ Բերիո
Charles-Auguste de Bériot by Charles Baugniet 1838.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCharles-Auguste de Bériot
Ծնվել է20․ 2․ 1802
Լուվեն
ԵրկիրՖրանսիա,Բելգիա
Մահացել է8․ 4․ 1870
Բրյուսել
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ
Գործիքներջութակ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Chisholm, Hugh, ed. (1911). "Beriot, Charles Auguste de". Encyclopædia Britannica 3 (11th ed.). Cambridge University Press.