Պաբլո Կասալս (իսպ.՝ Pablo Casals, (դեկտեմբերի 29, 1876(1876-12-29)[1][2][3][…], Վենդրել, Baix Penedès[5] - հոկտեմբերի 22, 1973(1973-10-22)[1][2][3][…] կամ օգոստոսի 14, 1973(1973-08-14)[4], Սան Խուան, ԱՄՆ[5]), իսպանացի թավջութակահար, դիրիժոր, կոմպոզիտոր։ Սովորել է Բարսելոնի և Մադրիդի կոնսերվատորիաներում։ Կասալսի կատարմանը բնորոշ է հուզականի ու խոհականի զուգորդումը, ֆրազավորման արտահայտչականությունը և նրբագեղությունը, վիրտուոզությունը։ Հռչակվել է հատկապես Յոհան Սեբաստիան Բախի երկերի արդիական մեկնաբանություններով։

Պաբլո Կասալս
Pau Casals 03.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկատ.՝ Pau Casals i Defilló
Ի ծնե անունPau Casals i Defilló
Ծնվել էդեկտեմբերի 29, 1876 թ.
Իսպանիա Վենդրել, Իսպանիա
ԵրկիրFlag of Spain (1945–1977).svg Իսպանիա
Մահացել էհոկտեմբերի 22, 1973 թ.
Պուերտո Ռիկո Սան Խուան, Պուերտո Ռիկո
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունթավջութակահար
դիրիժոր
կոմպոզիտոր
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրConservatori Superior de Música del Liceu
ԿրթությունMunicipal Conservatory of Music of Barcelona? և Մադրիդի թագավորական կոնսերվատորիա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինSusan Metcalfe Casals? և Marta Casals Istomin?
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ, «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ, Գրեմի կյանքի նվաճումների համար, Չառլզ Լաթոնի մրցանակ, Կատալոնիայի խորհրդարանի մեդալ, Ազատության նախագահական շքանշան, Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ, ՄԱԿ-ի խաղաղության մեդալ և Hijo Adoptivo de Barcelona?
Ստորագրություն
Ստորագրություն
Pau Casals Վիքիպահեստում

1920 թվականին Բարսելոնում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ, 1924 թվականին՝ բանվորական երաժշտական ընկերություն (երկուսն էլ ղեկավարել է մինչև 1936 թվականը)։ 1939 թվականին, Իսպանական Հանրապետության անկումից հետո, որպես հակաֆաշիստ տարագրվել է Ֆրանսիա, ապրել Պրադում, որտեղ 1950 թվականից կազմակերպվել են Կասալսի անվան ամենամյա փառատոներ։ 1956 թվականից ապրել է Պուերտո Ռիկոյում (այստեղ նույնպես կազմակերպվում էին Կասալսի անվ. փառատոներ)։

1957 թվականից տարբեր երկրներում (առաջինը՝ Փարիզում) անց են կացվում թավջութակահարների Կասալսի անվ. մրցույթներ։ Աշակերտներից նշանավոր է Գ. Կասադոն։ Կասալսի ասիստենտ է եղել Դիրան Ալեքսանյանը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Archivio Storico Ricordi — 1808.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 274