Երաժշտական իմիտացիա
Իմիտացիա (լատ.՝ imitatio ` նմանեցում), մեղեդիական որևէ հատվածի տառացի կամ փոփոխված կրկնությունն է մյուս ձայնում։ Սկզբնական հատվածն անվանում են proposta, իսկ կրկնվողը` risposta։ Կրկնվող ձայնի, այսինքն ` risposta-ի հանդես գալով նախորդ ձայնը` proposta-ն չի դադաչում, այլ շարունակում է հնչել որպես կոնտրապունկտային ձայն և կոչվում է հակադրություն։ Իմիտացիայի տեսակները բազմազան են և պայմանավորված են մեղեդու կառուցվածքով, մետրառիթմական կազմով, մեղեդիական ուղղվածության այս կամ այն փոփոխությամբ։ Իմիտացիայի տեսակներն են.
- Ճշգրիտ կամ ուղիղ շարժումով. երբ բացակայում են վերը նշված փոփոխությունները։
- Իմիտացիոն շարժումով կամ հակաշարժումով. երբ կրկնվող ձայնը կրկնում է մեղեդիական սկզբանական բոլոր շարժումներն ու ինտերվալները հակադիր շարժումով՝ հայելանման։
- Մեծացումով իմիտացիա. երբ risposta-ի մեջ բոլոր հնչյունների տևողությունը մեծանում է երկու (մինչև անգամ չորս) անգամ։
- Փոքրացումով իմիտացիա. երբ proposta-ն վերարտադրվում է այնպես, որ սկզբնական բոլոր հնչյունների տևողությունները փոքրանում են երկու կամ մինչև անգամ չորս անգամ։
- Ետդարձ կամ խեցգետնաքայլ իմիտացիա. երբ իմիտացվող ձայնում մեղեդին շարադրվում է վերջից դեպի սկիզբ։
- Ռիթմիկ իմիտացիա. երբ վերարտադրվում է միայն ռիթմիկ պատկերը։
- Ազատ իմիտացիա. երբ իմիտացիոն փոփոխության ենթարկվում են մեղեդիական ինտերվալները և նույնիսկ ռիթմական պատկերները
Անընդհատ իմիտացիայի ձևով է կազմավորվում երաժշտական այն ժանրը, որ կոչվում կանոն։
ԳրականությունԽմբագրել
- Ն. Վ. Դերոյան, Երաժշտական ստեղծագործության վերլուծություն, Երևան, 1985։