Իսաակ Ալբենիս

Իսպանացի կոմպոզիտոր

Իսաակ Մանուել Ֆրանսիսկո Ալբենիս (իսպ.՝ Isaac Albéniz, մայիսի 29, 1860(1860-05-29)[2][1][3][…], Կամպրոդոն, Ripollès[4][3][1][…] - մայիսի 18, 1909(1909-05-18)[2][1][6], Կամբո լը Բեն[7][1][6]), իսպանացի կոմպոզիտոր և դաշնակահար։ Իսպանական նոր երաժշտության հիմնադիր։

Իսաակ Ալբենիս
Isaac Albéniz, de Napoleon.jpg
Բնօրինակ անունիսպ.՝ Isaac Albéniz[1]
Ի ծնե անունիսպ.՝ Isaac Manuel Francisco Albéniz y Pascual
Ծնվել էմայիսի 29, 1860(1860-05-29)[2][1][3][…]
Կամպրոդոն, Ripollès[4][3][1][…]
ԵրկիրFlag of Spain (1785–1873, 1875–1931).svg Իսպանիա[5]
Մահացել էմայիսի 18, 1909(1909-05-18)[2][1][6] (48 տարեկան)
Կամբո լը Բեն[7][1][6]
ԳերեզմանMontjuïc Cemetery
Ժանրերօպերա[8], սարսուելա և sardana?
Մասնագիտությունդասական դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, վիրտուոզ և դաշնակահար
Գործիքներդաշնամուր[1]
ԿրթությունՄադրիդի թագավորական կոնսերվատորիա, Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց, Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա և Փարիզի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԿատալոնիայի դաշնամուրի դպրոց
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Commons-logo.svg Isaac Albéniz Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է մայիսի 29-ին, Քամպրոդոնում (Կատալոնիա)։ Ալբենիսը նոր ժամանակի իսպանական կոմպոզիտորներից առաջինն էր, որն իր ստեղծագործության հիմքում դրեց իսպանական ժողովրդական երաժշտությունը։

ԱշխատություններԽմբագրել

Գրել է օպերաներ, երաժշտական կատակերգություններ, սարսուելաներ (իսպանական օպերայի հինավուրց ժանր), «Կատալոնիա» ռապսոդիան, երգեր և ռոմանսներ։ Առավել նշանավոր են դաշնամուրային ստեղծագործությունները, այդ թվում՝ «Իսպանական սյուիտ» (1886), «Իսպանիա» (1890), «Իսպանական երկու պար», «Իբերիա» (1905 - 1909) ևն։ Ալբենիսի ստեղծագործության վրա որոշակի ազդեցություն է գործել իմպրեսիոնիզմը։ Մահացել է մայիսի 18-ին, Քամբո-լե-Բենում (Ֆրանսիա

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 147