Էլեն Թեսլեֆ (ֆիններեն՝ Ellen Thesleff, հոկտեմբերի 5, 1869(1869-10-05)[1][2][3][…], Հելսինկի, Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական ​​վարչական գործակալություն, Ֆինլանդիա[2] - հունվարի 12, 1954(1954-01-12)[1][2][3], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն նկարչուհի և գծագրող, առաջին էքսպրեսիոնիստ նկարչուհին Ֆինլանդիայում։

Էլեն Թեսլեֆ
Ծնվել էհոկտեմբերի 5, 1869(1869-10-05)[1][2][3][…]
ԾննդավայրՀելսինկի, Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական ​​վարչական գործակալություն, Ֆինլանդիա[2]
Վախճանվել էհունվարի 12, 1954(1954-01-12)[1][2][3] (84 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա և Svenska fruntimmersskolan i Helsingfors?
Մասնագիտություննկարչուհի, գծանկարիչ և արվեստագետ
Ոճսիմվոլիզմ, էքսպրեսիոնիզմ[4][5], նատուրալիզմ և մոդեռնիզմ
Թեմաներգեղանկարչություն[6] և գրաֆիկա[6]
Պարգևներ
Ֆինլանդիայի առյուծի շքանշանի պրո ֆինլանդական մեդալ
 Ellen Thesleff Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1869 թվականի հոկտենբերի 5-ին Հելսինգֆորսում, նկարչի ընտանիքում։ Մանկությունն ու պատանեկությունը Էլենն ապրել է ընտանիքի հետ Կոպիո կղզում (ընտանեկան ֆերմայում)։ Աղջիկը սիրում էր երգել և դաշնամուր նվագել, իսկ նկարչության առաջին ուսուցիչը հայրն էր։

1885-1886 թվականներին սովորել է Հելսինկիի Ադոլֆ ֆոն Բեքերի մասնավոր ակադեմիայում, իսկ 1887-1890 թվականներին՝ Ֆինլանդիայի գեղարվեստական ընկերության նկարչական դպրոցում։ 1890–1891 թվականներին սովորել է Գունար Ֆրեդրիկ Բերնդցոնի մոտ՝ Գեղարվեստի ակադեմիայում։

Կրթությունը Փարիզում

խմբագրել

1891-1892 թվականներին և 1893 թվականից մինչև 1894 թվականը ուսումը շարունակել է Փարիզում՝ Կոլարոսիի ակադեմիայում, Գուստավ Կուրտոյի արհեստանոցում, որտեղ սովորել է ընկերուհիների՝ Բեդա Ստյերնսանչցի և Աննա Բրեմերի (Anna Bremer) հետ։ Փարիզում նա հետաքրքրված էր Պյուվի դը Շավանի աշխատանքով։ Այնտեղ առաջին անգամ տեսել է Լեոնարդո դա Վինչիի, Բոտիչելլիի և Միքելանջելոյի գործերը, որոնք ուժեղացրել են Իտալիա այցելելու նրա ցանկությունը։

1892 թվականին նա նկարել է իր ամենահայտնի գործերից մեկը՝ «Thyra Elisabethin» (1892) քրոջ դիմանկարը, որը քննադատները համարել են սիմվոլիստական արվեստի «մաքուր» գործերից մեկը։

1892 թվականին մահացել է նկարչուհու հայրը, և նա մի քանի տարի թողել է գեղանկարչությունը։ Երբ Թեսլեֆն սկսել է նորից նկարել, ակնհայտ է դարձել, որ նկարչուհին շարունակել է «սև գունափոխության» շրջանը, որով սկսել էր։ Այս ժամանակահատվածում հայտնվել են մուգ երանգներով նկարներ և գծանկարներ։ Դրա վառ օրինակը «Ինքնանկարն» է, որը թվագրվել է 1894-1895 թվականներին։ Մռայլ հիշողություններից կտրվելու համար նա մեկնել է ճանապարհորդության, իր աշխատանքները ցուցադրել տարբեր երկրներում, այդ թվում նաև՝ Շվեդիայում, Ռուսաստանում և Նորվեգիայում։

Ուղևորություն Իտալիա

խմբագրել

1894 թվականին նա այցելել է Ֆլորենցիա, Հռոմ և Նեապոլ՝ ուսումնասիրելով հին վարպետների՝ մասնավորապես Մազաչչիոյի և Ֆրա Անժելիկոյի արվեստը։ Իտալիան դարձել էր նրա ոգեշնչման ամենահզոր աղբյուրներից մեկը. «Հին վարպետներից կարելի է շատ բան սովորել , քանի որ նրանց արվեստն ազնիվ է»,- գրել է նկարչուհին։ Գեղանկարչության պատմաբանները Թեսլեֆի բնանկարներից առանձնացրել են Տոսկանայի կապտա-մանուշակագույն լեռնային տեսարանները։

1895 թվականին նա կրկին վերադարձել է Իտալիա, բայց այս անգամ մոր և քրոջ հետ։ 1897 թվականի ձմռանը նա աշխատել է Ֆլորենցիայում՝ նկարիչների «Ֆիննական գաղութում», որտեղ շփվել է Բեդա Ստյերնսանչցի, Հուգո Սիմբերգի, Մագնուս Էնկելի և Ակսելի Գալլեն-Կալլելայի հետ, որոնցից շատերը Իտալիա էին եկել իրենց ընտանիքների հետ։ Իտալիայում նրա նկարներն առաջին անգամ տպագրվել են, և Իտալիան աստիճանաբար դարձել է նրա երկրորդ տունը։ 1898 թվականին նա վաճառել է Ֆինլանդիայի իր վիլլան և սեփական նախագծով Իտալիայի Կասա Բիանկա լողափին կառուցել մի տուն, որը դարձել է նրա հիմնական կեցավայրը։ Նկարչուհին ամառն անցկացրել է Ֆինլանդիայում` Մուրոլեսիում՝ ընտանեկան երկրորդ վիլլայում։

1897 թվականին Ֆլորենցիայում Թեսլեֆը հանդիպել է անգլիացի հանրահայտ թատրոնի ռեֆորմատոր Գորդոն Քրեյգին, ով դարձել է նրա կյանքի ընկերը և ոգեշնչել է, որ իր կտավները փորագրի փայտի վրա։ Դրանք հետագայում հայտնի են դարձել Ֆինլանդիայում։

1900 թվականին նկարչուհին բրոնզե մեդալ է տացել Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։

Աշխատանքը Ֆինլանդիայում

խմբագրել

1909-1912 թվականներին Թեսլեֆը նորից բնակվել և աշխատել է Ֆինլանդիայում, որտեղ աշխատելու համար նրա սիրած վայրերն էին Մուրոլեսին (Ռուովսկի) և Հելսինկին։

1933 թվականին Թեսլեֆը Հելսինկիում ստացել է նկարիչ Լալուլկայի տնային ստուդիան։

1951 թվականին նա պարգևատրվել է Ֆինլանդիայի պետական բարձրագույն պարգևով` «Pro Finlandia» մեդալով։ 1952 թվականին նկարչուհուն հարվածել է տրամվայը և կոտրել նրա ազդրը։

Նա մահացել է 1954 թվականի հունվարի 12-ին, 84 տարեկան հասակում։

Ստեղծագործություններ

խմբագրել

1891 թվականին՝ Փարիզ մեկնելուց առաջ, Թեսլեֆը Ֆինն նկարիչների հասարակության ֆիննական ցուցահանդեսում ներկայացրել է իր աշխատանքը` «Էխո»-ն (1890-1891), որը գրավել է այն քննադատների ուշադրությունը, ովքեր նրա մեջ տեսնում էին ֆիննական արվեստի գեղարվեստական միտման նոր նշաններ։

Նկարչուհին հայտնի է դարձել 1891 թվականից ի վեր` շնորհիվ մուգ գույներով իր խորհրդանշական նկարների, որոնցում մարդն ու բնությունը ռեզոնանսվում են երազների և իրականության արտացոլման մեջ։

Նա համարվել է առաջին ֆիննական ֆաևիստը, որն այս ոճով սկսել է աշխատել 1905-1906 թվականներին՝ եվրոպական այլ էքսպրեսիոնիստների հետ զուգահեռ, և իր կարիերայի ընթացքում ռեալիզմից սիմվոլիզմ անցում է կատարել։

Նրա վաղ շրջանի աշխատանքներին բնորոշ են զսպված գունային սխեման և ընդհանուր մեկուսությունը։ Նրա ստեղծագործություններում զգալի փոփոխություններ են եղան 1905 թվականից, երբ Էլեն Թեսլեֆը հանդիպել է Վասիլի Կանդինսկուն։ Նրա ազդեցությամբ Թեսլեֆի ստեղծագործություններում հայտնվել են նոր վառ գույներ, ինչպես նաև ավելի ազատ է դարձել հեղինակի մոտեցումը սյուժեի մեկնաբանությանը։

Ֆրանսիայում ուսանելու ժամանակ նրա նկարներում գերակշռել են փափուկ մոխրագույն երանգը և հանգիստ լուսաստվերը, բայց միևնույն ժամանակ նա չէր ընդունում սիմվոլիստի երևակայությունը (օրինակ` Մագնուս Էնկելի նկարներում)։ Նրա թեմաները պարզ էին՝ առանց «առարկայի վերաբերյալ տարօրինակ տեսակետների», որի հետ նա բախվել էր իր սիմվոլիստ ընկերների աշխատանքներում։

Ստեղծագործության վերջին շրջանում նկարչուհին զարգացրել է իր բանաստեղծական ոճը ավելի ֆանտաստիկ ուղղությամբ՝ ստեղծելով բազմաշերտ գունային երևակայություններ։

Էլեն Թեսլեֆի գործերը գտնվում են Աթենքի գեղարվեստի թանգարանում և Կուոպիոյի ազգային պատկերասրահում, ինչպես նաև` մասնավոր հավաքածուներում։ Կուոպիոյի պատկերասրահում գտնվում է գեղանկարների մի շարք, որը ստեղծվել է 1922 թվականին Կուոպիոյում` ներշնչված ամառային մանկական հիշողություններով։

Ընտանիք

խմբագրել
  • Հայր` Ալեքսանդր Ավգուստ Թեսլեֆ (Alexander August Thesleff) (? -1892), նկարիչ
  • Մայր` Էմիլիա Մաթիլդա Սանմարկ (Emilia Mathilda Sanmark)
  • Քույր` Տիրա Էլիզաբեթ (1880-1959), 1892 թվականին Էլենը նկարել է նրա դիմանկարը
  • Եղբայր` Ռոլֆ (1878-1938), դիվանագետ 

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • 2003 թվականին ձեռներեց Անդերս Վիկլոֆը ձեռք է բերել Թեսլեֆի նկարներից մեկը` 500,000 եվրոյի դիմաց։
  • 2008 թվականի դեկտեմբերին «Գեղեցիկ վայրի ծաղիկներով աղջիկ» կտավը 126,000 եվրոյով վաճառվել է Բուկովսկու միջազգային աճուրդի ժամանակ։
  • 2008 թվականին Կուոպիոյի փողոցներից մեկը անվանվել է Էլեն Թեսլեֆի անունով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Թեսլեֆ» հոդվածին։