Գեղարվեստի ակադեմիա (Հելսինկի)

Գեղարվեստի ակադեմիա (ֆիններեն՝ Kuvataideakatemia, շվեդ.՝ Bildkonstakademin), կերպարվեստի բնագավառում տեսական և գործնական դասընթացներ տրամադրող բարձրագույն ուսումնական հաստատություն Հելսինկիում։ 2013 թվականից ընդգրկված է Հելսինկիի արվեստի համալսարանի կազմում։

Գեղարվեստի ակադեմիա
ֆիններեն՝ Taideyliopiston Kuvataideakatemia և շվեդ.՝ Konstuniversitetets Bildkonstakademi
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1848
Անվանված էԱտենեում
Երկիր Ֆինլանդիա
ՏեղագրությունՀելսինկի
Կայքuniarts.fi
Գեղարվեստի ակադեմիա (Հելսինկի) (Ֆինլանդիա)##
Գեղարվեստի ակադեմիա (Հելսինկի) (Ֆինլանդիա)
Գեղարվեստի ակադեմիա (Հելսինկի), Ֆինլանդիա

Ակադեմիա խմբագրել

Ակադեմիան հիմնադրվել է 1848 թվականին Ֆինլանդիայի Արվեստների միություն (ֆիններեն՝ Suomen Taideyhdistys) մասնավոր հիմնադրամի կողմից։ Այդ շրջանում ակադեմիան կոչվել է նկարչական դպրոց[1][2][3][4]։ 1939 թվականին այն դարձել է Ֆինլանդիայի արվեստի ակադեմիայի դպրոց (ֆիններեն՝ Suomen Taideakatemian koulu): 1985 թվականին դարձել է Գեղարվեստի ակադեմիա։ 1993 թվականի սկզբին ակադեմիայի կարգավիճակը բարձրացվել է համալսարանի մակարդակի։ Ամբողջական ուսումնասիրության 3,5 տարին հանգեցնում է գեղարվեստի բակալավրի աստիճանի, իսկ մագիստրոսի աստիճան ստանալու համար անհրաժետ է ուսանել ևս երկու տարի։ 1920 թվականին ֆինն ճարտարապետ Էլիել Սաարինենը դարձել է Գեղարվեստի ակադեմիայի անդամ։ 2012-2013 ուսումնական տարում ուսանողների թիվը կազմել է մոտ 280 հոգի։

Ակադեմիան գտնվում է Հելսինկիի Վալիլա հարևանության Elimäenkatu 25 հասցեում։

Նախկին ուսանողներ խմբագրել

  • Սինի Մաննինեն, painter

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Academy Of Fine Arts Helsinki, Finland». saatchigallery.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. «Finnish Academy of Fine Arts - Helsinki». artresearch.eu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «Finnish Academy of Fine Arts». artandeducation.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. «Finnish Academy of Fine Arts, Finland». kuno.ee. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել