Զոդիակ (սերիական մարդասպան)

Զոդիակ (անգլ.՝ Zodiac), ամերիկացի անհայտ սերիական մարդասպանի կեղծանուն, որն առնվազն 1960-ական թվականների վերջից մինչև 1970-ական թվականների սկիզբը գործել է Հյուսիսային Կալիֆոռնիայում։

Զոդիակ
Դիմանկար
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսերիական մարդասպան
Ստորագրություն
Изображение автографа
 Zodiac killer Վիքիպահեստում

1968 թվականի դեկտեմբերից մինչև 1969 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Բենիշայում, Վալեխոյում, Նապայում և Սան Ֆրանցիսկոյում մարդասպանն իրականացրել է յոթ հաստատված հարձակում, որոնցից հինգն ավարտվել են զոհերով։ Նա հարձակվել է զույգ երիտասարդների վրա, ինչպես նաև սպանել է տաքսու վարորդին։ Հանցագործությունների ընթացքում օգտագործել է դանակ և ատրճանակ։

Երկրորդ հարձակումից հետո հանցագործը մի շարք ծաղրական նամակներ է ուղարկել տեղական թերթերին, որոնցում որպես ստորագրություն օգտագործել է «Զոդիակ» կեղծանունն ու կելտական խաչ հիշեցնող հատուկ խորհրդանիշը ()։ Նմանատիպ խորհրդանիշ նա թողել է հանցագործություններից մեկի վայրում։ Նամակներում Զոդիակը հայտարարել է, որ «ստրուկներ է հավաքում» հանդերձյալ կյանքի համար, հնչեցրել է նոր սպանությունների սպառնալիքներ և դպրոցական ավտոբուսը պայթեցնելու մտադրություն։ Նամակները պարունակում էին չորս ծածկագիր, որոնցում, մարդասպանի խոսքով, գաղտնագրված էին նրա մասին տվյալները։ Դրանցից երկուսը հաջողվել է վերծանել, իսկ մնացածների վերծանումը չափազանց բարդ է եղել՝ փոքր ծավալի պատճառով։ Մարդասպանի անձնական տվյալները այդտեղ չեն եղել։ Զոդիակը նամակների մեծ մասն ուղարկել է 1969-1971 թվականներին, որից հետո երեք տարի կապի դուրս չի եկել։ 1974 թվականին եկել է վերջին նամակը, որի համար ապացուցվել է Զոդիակի հեղինակությունը։ Նմանատիպ հաղորդագրություններ եկել են ավելի ուշ, բայց փորձագետների մեծ մասը կարծել է, որ Զոդիակը չի եղել դրանց հեղինակը։ Նամակագրությունը դադարեցնելու պատճառները հայտնի չեն։

Իր նամակներում Զոդիակն անընդհատ հայտարարել է նոր զոհերի մասին՝ ի վերջո հայտարարելով 37 սպանությունների մասին, բայց այդ հայտարարությունների ճշմարտացիության աստիճանը պարզ չի եղել։ Մարդասպանը չափազանցրել էր զոհերի քանակը՝ լրատվամիջոցների ուշադրությունը գրավելու և հետաքննությունը շփոթեցնելու պատճառով։ Ոստիկանությունն ապացուցել է նրա մասնակցությունը հինգ մարդու մահվան մեջ։

Թեև ողջ մնացած զոհերն ու վկաները մանրամասն նկարագրել են հանցագործին, իսկ նա հանցագործության վայրում թողել է մատնահետքեր, նրա ինքնությունը պարզել չի հաջողվել։ Ոստիկանությունը հայտնել է միայն մեկ կասկածյալի՝ Արթուր Լի Ալենի անունը։ Թեպետ նա երկար տարիներ կասկածի տակ է եղել, ոստիկանությանը չի հաջողվել բավարար ապացույցներ հավաքել։ 1992 թվականին Ալենը մահացել է՝ այդպես էլ պաշտոնապես չմեղադրվելով Զոդիակի կատարած սպանությունների մեջ։ Նրա մեղավորությունը մնացել է վիճաբանությունների առարկա[1][2]։

Զոդիակի ինքնությունը և հավանական ներգրավվածությունը այլ սպանությունների մեջ եղել են բազմաթիվ ոչ պաշտոնական տեսությունների առարկա, որոնց մի մասը կասկածելի կամ անհեթեթ են թվացել։ Որպես կասկածյալ դիտարկվել են հարյուրավոր մարդիկ, որոնցից լայն հանրությանը հայտնի են եղել միայն մի քանի տասնյակ մարդիկ[2][3][4]։ Մի շարք մարդիկ հայտարարություններ են արել, որ իրենց հարազատներից կամ ծանոթներից ինչ-որ մեկը եղել է Զոդիակը, սակայն համոզիչ ապացույցներ չեն կարողացել ներկայացնել։ Պաշտոնապես Զոդիակի գործը համարվել է չբացահայտված, իսկ հանցագործի ինքնությունը՝ չպարզված[5]։

ԱՄՆ-ի պատմության ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկը Զոդիակն էր։ Նրա անձը և արարքները արտացոլվել են ժողովրդական մշակույթում, այդ թվում՝ 2005 և 2007 թվականների համանուն ֆիլմերում։

Զոհեր խմբագրել

Ապացուցված զոհեր խմբագրել

Ըստ Զոդիակի հայտարարությունների՝ նա իր վրա է վերցրել 37 սպանությունների պատասխանատվությունը, սակայն իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաստատել են միայն յոթ հանցագործություն (ընդ որում՝ տուժածներից երկուսը ողջ են մնացել)․

 
Դեյվիդ Ֆարադեյ և Բեթի Լու Ջենսեն
  • 17-ամյա Դեյվիդ Ֆարադեյը (անգլ.՝ David Arthur Faraday) և 16-ամյա Բեթի Լու Ջենսենը (անգլ.՝ Betty Lou Jensen) սիրահարված զույգ են եղել, որոնք գնդակահարվել են առաջին ժամադրության ժամանակ։ Նրանք եղել են ավտոկայանատեղում՝ ավտոմեքենայում, լճից ոչ հեռու։ Հանցագործը մոտեցել է մեքենային, ստիպել սիրահարներին դուրս գալ և գնդակահարել է նրանց։ Աղջիկը փորձել է փախչել, սակայն նրան չի հաջողվել։
  • 17-ամյա Մայք Մաժոն (անգլ.՝ Mike Mageau) և 22-ամյա Դառլին Էլիզաբեթ Ֆերինը (անգլ.՝ Darlene Elizabeth Ferrin) 1969 թվականի հուլիսի 4-ին Կալիֆոռնիայի Վալեխո քաղաքում՝ «Բլու ռոք Սփրինգս» (անգլ.՝ Blue Rock Springs Park) զբոսայգում գտնվող ավտոկայանատեղում, հրազենից գնդակոծվել են։ Մաժոն ողջ է մնացել, Ֆերինը մահացել է։
  • 20-ամյա Բրայան Քելվին Հարթնելը (անգլ.՝ Bryan Calvin Hartnell) և 22-ամյա Սեսիլիա էն Շեպարդը (անգլ.՝ Cecelia Ann Shepard) 1969 թվականի սեպտեմբերի 27-ին դարձել են Զոդիակի զոհը։ Հարձակումը տեղի է ունեցել Բերիեսի ջրամբարի ափին։ Այս անգամ մարդասպանը սառը զենք է օգտագործել։ Շեպարդը մահացել է, իսկ Հարթնելը, որը մեջքին դանակի 8 հարված է ստացել, ողջ է մնացել։
  • 29-ամյա Փոլ Լի Սթայնը (անգլ.՝ Paul Lee Stine) 1969 թվականի հոկտեմբերի 11-ին Սան Ֆրանցիսկոյում գնդակահարվել է։

Հնարավոր զոհեր խմբագրել

  • 18-ամյա Ռոբերտ Դոմինգոսը (անգլ.՝ Robert Domingos) և 17-ամյա Լինդա Էդվարդսը (անգլ.՝ Linda Edwards) 1963 թվականի հունիսի 5-ին Կալիֆորնիայի լոմպոկ քաղաքից ոչ հեռու գտնվող ափին գնդակահարվել են։ Նշվել են որոշ մանրամասներ, որոնք մատնանշել են Զոդիակի բնորոշ ձեռագիրը, մասնավորապես 1969 թվականին Բերիեսա ջրամբարում նրա կատարած սպանությունները։
  • 18-ամյա Չերի Ջո Բեյթս (անգլ.՝ Cheri Jo Bates) մահացել է դանակահարության հետևանքով։ Սպանությունը տեղի է ունեցել 1966 թվականի հոկտեմբերի 30-ին Ռիվերսայդի քոլեջի տարածքում։ Տուժածի գլուխը գրեթե ամբողջությամբ կտրված է եղել մարմնից։ Չորս տարի անց Փոլ Էյվերին՝ «San Francisco Chronicle»-ի լրագրողը, մասնավոր կերպով տեղեկացվել է փաստերի առկայության մասին, որոնք հիմք են տվել ենթադրելու, որ սպանությունը կատարել է Զոդիակը։
  • 25-ամյա Դոննա Լասը (անգլ.՝ Donna Lass), որը բնակվել է Նևադա նահանգի Սթեյթլայն քաղաքում, 1970 թվականի սեպտեմբերի 6-ին անհայտ կորել է։ 1971 թվականի մարտի 22-ին «San Francisco Chronicle»-ի խմբագրությունը ստացել է մի նամակ, որը, ըստ մի շարք նշանների, մեկնաբանվել է որպես Զոդիակի հայտարարություն՝ աղջկա անհետացման մեջ նրա ներգրավվածության մասին։ Այնուամենայնիվ, ոչ մի ապացույց չի հայտնաբերվել, որը ցույց է տալիս Զոդիակի մասնակցությանը Դոննա Լասի անհետացմանը։

Բացի այդ, ենթադրվել է, որ զոհերից մեկին հաջողվել է փախչել Զոդիակից․

  • 23-ամյա Քեթլին Ջոնսը (անգլ.՝ Kathleen Johns), իր խոսքով, 1970 թվականի մարտի 22-ին մայրուղում, որը գտնվում է Կալիֆոռնիայի Մոդեստո քաղաքից արևմուտք, իր 10 ամսական դստեր հետ առևանգվել է։ Ջոնսին հաջողվել է փախչել ավտոմեքենայից՝ առևանգումից մոտ երեք ժամ անց[6]։

Իրադարձությունների ժամանակագրություն խմբագրել

Ջենսենի և Ֆարադեյի սպանություն խմբագրել

1968 թվականի դեկտեմբերի 20-ի երեկոյան ուսանողներ Դեյվիդ Ֆարադեյը և Բեթի Լու Ջենսենը գնացել էին իրենց առաջին ժամադրությանը։ Սկզբում զույգը նախատեսել էր մասնակցել Սուրբ Ծննդյան համերգին, որը պետք է տեղի ունենար Ջենսենի տան մոտակայքում, բայց փոխարենը նրանք մեքենայով (Ֆարադեյի մորը պատկանող մեքենայով) այցելել են ընկերոջը, այնուհետև ճաշել տեղի ռեստորանում և քշել Հերման լճի երկայնքով տանող ճանապարհով։ Ժամը 22:15-ի սահմաններում Ֆարադեյը կայանել է «Ռեմբլեր»-ը կայանատեղիում, որը հայտնի է որպես «ժամադրության վայր»[7][8]։ Ժամը 23:00-ից կարճ ժամանակ անց տեղի բնակիչները հայտնաբերել են նրանց դիակները։ Հետաքննությամբ զբաղվել է Սոլանո շրջանի շերիֆի գրասենյակը, սակայն վկաների, դրդապատճառների և ապացույցների բացակայության պատճառով գործը մտել է փակուղի։ Ենթադրվել է, որ իրադարձությունները զարգացել են հետևյալ կերպ. ժամը 23:00-ից քիչ առաջ Ֆարադեյի և Ջենսենի մեքենայի հետևում կայանվել է ևս մեկ ավտոմեքենա։ Մարդասպանը դուրս է եկել իր մեքենայից, մոտեցել «Ռեմբլեր»-ին և ասել նրանց, որ դուրս գան մեքենայից։ Սկզբում դուրս է եկել Ջենսենը, հետո՝ Ֆարադեյը։ Մարդասպանն առաջին կրակոցն է արձակել Ֆարադեյի գլխին։ Ջենսենը, փորձելով փախչել, վազել է մեքենայից 8,5 մետր այն կողմ։ Այդ ընթացքում Զոդիակը 5 կրակոց է արձակել նրա մեջքին։ Դրանից հետո մարդասպանը նստել է իր մեքենան և հեռացել։

Հարձակում Ֆերինի և Մաժոյի վրա խմբագրել

1969 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Դարլին Ֆերինը և Մայք Մաժոն կայանել են «Blue Rock Springs Park»-ում։ Կայանատեղին գտնվել է Ջենսենի և Ֆարադեյի սպանության վայրից 4 մղոն (6,4 կմ) հեռավորության վրա։ Որոշ ժամանակ անց մեկ այլ մեքենա կանգ է առել «Chevrolet Corvair»-ի հետևում, որում գտնվել են Ֆերինը և Մաժոն, բայց անմիջապես հեռացել։ 5-10 րոպե անց այս մեքենան վերադարձել է՝ կրկին կանգ առնելով «Chevrolet»-ի հետևում։ Մարդասպանը, դուրս գալով իր մեքենայից, մոտեցել է զոհերի մեքենային՝ մոտենալով ուղևորի նստատեղի կողմից, որին եղել է Մաժոն։ Այնուհետև, լապտերը վառելով, նա 9 մմ տրամաչափի «Լյուգեր» ատրճանակից հինգ կրակոց է արձակել Մաժոյի և Ֆերինի ուղղությամբ։ Երկու զոհերն էլ վիրավորվել են, որոշ փամփուշտներ նաև, հարվածելով Մաժոյի մարմնին, հարվածել են Ֆերինին։ Երբ մարդասպանը վերադարձել է իր մեքենան, նա լսել է Մաժոյի հառաչանքը։ Մարդասպանը կրկին մոտեցել է զոհերին, երկու կրակոց արձակել նրանց վրա, նստել իր մեքենան և լքել հանցագործության վայրը[9][10]։

1969 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 00.40-ին, ոստիկանության Վալեխոյի գլխավոր վարչություն անանուն ահազանգ է եղել։ Զանգահարող տղամարդը հայտնել է կրկնակի սպանության մասին և ստանձնել հանցագործության պատասխանատվությունը։ Բացի այդ, անոնիմը հայտարարել է, որ ինքը «այդ երեխային սպանել է անցյալ տարի»։ Զանգն ընդունող կին դիսպետչերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ մարդասպանը կարդացել է նախապես պատրաստված տեքստ։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, թե որտեղից է կատարվել զանգը։ Այն եղել է բենզալցակայանի հեռախոս-ավտոմատից, որը գտնվել է Ֆերինի տնից 500 մետր հեռավորության վրա և Վալեխո քաղաքի ոստիկանության դեպարտամենտից ընդամենը մի քանի թաղամաս հեռու[11]։

Ստացված վնասվածքների հետևանքով Ֆերինը մահացել է։ Մարդասպանի արձակած փամփուշտները վնասել են Մաժոյի դեմքը, պարանոցը և կրծքավանդակը, բայց նա ողջ է մնացել։

Զոդիակի առաջին նամակներ խմբագրել

 
Բեթի և Դոնալդ Գարդենների վերծանում
  «I like killing people because it is so much fun it is more fun than killing wild game in the forrest because man is the most dangeroue anamal of all to kill something gives me the most thrilling experence it is even better than getting your rocks off with a girl the best part of it is thae when I die I will be reborn in paradice and all the I have killed will become my slaves I will not give you my name because you will try to sloi down or atop my collectiog of slaves for my afterlife ebeorietemethhpiti»[12]։
- Վերծանվել է Գարդենամի կողմից (բնօրինակ ուղղագրությունը պահպանվել է)։ Վերջին մասի իմաստը որոշված չէ։
 

1969 թվականի հուլիսի 31-ին երեք թերթերի՝ «Vallejo Times-Herald»-ի, «San Francisco Chronicle»-ի և «San Francisco Examiner»-ի խմբագրությունները նամակներ են ստացել մարդասպանից։ Դրանք պարունակել են հայտարարություններ, որոնցում հեղինակը պատասխանատվություն է կրել կատարված հանցագործությունների համար։ Բացի այդ, ծրարներից յուրաքանչյուրում եղել է գաղտնագրված հաղորդագրության 1/3 մասը, որը բաղկացած է 408 նիշից։ Գաղտնագրում, մարդասպանի խոսքով, իր անձնական տվյալներն են եղել։ Մարդասպանը հետևյալ պահանջն է ներկայացրել․ օգոստոսի 1-ին բոլոր երեք թերթերը պետք է ստացված հաղորդագրությունը հրապարակեն իրենց գլխավոր էջերում։ Հակառակ դեպքում հանցագործը հանգստյան օրերին սպառնացել է սպանել 12 մարդու[13]։

1969 թվականի օգոստոսի 1-ին «San Francisco Chronicle»-ը չորրորդ էջում հրապարակել է ստացված գաղտնագրության երրորդ մասը։ Բացի այդ, թերթում տեղադրվել է նաև մի հոդված, որում Ջեք Ի. Սթիլը (անգլ.՝ Jack E. Stiltz)՝ Վալեխո քաղաքի ոստիկանության բաժնի պետը, հայտարարել է․ «Մենք վստահ չենք, որ նամակն ուղարկվել է մարդասպանի կողմից»։ Ոստիկանը պահանջել է, որ նամակի հեղինակը լրացուցիչ տեղեկություններ տրամադրի՝ նշելով, որ մարդասպանը հենց ինքն է։ Գաղտնագրության մյուս երկու մասերը հրապարակվել են օգոստոսի 2-ից ոչ ուշ։ Սպանությունները, որոնք սպառնացել է կատարել հանցագործը, տեղի չեն ունեցել։

1969 թվականի օգոստոսի 7-ին «San Francisco Examiner»-ը նամակ է ստացել, որը սկսվել է հետևյալ խոսքերով. «Հարգելի խմբագիր։ Խուսում է Զոդիկը (…)» («Dear Editor This is the Zodiac speaking»)։ Սա առաջին դեպքն է եղել, երբ մարդասպանն իրեն անվանել է նշված անունով։ Նամակը Շտիլցի՝ լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու պահանջի պատասխանն է եղել և պարունակել է Ֆարադեյի, Ջենսենի և Ֆերինի սպանությունների՝ նախկինում չբացահայտված մանրամասները։ Բացի այդ, նամակի հեղինակը հայտնել է, որ ոստիկանությունը կկարողանա անմիջապես ձերբակալել նրան, հենց որ կարողանա կոտրել գաղտնագրության ծածկագիրը[14]։ 1969 թվականի օգոստոսի 8-ին Կալիֆոռնիայի Սալինաս քաղաքի երկու բնակիչներ՝ դպրոցի ուսուցիչ Դոնալդ Գարդենը և նրա կինը՝ Բեթին, վերծանել են գաղտնագրությունը։ Այն պարունակել է մարդասպանի՝ ուղղագրական սխալներով գրված հայտարարությունը։ Նա պնդել է, որ հավաքում է ստրուկների, որոնք իրեն պետք կգան հետմահու։ Տեքստում բացակայել են հանցագործի անձնական տվյալները։ Ըստ նրա՝ դա կխանգարեր ստրուկներ հավաքելուն։

Հարձակում Հարթնելի և Շեփարդի վրա խմբագրել

1969 թվականի սեպտեմբերի 27-ին Բրայան Հարթնելը և Սեսիլիա Էն Շեփարդը Բերիեսա լճում հանգստանալու էին գնացել։ Նրանք գտնվել են մի փոքրիկ կղզու վրա, որը կապված էր ցամաքին ավազով։ Ժամը 18:20-ի սահմաններում նրանց մոտեցել է մի տարօրինակ հագնված տղամարդ։ Սև գլխաշորն ամբողջությամբ ծածկել էր նրա դեմքը և հիշեցնում էր դահիճի գլխարկի, արևային ակնոցները թաքցրել էին աչքերը, կրծքին գոգնոց հիշեցնող մի բան էր դրված։ «Գոգնոց»-ի վրա պատկերված էր մոտավորապես 8×8 սմ չափսի նկար՝ սպիտակ խաչված շրջանագիծ։ Ձեռքերում նա պահած է եղել ատրճանակ՝ ըստ Հարթնելի՝ 45 տրամաչափի։ Տղամարդու ձախ ազդրի վրա սվին հիշեցնող դանակ է եղել՝ առնվազն 30 սանտիմետր երկարությամբ։ Անծանոթը հայտնել է, որ ինքը կալանավայրից փախած բանտարկյալ է և պարզաբանել է, որ Մեքսիկա հասնելու համար իրեն գումար և ավտոմեքենա է անհրաժեշտ։ Նա Շեպարդին հանձնել է մի սպիտակ լար և հրամայել կապել Հարթնելին։ Այնուհետև նա կապել է Շեփարդին, ստուգել, թե որքանով է ամուր կապված Հարթնելը և ավելի ամուր ձգել հանգույցները։ Հարթնելը հավատացել է, որ ինքը և Շեփարդը կողոպուտի զոհ են դարձել, և կասկածել, որ անծանոթի զենքը լիցքավորված է։ Հանցագործը Բրայանին ցույց է տվել իր մարտական փամփուշտների ամբողջական պահեստը՝ նշելով, որ պատրաստվում է օգտագործել դանակը[15]։ Դրանից հետո հանցագործը հանել է դանակը և մի շարք վնասվածքներ հասցրել Բրայանին և Սեսիլիային։ Այնուհետև մարդասպանը, հաղթահարելով մոտ 450 մետր ճանապարհ, մոտեցել է Հարթնելի ավտոմեքենային և օգտագործելով սև ֆլոմաստեր՝ մեքենայի դռան վրա խաչված շրջանագիծ է պատկերել՝ գծանկարը ուղեկցելով հետևյալ բովանդակությամբ գրությամբ[16][17]

Vallejo
12-20-68
7-4-69
Sept 27-69-6:30
by knife

Ժամը 19:40-ին մարդասպանը զանգահարել է Նապա շրջանի շերիֆի գրասենյակ և հայտնել կատարված հանցագործության մասին։ Այն գտնվում էր ավտոլվացման կետում, որը գտնվում էր շերիֆի գրասենյակից ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա՝ հանցագործության վայրից 43 կմ հեռու։ Իրավապահ մարմիններիը հեռախոսախցիկից հանել են զանգահարողի ձեռքի խոնավ հետքը, սակայն այդ ապացույցը նրանց չի օգնել կասկածյալին գտնելու հարցում։

Հանցագործության ժամանակ զոհերի ճիչերը լսվել են ոմն տղամարդու և նրա որդու կողմից, որոնք ձուկ են որսացել լճում։ Նրանք հայտնաբերել են տուժածներին և դեպքի մասին հայտնել տեղի ոստիկանությանը։ Նապա շրջանի շերիֆի տեղակալները՝ Դեյվ Քոլինզը և Ռեյ Լենդը, իրավապահ մարմինների առաջին ներկայացուցիչներն են եղել, որոնք ժամանել են հանցագործության վայր։ Սեսիլիա Շեփարդը, որը դանակի 24 հարված է ստացել, գիտակից է եղել և տրամադրել է հանցագործի մանրամասն բանավոր դիմանկարը։ Շեպարդն ու Հարթնելը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են տեղի հիվանդանոց։ Ճանապարհին Շեպարդը կոմայի մեջ է ընկել և ուշքի չգալով՝ երկու օր անց մահացել։ Հարթնելը ողջ է մնացել։ Հետաքննության համար պատասխանատու է նշանակվել Նապա շրջանի շերիֆի գրասենյակի աշխատակից Քեն Նարլոուտ (անգլ.՝ Ken Narlow)։ Հարլոուն իրավապահ մարմինների այլ աշխատակիցների հետ բացահայտել է Զոդիակի կողմից իրականացված հարձակումներին բնորոշ առանձնահատկությունները․

  • զոհեր - երիտասարդներ, զույգեր,
  • հարձակումները տեղի են ունենում հանգստյան օրերին կամ արձակուրդներին,
  • հանցագործը գործում է օրվա մութ ժամանակ կամ մթնշաղի պայմաններում,
  • կողոպուտը կամ սեռական հիմքը հանցագործության դրդապատճառներ չեն,
  • կիրառվում են տարբեր տեսակի զենքեր,
  • հանցագործը հակված է հայտարարել իր կատարած հանցագործությունների մասին (նամակով կամ հեռախոսով),
  • հարձակումները տեղի են ունենում այսպես կոչված «ժամադրության վայրերում»,
  • զոհերը գտնվում են ավտոմեքենաներում կամ դրանց մոտակայքում,
  • բոլոր հանցագործությունները կատարվում են ջրի կամ օբյեկտների մոտ, որոնց անունները կապված են ջրի հետ։

Պոլ Սթայնի սպանություն խմբագրել

1969 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, մի մարդ նստել է տաքսի, որը կանգնած է եղել Սան Ֆրանցիսկոյի Մեյսոն և Ջերրի փողոցների խաչմերուկում։ Ուղևորը վարորդին՝ Փոլ Սթայնին, ասել է, որ իրեն տանի Վաշինգտոն-Մեյփլ փողոցների խաչմերուկ։ Այդ մասին Սթայնը գրառում է կատարել հատուկ ճամփորդական նոթատետրում, որը պարտավոր են եղել լրացնել տաքսու վարորդները։ Երբ մեքենան մոտեցել Է վերջնակետին, ուղևորը հանկարծ մտափոխվել է դուրս գալ և խնդրել է մի փոքր ավելի հեռու գնալ։ Այստեղ ուղևորը սպանել է Սթայնին՝ գլխին կրակելով 9 մմ տրամաչափի ատրճանակով։ Մարդասպանը վերցրել է դրամապանակը, մեքենայի բանալիները և պոկել զոհի արյունոտ վերնաշապիկի մի կտոր։ Սպանությանը ականատես են եղել երեք դեռահասներ, որոնք գտնվել են փողոցի հակառակ կողմում գտնվող տան երկրորդ հարկում՝ հանցագործության վայրից 15 մետր հեռավորության վրա։ Նրանք ոստիկանություն են կանչել, երբ մարդասպանը դեռ մեքենայում է եղել։ Ականատեսների խոսքով՝ մարդասպանը թաքնվելուց առաջ սրբել է տաքսիում իր թողած հետքերը[18][19]։

Ոստիկանության սպաներ Դոն Ֆուկեի և Էրիկ Զելմսի խոսքով, որոնք ահազանգ են ստացել կատարված սպանության մասին, հանցագործության վայրից երկու թաղամաս հեռավորության վրա նրանք նկատել են ինչ-որ սպիտակամորթ տղամարդու և մոտ 5-ից 10 վայրկյանի դիտել նրան։ Ոստիկանական կողմնորոշմամբ, որ կասկածյալը աֆրոամերիկացի է եղել, ոստիկանները նրան ձերբակալելու փորձեր չեն ձեռնարկել։ Սակայն նրանք հետաքրքրվել են, թե արդյոք նա ատրճանակով փախչող մարդ չի տեսել։ Նա նշել է այն ուղղությունը, որտեղ թաքնվել է ենթադրյալ հանցագործը։ Մի փոքր անց Զոդիակը, իբր զանգահարել է ոստիկանության բաժանմունք՝ ծաղրելով ոստիկանների հիմարությանը («stupid pigs», որը նշանակում է «հիմար խոզեր»), որոնք, հանդիպելով նրան, նույնիսկ չեն կասկածել, որ նա հենց այդ մարդասպանն է։ Կողմնորոշման մեջ նշված տվյալների հետ խառնաշփոթը մինչ օրս մնացել է անբացատրելի (հնարավոր է, որ դեռահասների մաշկի գույնի վերաբերյալ ցուցմունքները կապված են եղել մարդասպանի սև դիմակ կրելու հետ)։ Որոնումները շարունակվել են, սակայն կասկածյալին չեն հայտնաբերել։ Դեռահաս վկաների ցուցմունքների հիման վրա կատարվել է մարդասպանի ֆոտոռոբոտը։ Հանցագործության հետաքննության համար պատասխանատու են նշանակվել դետեկտիվներ Բիլ Արմսթրոնգը և Դեյվ Տոսկին։ Սան Ֆրանցիսկո քաղաքի ոստիկանության աշխատակիցները հետագա տարիներին հարցաքննել են շուրջ 2,5 հազար մարդու, որոնք ենթադրաբար առնչություն են ունեցել Փոլ Սթայնի սպանության հետ։

1969 թվականին Զոդիակի կողմից գրված նամակներ խմբագրել

 
Խորհրդանիշ, որով Զոդիակը ստորագրում էր իր հաղորդագրությունները
  «I hope you are having lots of fan in trying to catch me that wasnt me on the tv show which bringo up a point about me I am not afraid of the gas chamber becaase it will send me to paradlce all the sooher because e now have enough slaves to worv for me where every one else has nothing when they reach paradice so they are afraid of death I am not afraid because i vnow that my new life is life will be an easy one in paradice death»[12]։
- Վերծանվել է 2020 թվականի դեկտեմբերին (բնօրինակ ուղղագրությունը պահպանված է)։
 

1969 թվականի հոկտեմբերի 14-ին «The Chronicle»-ում Զոդիակի կողմից ուղարկված հերթական նամակն է ստացվել։ Որպես ապացույց, որ նա Փոլ Սթայնին սպանողն է եղել, ուղարկողը ծրարի մեջ դրել է տաքսու վարորդի արյունոտ վերնաշապիկի փեղկը։ Իր ուղերձում Զոդիակը հայտնել է, որ երեխաների զանգվածային սպանություն է նախապատրաստում։ Նա, իբր պատրաստվում է կրակել դպրոցական ավտոբուսի առջևի անիվի վրա և «գնդակահարելու է երեխաներին», երբ նրանք սկսեն դուրս վազել[20]։

1969 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, ոստիկանության Օքլենդ քաղաքի բաժնում անանուն ահազանգ է ստացվել։ Զանգահարողը ներկայացել է որպես Զոդիակ և պահանջել, որ հայտնի փաստաբաններից մեկը՝ Ֆ. Լի Բեյլին կամ Մելվին Բելլայը, հայտնվեն Ջիմ Դանբարի առավոտյան հայտնի թոք-շոուում։ Բեյլի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ Բելլային կարողացել են գտնել։ Նա համաձայնություն է տվել և ժամանել ստուդիա։ Հաղորդում վարողը դիմել է հանդիսատեսին՝ խնդրելով, որ նրանք չզբաղեցնեն հեռախոսային գծերը։ Ի վերջո, ինչ-որ մեկը, որը իրեն Զոդիակ է անվանել, մի քանի զանգ է կատարել, որի ընթացքում հայտնել է, որ իր անունը Սեմ է (անգլ.՝ Sam)։ Բելլայը համաձայնել է հանդիպել «Սեմի» հետ ստուդիայից դուրս, սակայն նա չի ներկայացել հանդիպմանը։ Ավելի ուշ պարզվել է, որ ոստիկանություն զանգահարող անանուն անձը և «Սեմը» տարբեր մարդիկ են եղել։ Ոստիկանությունը հետևել է, թե որտեղից են զանգեր կատարվել ստուդիա։ Այդ վայրը հոգեբուժական հիվանդանոցն է եղել, իսկ «Սեմը»՝ հիվանդներից մեկը[21]։

1969 թվականի նոյեմբերի 8-ին «The Chronicle»-ին ուղարկվել է ծրար՝ «Խնդրում եմ շտապ փոխանցել խմբագրին» նշումով։ Ծրարի մեջ եղել է Զոդիակից նամակ, որը պարունակել է 340 նիշից բաղկացած գաղտնագրություն[22]։ Այս գաղտնագրությունը վերծանել են Դևիդ Օրենչակը, Սեմ Լեյքը և Յարլ Վան Էյքը միայն 2020 թվականին[23]։ Դրանում հեղինակը պնդել է, որ զանգը ստուդիա իր կողմից չի կատարվել, հակառակ դեպքում բովանդակությունը իմաստով մոտ կլիներ նախորդ նամակների իմաստին[24][25]։

1969 թվականի նոյեմբերի 9-ին Զոդիակը «The Chronicle»-ին 7 էջանոց նամակ է ուղարկել, որում հայտնել է, որ Սթայնի սպանությունից երեք րոպե անց նրան կանգնեցրել են երկու ոստիկաններ և կարճ զրույց են ունեցել նրա հետ։ Նամակի մի հատված, որը պարունակել է նշված տեղեկատվությունը, հրապարակվել է (ըստ Զոդիակի պահանջի) նոյեմբերի 12-ին «The Chronicle»-ում։ Նույն օրը Դոն Ֆուկեն կազմել է բացատրական գրություն, որում ներկայացրել է այդ երեկո տեղի ունեցածի մանրամասները։

1969 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Դեյվիդ Ֆարադեյի և Բեթթի Լու Ջենսենի սպանությունից ուղիղ մեկ տարի անց, Զոդիակը նամակ է ուղարկել փաստաբան Բելլային՝ շնորհավորելով նրան Սուրբ Ծննդյան տոնի առթիվ և օգնություն խնդրելով։ Ծրարի մեջ եղել է սպանված տաքսիստի վերնաշապիկի ևս մեկ հատված[26]։

Քեթլին Ջոնսի առևանգում խմբագրել

1970 թվականի մարտի 22-ի երեկոյան 23-ամյա Քեթլին Ջոնսը Սան Բերնարդինոյից ուղևորվել է Պետալումա, որտեղ ապրում էր նրա մայրը։ Ջոնսը 7 ամսական հղի է եղել, նրա հետ մեքենայում եղել է նրա 10 ամսական դուստրը։ Մոդեստո քաղաքի շրջանում մեքենա վարելիս նա ուշադրություն է դարձրել, որ իրեն հետևող մեքենայի վարորդը ձայնային և լուսային ազդանշաններ է տալիս իրեն։ Ջոնսը դուրս է եկել ճամփեզր և կանգ առել։ Նրա հետևից ընթացող մեքենան նույնպես կանգ է առել։ Դրանից դուրս է եկել մի տղամարդ, որը Ջոնսին տեղեկացրել է, որ իր մեքենայի հետևի աջ անիվը ցնցվում է և առաջարկել ամրեցնել անիվի պտուտակները։ Աշխատանքն ավարտելուց հետո տղամարդը նստել է իր մեքենան և հեռացել։ Հենց որ Ջոնսը սկսել է դուրս գալ մայրուղի, անիվը ընկել է։ Տղամարդը անմիջապես վերադարձել է և առաջարկել նրան տանել մոտակա բենզալցակայան, որտեղ նա կարող էր դիմել տեխնիկական օգնության։ Ջոնսը, վերցնելով դստերը, նստել է նրա մեքենան։ Անծանոթը մոտ մեկուկես ժամ (այլ տվյալներով՝ մոտ երեք ժամ) քշել է Թրեյսի քաղաքի շրջակայքով։ Այդ ընթացքում նրանք անցել են մի քանի բենզալցակայանների կողքով։ Ջոնսի այն հարցին, թե ինչու նրանք կանգ չեն առնում, տղամարդը չի պատասխանել՝ փոխելով զրույցի թեման։ Ինչ-որ պահի նրանք կանգ են առել խաչմերուկում, և վարորդն իբր հայտնել Է Ջոնսին, որ կսպանի նրան, իսկ հետո դեն կնետի երեխային։ Կինը բռնել է դստերը, դուրս թռել մեքենայից և թաքնվել դաշտում։ Վարորդը փակել է մեքենայի դուռը և հեռացել։ Ջոնսը ճանապարհին հասել է ոստիկանության բաժանմունք, որը գտնվել է Պատերսոն քաղաքում[27]։

Ոստիկանությունում Ջոնսը ուշադրություն է դարձրել Փոլ Սթայնին սպանած հետախուզվող հանցագործի ֆոտոռոբոտին և հայտնել, որ այդ մարդն է եղել իրեն առևանգողը։ Վախենալով, որ Զոդիակը կարող է ներկայանալ ոստիկանական բաժանմունք և հաշվեհարդար տեսնել տուժածի հետ, հերթապահ սերժանտը Ջոնսին ասել է, որ թաքնվի տեղի սրճարանում։ Որոշ ժամանակ անց հայտնաբերվել է Ջոնսի մեքենան՝ այն փորոտված և այրված, ենթադրաբար այն մարդու կողմից, որը առևանգել է Ջոնսին։ Հետագա տարիներին Ջոնսը ներկայացրել է այդ գիշեր իր հետ կատարվածի մի քանի վարկած։ Որպես կանոն, նա հայտարարել է, որ այդ անձը սպառնացել է սպանել իրեն և դստերը, բայց առնվազն մեկ ոստիկանական արձանագրությունում նման տեղեկատվություն չի եղել։ Ջոնսը «The Chronicle»-ի աշխատակից Փոլ Էվերիին պատմել է, որ այն բանից հետո, երբ նա դուրս է եկել մեքենայից, առևանգողը հետևել է նրան և որոշ ժամանակ փորձել է գտնել նրան մթության մեջ՝ լուսավորելով ճանապարհը։ Այնուամենայնիվ, հայտարարություններից մեկում Ջոնսը հայտնել է, որ տղամարդը դուրս չի եկել մեքենայից։

1970 թվականին Զոդիակի կողմից գրված նամակներ խմբագրել

1970 թվականիի ընթացքում Զոդիակը շարունակել է հաղորդկացվել իշխանությունների և լրատվամիջոցների հետ՝ նրանց նամակներ և փոստային բացիկներ ուղարկելով։ 1970 թվականի ապրիլի 20-ի նամակում նա հայտնել է. «Իմ անունը _____ է» («My name is _____»)։ Այս խոսքերին հաջորդել է 13 նիշից բաղկացած գաղտնագրություն։ Բացի այդ, Զոդիակը հայտարարել է, որ կապ չունի 1970 թվականի փետրվարի 18-ին Սան Ֆրանցիսկոյի ոստիկանական բաժանմունքներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետ, որի հետևանքով զոհվել է սերժանտ Բրայան Մաքդոնելը։ Սակայն միևնույն ժամանակ նա նշել է, որ իր համար «ավելի մեծ պատիվ կլիներ սպանել ոստիկանին, քան երեխային, քանի որ ոստիկանը կարող է ի պատասխան կրակել»։ Նամակը պարունակել է ռումբի էսքիզ, որի միջոցով, ըստ Զոդիակի, նա պատրաստվել է պայթեցնել դպրոցական ավտոբուսը։ Էսքիզի տակ մարդասպանը գրել է. «  = 10, SFPD = 0». (SFPD, San Francisco Police Department, Սան Ֆրանցիսկոյի ոստիկանական բաժանմունք)։

1970 թվականի ապրիլի 28-ին «The Chronicle»-ի խմբագրությունը ստացել է մի նամակ, որի վրա գրված է եղել. «Հուսով եմ, որ դուք կվայելեք իմ ՊԱՅԹՅՈՒՆԸ» («I hope you enjoy yourselves when I have my BLAST»)։ Տեքստն ուղեկցվել է խորհրդանիշով, որով Զոդիակի ստորագրում էր իր հաղորդագրությունները՝ խաչված շրջանագծով։ Նամակի հետևի մասում գրված է եղել նաև տեքստ, որ Զոդիակը սպառնում էր պայթեցնել դպրոցական ավտոբուսը, եթե թերթը ամբողջությամբ չհրապարակեր իր ուղերձը։ Բացի այդ, նա ցանկություն է հայտնել, որ մարդիկ սկսեն կրել «Զոդիակի գեղեցիկ կրծքանշաններ»։ Ապրիլի 29-ին «The Chronicle»-ը հրապարակել է ուղերձի տեքստը[28]։

1970 թվականի հունիսի 26-ին ուղարկված նամակում Զոդիակը հայտնել է իր տխրության մասին, որն առաջացել էր այն պատճառով, որ մարդիկ խորհրդանիշով կրծքանշաններ չեն կրում  ։ Բացի այդ, նա հայտնել է, որ «38 տրամաչափի զենքով կրակել է կայանված ավտոմեքենայում նստած մարդու վրա»։ Հավանաբար, խոսքը ոստիկանության սերժանտ Ռիչարդ Ռադետիչի (անգլ.՝ Richard Radetich) մասին է եղել, որը սպանվել է հունիսի 19-ին։ Ռադետիչը գտնվել է իր ծառայողական մեքենայում և լրացրել տրանսպորտային փաստաթղթերը։ Ժամը 05։ 25-ին անհայտ տղամարդը 38 (9 միլիմետրանոց) տրամաչափի ատրճանակով կրակել է սերժանտի գլխին։ 15 ժամ անց Ռադետիչը մահացել է։ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները հերքել են Զոդիակի մասնակցության փաստը սերժանտի սպանությանը։

Բացի այդ՝ ծրարի մեջ կցվել է Սան Ֆրանցիսկոյի շրջակայքի քարտեզը։ Զոդիակը Դիաբլո լեռան պատկերի վրա նկարել է իր պատկերանշանը՝ խաչված շրջանագիծ։ Սկսած շրջանագծի վերին կետից և նրա ամբողջ պարագծի երկայնքով, նա տեղադրել է թվեր, որոնք հետևում էին այս հերթականությանը ՝ 0, 3, 6, 9: Այսպիսով, պատկերը սկսել է նմանվել ժամացույցի։ «0» թվանշանի աջ կողմում գրված է եղել հետևյալ բովանդակությամբ մակագրություն. «is to be set to Mag. N» («կողմնորոշվել դեպի հյուսիս»)։ Նամակը պարունակել է 32 նիշ ծավալով գաղտնագրություն։ Զոդիակը պնդել է, որ քարտեզի վրա և գաղտնագրության մեջ կոդավորված է այն վայրը, որտեղ նա ռումբ է դրել։ Իր ուղերձը մարդասպանն ավարտել է հետևյալ կերպ՝ «  = 12, SFPD = 0»։ Ռումբը, որը, մարդասպանի խոսքով, պետք է պայթեր աշնանը, չի հայտնաբերվել։

1970 թվականի հուլիսի 24-ին «The Chronicle»-ի խմբագրությունը նամակ ստացել, որում Զոդիակը ստանձնել է Քեթլին Ջոնսի առևանգման պատասխանատվությունը, որը տեղի է ունեցել չորս ամիս առաջ։

1970 թվականի հուլիսի 26-ին ուղարկված նամակում Զոդիակը վերաձևակերպել է «Միկադո» կատակերգական օպերայի վոկալ համարներից մեկը։ Մարդասպանը իրենից տեքստ է ավելացրել, որում խոսվել է «դրախտում» իր «ստրուկների» համար պատրաստված խոշտանգումների «փոքր ցուցակի» մասին։ Այս անգամ Զոդիակը պատկերել է սովորականից ավելի մեծ չափի խաչված շրջան և մատնանշել նոր «հաշիվ»՝ «  = 13, SFPD = 0»։

1970 թվականի հոկտեմբերի 5-ին «The Chronicle» թերթի խմբագրությունը ստացել է Զոդիակի հերթական նամակը։ Խորհրդանիշը   կիրառվել է արյան միջոցով։ Հաղորդագրությունը բաղկացած է եղել «The Chronicle»-ի թողարկումից կտրված բառերից և տառերից։ Նամակի մեջ 13 անցք բացված եղել։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են «մեծ հավանականության» մասին, որ բացիկը պատրաստվել և ուղարկվել է Զոդիակի կողմից։

1970 թվականի հոկտեմբերի 27-ին լրագրող Փոլ Էվերին՝ Զոդիակի մասին «The Chronicle»-ում հրապարակված հոդվածների հեղինակը, հելոուինի տոնի առթիվ ստացել է բացիկ, որը ստորագրվել է «Z» տառով և բնորոշ խորհրդանիշով՝ խաչված շրջանագծով։ Բացիկի վրա գրված է եղել ձեռագիր տեքստ՝ «Կու-կու, քեզ վերջ» («Peek-a-boo, you are doomed»): Սպառնալիքը լուրջ են ընդունել։ «The Chronicle»-ն իր թողարկման առաջին էջում տեղադրել է միջադեպի հետ կապված նյութ։ Որոշ ժամանակ անց Էվերին անանուն նամակ է ստացել, որի հեղինակը մատնանշել է մի շարք ընդհանուր մանրամասներ, որոնք առկա են Զոդիակի գործողություններում և հայտնաբերվել են Չերի Ջո Բեյթսի սպանության հետաքննության ընթացքում[29]։ 1970 թվականի նոյեմբերի 16-ին Էվերին հրապարակել է ստացված տեղեկատվությունը։

Չերի Ջո Բեյթսի սպանություն խմբագրել

1966 թվականի հոկտեմբերի 30-ի երեկոյան 18-ամյա Չերի Ջո Բեյթսը գտնվել է Ռիվերսայդի իր քոլեջի գրադարանում։ Այնտեղ ուսանողուհին մնացել է մինչև գրադարանի փակումը (21:00)։ Առավոտյան Բեյթսի դիակը հայտնաբերել են գրադարանից ոչ հեռու՝ երկու չբնակեցված, քանդման պատրաստ շենքերի արանքում։ Աղջկան դաժան ծեծի են ենթարկել, իսկ մահվան պատճառը դանակի հարվածներն են եղել։ Դիակի հայտնաբերման վայրից ոչ հեռու հայտնաբերվել է «Timex» ապրանքանիշի տղամարդու ժամացույց՝ պատռված ժապավենով։ Ժամացույցի սլաքները կանգնած են եղել՝ ցույց տալով ժամը 00:24-ը: Ոստիկանությունը, սակայն, կարծել է, որ հարձակումը տեղի է ունեցել շատ ավելի վաղ։ Ականատեսները լսել են ճիչը, որը լսվել է ժամը 21:30-ի սահմաններում։ Ուսանողուհու ավտոմեքենայի բռնկման շղթայի լարերը պոկված ենեղել[30]։

Մեկ ամիս անց՝ 1966 թվականի նոյեմբերի 29-ին, Ռիվերսայդ քաղաքի ոստիկանության բաժանմունք և տեղական «Riverside Press-Enterprise» օրաթերթի խմբագրություն ուղարկվել են «Խոստովանություն» («The Confession») վերնագրով տվագրված նամակներ։ Նամակների հեղինակը իր վրա է վերցրել Չերի Ջո Բեյթսի սպանության պատասխանատվությունը և նշել հանցագործության որոշ մանրամասներ, որոնք լայնորեն չեն հրապարակվել։ Անանունը հայտնել է, որ Բեյթսը «առաջինը և վերջինը չի լինի» («…is not the first and she will not be the last»)[31]։

1966 թվականի դեկտեմբերին Ռիվերսայդի քոլեջի գրադարանում սեղաններից մեկի մակերեսին հայտնաբերվել է բանաստեղծական տեքստ, որը կոչվել է «Հոգնել եմ ապրելուց/չեմ ուզում մեռնել» («Sick of living/unwilling to die»): Տեքստի վերջում գտնվել են խորհրդանիշներ, որոնք ենթադրաբար հեղինակի սկզբնատառերն են եղել «rh»[29][32]։ Ավելի ուշ ձեռագրի առանձնահատկությունների և տեքստի ոճական առանձնահատկությունների հիման վրա առաջարկվել է, որ բանաստեղծության հեղինակը Զոդիակն է եղել։

1967 թվականի ապրիլի 30-ին՝ Չերի Ջո Բեյթսի մահից ուղիղ կես տարի անց, երեք հասցեատերեր ստացել են գրեթե նույն նամակները։ Այդ հասցեատերերը եղել են սպանված ուսանողուհու հայրը՝ Ջոզեֆ Բեյթսը, «Riverside Press-Enterprise» թերթի խմբագրությունը և ռիվերսայդյան ոստիկանության բաժանմունքը։ «Բեյթսը ստիպված էր մեռնել, և կմեռնեն կրկին» («Bates had to die there will be more»): Տեքստն ուղեկցվել է «Z» տառը հիշեցնող խորհրդանիշով։ Զոհի հորը ուղարկված նամակի տեքստում եղել են հետևյալ խոսքերը․ «Նա ստիպված էր մեռնել, և կմեռնեն կրկին»։ Նիշերը, որոնք կարող էին մեկնաբանվել որպես ստորագրություն, գոյություն չեն չունեցել

1971 թվականի մարտի 13-ին՝ մոտ չորս ամիս այն դեպքից հետո, երբ Փոլ Էյվերին առաջին անգամ հայտնել է Չերի Ջո Բեյթսի սպանության մասին, «Լոս Անջելես Թայմս»-ը նամակ է ստացել Զոդիակից։ Իր ուղերձում հանցագործը դրական է արտահայտվել ոստիկանության աշխատանքի մասին, քանի որ նրանք կարողացել են պարզել իր մասնակցությունը Ռիվերսայդում կատարված սպանության մեջ։

Փոլ Էվերին և Ռիվերսայդի ոստիկանության ներկայացուցիչները պնդել են, որ Զոդիկաը կապ չի ունեղել Բեյթսի սպանության հետ, բայց նրանք չէին բացառել, որ նա կարող էր գրել նշված նամակներից մի քանիսը՝ մեկ այլ անձի կողմից կատարված հանցագործության համար պատասխանատվություն կրելու նպատակով։

Դոննա Լասի անհետացում խմբագրել

1971 թվականի մարտի 22-ին «Chronicle»-ի խմբագրությունը ստացել է նամակ՝ ուղղված Փոլ Էվերիին։ Հաղորդագրության հեղինակը հավանաբար եղել է Զոդիակը, որն այս անգամ իր վրա է վերցրել Դոննա Լասի անհետացման պատասխանատվությունը, որին վերջին անգամ տեսել են 1970 թվականի սեպտեմբերի 6-ին։ Նամակը պատրաստվել է եղել կոլաժի տեսքով՝ որպես ֆոն ծառայել է «Forest Pines» համատիրությունը գովազդող պատկերի մի հատված՝ «Sierra Club» («Սիերայի ակումբ»), «Sought Victim 12» («Չգտնված զոհ 12»), «peek through the pines» («փնտրեք սոճիների հետևում»), «pass Lake Tahoe areas» («Թահո լճի կողքով») և «around in the snow» («ինչ-որ տեղ՝ ձյան մեջ»)։ Ուղարկողի հասցեն նշելու համար հատկացված տեղում պատկերված է եղել Զոդիակի խորհրդանիշը՝ խաչված շրջանագիծը[33]։

25-ամյա Լասը աշխատել է բուժքույր Սիեռա Թահոե կոչվող հյուրանոցում, որը գտնվել է Նևադա նահանգի Սթեյթլայն քաղաքում։ 1970 թվականի սեպտեմբերի 6-ին նա ավարտել է հերթափոխը առավոտյան ժամը 2-ին։ Նույն օրը նրա գործատուին և տանտիրոջը զանգահարել է անհայտ մի տղամարդ և հայտնել, որ Դոննան հեռացել է քաղաքից՝ կապված հրատապ ընտանեկան գործերի հետ։ Լասի գտնվելու վայրը մնացել է անհայտ։ Նրա դիակի ենթադրյալ թաղման վայրի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել է մի զույգ արևային ակնոց[34]։ Դոննի Լասի անհետացման գործում Զոդիակի մասնակցությունն ապացուցող ուղղակի մանրամասներ չի հայտնաբերվել։

Դոմինգոսի և Էդվարդսի սպանությունը խմբագրել

1963 թվականի հուլիսի 4-ին ավագ դպրոցի աշակերտներ Ռոբերտ Դոմինգոսը և Լինդա Էդվարդսը, որոնք այդ օրը բաց են թողել դասերը, գնդակահարվել են Կալիֆոռնիայի Լոմպոկ քաղաքից ոչ հեռու գտնվող լողափում։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ենթադրել են, որ հանցագործը կապել է զոհին, սակայն նրանց հաջողվել է ազատ արձակվել։ Փախուստի փորձը կանխելու համար մարդասպանը դպրոցականների ուղղությամբ 22 տրամաչափի զենքերից մի շարք կրակոցներ է արձակել՝ վիրավորելով նրանց մեջքն ու կրծքավանդակը։ Հանցագործը զոհերի դիակները տարել է փոքրիկ շինություն, որտեղ փորձել է այրել դրանք։

1972 թվականի նոյեմբերի 13-ին «Vallejo Times-Herald» թերթը հրապարակել է մի հոդված, որում Սանտա Բարբարա շրջանի շերիֆի գրասենյակի նախկին աշխատակիցը պնդել է, որ իր ենթադրությամբ, այդ երիտասարդներին սպանել է Զոդիակը։

Զոդիակի վերջին նամակներ խմբագրել

1971 թվականի մարտից ի վեր՝ այն նամակից հետո, որում Զոդիակը պատասխանատվություն էր կրում Դոննա Լասի սպանության համար, հանցագործը լռել է գրեթե երեք տարի։

1974 թվականի հունվարի 29-ին «The Chronicle»-ի խմբագրությունը նամակ է ստացել, որում Զոդիակը դրական է արտահայտվել «Սատանային վտարողը» գեղարվեստական ֆիլմի մասին, որը Էկրան է բարձրացել 1973 թվականին։ Մարդասպանը հայտնել է, որ դա «լավագույն երգիծական կատակերգությունն է» («the best saterical comedy»), որը նա երբևէ տեսել է։ Նամակը պարունակել է հատված «The Mikado» օպերայից և Զոդիակի համար խորհրդանիշ, որը մնացել է չլուծված։ Հաղորդագրությունն ավարտվել է այսպես՝ «Me = 37, SFPD = 0» («I = 37, San Francisco Police Department = 0»):

1974 թվականի փետրվարի 14-ին «The Chronicle»-ը ստացել է հերթական անանուն նամակը։ Դրա հեղինակը թերթի խմբագրին տեղեկացրել է, որ «SLA» (Սիմբիոնյան ազատագրական բանակ) հապավումը հին նորվեգերեն նշանակում է «սպանել»։ Այնուամենայնիվ, հաստատվել է, որ այս նամակի հեղինակի ձեռագիրը չի համապատասխանում Զոդիակի ձեռագրին։

1974 թվականի մայիսի 8-ին «The Chronicle»-ին եկել է Զոդիակի հաջորդ նամակը։ Մարդասպանը դժգոհություն է հայտնել «ավերված հողեր» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության կապակցությամբ և խնդրել խմբագրությանը դադարեցնել այդ ֆիլմի գովազդի տեղադրումը թերթի էջերում։ Ըստ նամակի հեղինակի, որը ստորագրել է որպես «քաղաքացի», հիշյալ ֆիլմը «Սպանության գովքն» է եղել

1974 թվականի հուլիսի 8-ին «The Chronicle»-ին անանուն նամակ է ստացել, որի հեղինակը բողոքներ է հայտնել թերթի լրագրողներից մեկի՝ Մարկո Սպինելիի (Marco Spinelli) հասցեին։ Անանունը ստորագրել է որպես «Կարմիր Ֆանտոմ (կարմիրը՝ զայրույթից)» («The Red Phantom (red with rage)»)։ Չկա կարծիք այն մասին, թե Զոդիակն է եղել հեղինակը։

2007 թվականի մարտի 3-ին «The Chronicle»-ի արխիվներում հայտնաբերվել է Սուրբ Ծննդյան բացիկ, որի փոստային նամականիշը ցույց է տվել, որ այն ուղարկվել է 1990 թվականին Յուրիկայից։ Բացիկի հետ ծրարի մեջ եղել է ԱՄՆ փոստային ծառայության բաժանորդային արկղերի երկու բանալիների լուսապատճենը։ Ծրարի վրա հետադարձ հասցե նշված չի եղել։ Խաչված շրջանագիծը և ձեռքով արված որևէ այլ մակագրություն կամ խորհրդանիշ չի հայտնաբերվել։ Ուղարկողի ձեռագիրը նման է եղել Զոդիակի ձեռագրին։ Ծրարը և դրա պարունակությունը հետագա ուսումնասիրության համար հանձնվել են Վալեխոյի ոստիկանական բաժանմունք։ Համաձայն Լլոյդ Քանինգհեմի (անգլ.՝ Lloyd Cunningham), Զոդիակը չի եղել այս հաղորդագրության հեղինակը։

Կասկածյալներ խմբագրել

Արթուր Լի Ալեն խմբագրել

Արթուր Լի Ալեն (անգլ.՝ Arthur Leigh Allen, 1933 թվականի դեկտեմբերի 18-ից 1992 թվականի օգոստոսի 18), Զոդիակի կողմից կատարված սպանությունների գործով կասկածյալը, որը պաշտոնապես դուրս գրված օրդերի հիման վրա ենթարկվել է ոստիկանության խուզարկման[35]։ Զոդիակի հանցագործությունների հետ կապված որևէ մեղադրանք չի առաջադրվել Ալենի դեմ։ Նրա մատնահետքերը չեն համընկել տաքսու վարորդ Փոլ Սթայնի մարդասպանի մատնահետքերի հետ[36][37]։ 1991 թվականին՝ ավտոկայանատեղիում տեղի ունեցած մահափորձից 22 տարի անց, ողջ մնացած վկա Մայքլ Մազոն Ալենին ճանաչել է 1968 թվականի մի քանի վարորդական վկայականներից մեկի լուսանկարից։ 1992 թվականին շաքարախտով հիվանդ Ալենը մահացել է երիկամների սուր վնասումից[38]։ 2002 թվականին փոստային նամականիշների և ծրարների վրա Զոդիակի թքի մնացորդներից վերցված ԴՆԹ նմուշները համեմատվել են Արթուր Ալենի նախկին մտերիմ ընկերոջ՝ Դոն Չենինի (անգլ.՝ Don Cheney), հետ, որը առաջին անգամ հայտարարել է Ալենի և Զոդիակի ինքնության մասին։ ԴՆԹ փորձաքննության արդյունքներով Ալենը և Չեչնին դուրս են եկել կասկածյալների թվից, թեև չի կարելի հաստատ պնդել, որ ծրարների վրա ԴՆԹ-ն պատկանել է հենց Զոդիակին[39]։

Ալենը ծնվել է Հոնոլուլուում։ Ունեցել է կրտսեր եղբայր Ռոնալդ անունով։ Ալենի հայրը ռազմածովային ուժերի լեյտենանտ է եղել և ականատես եղել Փերլ Հարբորի վրա հարձակմանը։ 1943 թվականին Ալենն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Վալեխո և ապրել ռազմածովային բազայի մոտ, որտեղ ծառայել է հայրը։ Ալենն ավարտել է Վալեխոյի միջնակարգ դպրոցը՝ մասնագիտանալով արվեստի և գրականության մեջ։ 1957 թվականից մինչև 1958 թվականը Ալենը ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, որտեղից ազատվել է վարչական կարգի կոպիտ խախտումների պատճառով։ 1958 թվականի սկզբին ընդունվել է Կալիֆոռնիայի պոլիտեխնիկական համալսարան և ստացել դասախոսի որակավորում։

Այլ թեկնածուներ խմբագրել

2007 թվականին Դենիս Կաուֆման անունով մի մարդ հայտարարել է, որ իր խորթ հայրը՝ Ջեք Թերենսը, Զոդիակն է[40]։ Կաուֆմանը ՀԴԲ-ին է հանձնել մի քանի իրեր, այդ թվում՝ գլխարկ, որը նման է եղել Զոդիակի կրածին։ Ըստ լրատվական աղբյուրների՝ 2010 թվականին ՀԴԲ-ի կողմից հավաքված առարկաներից ԴՆԹ-ի վերլուծության արդյունքները համարվել են ոչ համոզիչ[41]։

2009 թվականին նախկին փաստաբան Ռոբերտ Թարբոքսը[42][43] ասել է, որ 1970-ական թվականների սկզբին ոմն նավաստի մտել է իր գրասենյակ և խոստովանել, որ ինքը Զոդիակն է։ Թվացյալ անկեղծ նավաստին, որի անունը «Tarbox»-ը չի բացահայտել գաղտնիության պատճառով, համառոտ նկարագրել է իր հանցագործությունները փաստաբանի մոտ՝ բավականին համոզիչ։ Նա հայտարարել է, որ փորձել է կանգնեցնել իրեն՝ սպանելու իր «պատեհապաշտ» ցանկությունից, որից հետո «Tarbox»-ը նրան այլևս չի տեսել։ «Tarbox»«Vallejo Times-Herald» թերթին մի ամբողջ էջի հայտարարություն է տվել, որը, նրա պնդմամբ, կվերադարձներ Արթուր Լի Ալենին բարի անունը, միակ պատճառով՝ բացահայտել պատմությունը տեղի ունեցածից երեսուն տարի անց։ Զոդիակի մասին մի քանի գրքերի հեղինակ Ռոբերտ Գրեյսմիթը ասել է, որ «Tarbox»-ի պատմությունը «բավականին հավատալի է»։

2009 թվականին «History Channel» հեռուստաալիքի «MysteryQuest» հեռուստասերիալի դրվագը ենթադրել է, որ Զոդիակը թերթի խմբագիր Ռիչարդ Գայկովսկին է (1936-2004)։ Այն ժամանակ, երբ տեղի են ունեցել սպանությունները, Գայկովսկին աշխատել է Սան Ֆրանցիսկոյում՝ «Good Times» հակամշակութային թերթում։ Նրա արտաքին տեսքը հիշեցրել է Զոդիակի արտաքին տեսքով պատրաստված ֆոտոռոբոտը, և Նենսի Սլովերը՝ Վալեխոյի ոստիկանության դիսպետչերը, որի հետ Զոդիակը կապվել է Բլյու-Ռոք-Սփրինգսում հարձակումից անմիջապես հետո, բացահայտել է, որ Գայկովսկու ձայնագրված ձայնը պատկանել է Զոդիակին[44]։

Պաշտոնաթող ոստիկանական դետեկտիվ Սթիվ Հոդելը իր «Գեորգին՝ սև վրիժառուն» գրքում պնդել է, որ իր հայրը՝ Ջորջ Հոդելը (1907-1999), մարդասպան Սև Գեորգին է եղել, որի զոհը դարձել է Էլիզաբեթ Շորթը[45]։ Գրքի հրապարակումը հանգեցրել է նախկինում թաքնված նյութերի և հեռագրերի թողարկմանը Լոս Անջելեսի շրջանային դատախազի գրասենյակից, որոնք ցույց են տվել, որ Հոդելի հայրը Շորթի սպանության գլխավոր կասկածյալն է եղել։ Շրջանային դատախազ Սթիվ Քեյը հետագայում նամակ է գրել, որը հրապարակվել է վերանայված հրատարակությունում, որտեղ ասվել է, որ եթե Ջորջ Հոդելը դեռ ողջ լիներ, նա հանցագործությունների համար պատասխանատվության կենթարկվեր[46]։ Հաջորդ գրքում նա ուզել է պնդել, որ իր հայրը նույնպես Զոդիակն է եղել։ Այս եզրակացությունը հիմնված է եղել ոստիկանության ֆոտոռոբոտի՝ Զոդիակի կողմից տառեր գրելու նմանության և Սև Վրիժառուի կողմից տառեր գրելու նմանության վրա, ինչպես նաև հիմնված է եղել գրաֆոլոգիական փորձաքննության արդյունքի վրա[47]։

2011 թվականի փետրվարի 19-ին «America’s Most Wanted» հեռուստահաղորդումը ներկայացրել է Զոդիակի պատմությունը։ 2010 թվականին հայտնվել է Զոդիակի հայտնի զոհ Դարլին Ֆերինի լուսանկարը և մի մարդու, որը շատ նման է եղել մարդասպանի՝ ոստիկանության ֆոտոռոբոտին՝ կազմված վկաների նկարագրությունների հիման վրա։ Ոստիկանությունը կարծել է, որ լուսանկարն արվել է 1966 կամ 1967 թվականի կեսերին Սան Ֆրանցիսկոյում[48]։

Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկային ծառայության նախկին սպա Լինդոն Լաֆերթին հայտարարել է, որ Զոդիակի մարդասպանը Կալիֆոռնիայի Սոլանո շրջանի 91-ամյա բնակիչ է եղել, որին նա անվանել է «Ջորջ Ռասել Թաքեր» կեղծանվամբ[49]։ Օգտագործելով «Mandamus Seven» իրավապահ մարմինների պաշտոնաթող աշխատակիցների խումբը՝ Լաֆերտին պարզել է «Թաքերի» ինքնությունը և ծածկույթը, որը թույլ չէր տալիս նրան հետապնդել[50]։ «Թաքերը» մահացել է 2012 թվականի փետրվարին։ Նրա իրական անունը այդպես էլ չի բացահայտվել, քանի որ ոստիկանությունը նրան կասկածյալ չի համարել[51]։

2014 թվականի փետրվարին հաղորդվել է, որ Լուի Ջոզեֆ Մայերս անունով մի մարդ 2001 թվականին ընկերոջը խոստովանել է, որ ինքը Զոդիակն է՝ իմանալով, որ շուտով մահանալու է ցիռոզից։ Նա խնդրել է իր ընկերոջը՝ Ռենդի Քենիին, իր մահից հետո դիմել ոստիկանություն։ Մայերսը մահացել է 2002 թվականին, բայց Քենին, իբր դժվարությամբ է ստիպել սպաներին համագործակցել և լրջորեն վերաբերվել այդ մեղադրանքին։ Ենթադրվել է, որ որոշ կապեր կան Մայերսի և Զոդիակի միջև։ Մայերսը սովորել է նույն դպրոցում, որտեղ սովորել են զոհեր Դեյվիդ Ֆարադեյը և Բեթի Լու Ջենսենը։ Մայերսը, իբր աշխատել է նույն ռեստորանում, ինչ զոհ Դարլեն Ֆերինը։ Մայերսը նաև ունեցել նույն ռազմական կոշիկը, որի հետքը հայտնաբերվել էր Բերիեզա լճի հանցագործության վայրում։ Բացի այդ, 1971-1973 թվականներին, երբ Զոդիակի ոչ մի նամակ չէր ստացվել, Մայերսը արտերկրում է եղել զինվորականների հետ։ Քենին ասել է, որ Մայերսը խոստովանել է, որ հետապնդել է զույգերին, քանի որ ընկերուհու հետ ծանր բաժանման միջով է անցել։ Թեև գործի հետ կապված սպաները թերահավատ են եղել, նրանք կարծել են, որ այս պատմությունը բավականաչափ հավաստի է հետաքննության համար[52]։

Ռոբերտ Այվան Նիկոլսը, նույն ինքը՝ Ջոզեֆ Նյուտոն Չանդլեր III-ը, նախկինում եղել է անհայտ, որը 2002 թվականի հուլիսին Օհայո նահանգի Իսթլեյք քաղաքում ինքնասպան է եղել։ Նրա մահից հետո քննիչները չեն կարողացել գտնել նրա ընտանիքը և պարզել, որ նա գողացել է ութամյա մի տղայի, որը մահացել է 1945 թվականին Տեխասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Քանի որ Նիկոլսը թաքցրել է իր ինքնությունը, ենթադրվել է, որ նա դասալիք է։ 2017 թվականին Ֆիցպատրիկը դոկտոր Մարգարեթ Պրեսի հետ ստեղծել է «DNA Doe Project» շահույթ չհետապնդող նախագիծ, որը կրկին ուսումնասիրել է դեպքը՝ վերլուծելով Չանդլերի աուտոզոմային ԴՆԹ-ն՝ օգտագործելով նույն մեթոդաբանությունը, որն օգտագործվել է Մարսիա Քինգի և Լայլ Սթիվիկի նույնականացման մեջ։ 2018 թվականի մարտին «DNA Doe Project»-ը «Չենդլերին» ճանաչվել է որպես Ռոբերտ Այվան Նիկոլս։ 2018 թվականի հունիսի 21-ին Քլիվլենդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ մարշալների ծառայությունը հայտարարել է այս մասին։ Իշխանությունները կարծել են, որ նա դասալիք է։ Բազմաթիվ տեսություններ են եղել այն մասին, թե ինչից կարող է նա փախչել, որոնցից ոչ մեկը չի հաստատվել։ Որոշ ինտերնետային քննիչներ ենթադրել են, որ նա կարող էր լինել Զոդիակ մարդասպանը, քանի որ նա նման էր ոստիկանության ստեղծված Զոդիակի ֆոտոռոբոտին և ապրում էր Կալիֆոռնիայում, որտեղ գործել էր Զոդիակը։ Մեկ այլ տեսություն պնդել է, որ Սթիվեն Քեմփբելը ինժեներ է Վայոմինգ նահանգի Չեյեն քաղաքից, որը հետախուզվել է սպանության փորձի համար։ Իշխանությունները նաև կարծել են, որ նա կարող էր լինել Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանացի զինվոր կամ նացիստական պաշտոնյա, որը փախել է Միացյալ Նահանգներ[53][54]։

Թեոդոր Կաչինսկին, որն ավելի հայտնի է Ունաբոմբեր անունով, նույնպես դիտարկվել է որպես Զոդիակ[55]։

Ֆլորենցիայի հրեշը նույնպես կասկածվել է որպես Զոդիակ[56][57]։

Ենթադրվել է, որ Զոդիակի դիմակի տակ թաքնված է մեկ այլ սերիական մարդասպան, ում նույնպես դուր են եկել Դենիս Ռեյդերի գաղտնագրերը[58]։

Ենթադրություններ են առաջ քաշվել «The Curse Breakers»-ի՝ 40 հոգուց բաղկացած քննիչների խմբից, որ մարդասպանը 2018 թվականին մահացած կալիֆոռնիացի նկարիչ Գարի Ֆրենսիս Փոստն է։ Խումբը նաև կասկածյալի լուսանկարները համադրել է մարդասպանի ֆոտոռոբոտի հետ, որտեղից համընկնումներ է գտել Զոդիակի նամակների վերծանումից, ինչպես նաև գրառման անունը կապել է 1966 թվականին Ռիվերսայդ քաղաքում տեղի ունեցած սպանության հետ։ Բացի այդ, հայտնի է եղել, որ Փոստը մոտ է եղել, երբ տեղի է ունեցել վեցերորդ սպանությունը[59][60]։

Հետաքննության ընթացիկ կարգավիճակ խմբագրել

 
Z340 Զոդիակի նամակը, որը վերծանվել է 2020 թվականին։

2004 թվականի ապրիլին Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության դեպարտամենտը գործը տեղափոխել է «ոչ ակտիվ» կատեգորիա՝ հղում անելով հասարակության կողմից գործադրվող ճնշումներին և ռեսուրսների պահանջարկին՝ փաստացի փակելով այն[61][62]։ Սակայն 2007 թվականի մարտին գործը վերաբացվել է[63][64]։

Զոդիակի գործը ներկայումս բաց է Նապա շրջանում[65] և Ռիվերսայդում[66]։

2018 թվականի մայիսին Վալեխոյի ոստիկանության վարչությունը հայտարարել է Զոդիակի ԴՆԹ-ն ձեռք բերելու մտադրության մասին այն նամականիշերի հետևի մասում, որոնք նա օգտագործել էր իր նամակագրության ընթացքում։ Ակնկալվել է, որ մասնավոր լաբորատորիայի կողմից կատարված վերլուծությունը կօգտագործի ժամանակակից տեխնիկա, որը կարող է առանձնացնել ԴՆԹ-ն դրոշմապիտակների հետևի մասում առկա սոսինձից[67][68]։ Հույս է եղել, որ Զոդիակին կարելի է գտնել «Մարդասպանը ոսկե նահանգից» վերլուծության շնորհիվ[69][70][71]։ 2019 թվականի հունիսին հաղորդվել է, որ «արդյունքները կլինեն շուտով»[72]։

2020 թվականի դեկտեմբերի 5-ին Զոդիակի Z340 նամակը վերծանվել է գաղտնագրության վերծանման սիրահար երկրներից 3-ի ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Բելգիայի կողմից[73]։ Նրանք էին Վիրջինիայից Վեբ դիզայներ Դևիդ Օրանչուկը, Ավստրալիայից մաթեմատիկոս Սեմ Բլեյքը և Բելգիայից ծրագրավորող Յարլ Վան Էյկեն, որը վերծանման ծրագրերից մեկի հեղինակն է եղել[74]։ Վերծանման գործում որոշիչ դեր է խաղացել «AZDecrypt» ծրագիրը։ ՀԴԲ-ն պաշտոնապես հաստատել է վերծանված տեքստի իսկությունը[75][76]։

«Հուսով եմ, որ դուք չեք ձանձրանում ինձ բռնել փորձելիս։ Այդ ես չէի հեռուստածրագրում, ես չեմ վախենում գազի խցիկից, քանի որ այն շուտով ինձ դրախտ կուղարկի, քանի որ ես հիմա բավականաչափ ստրուկներ ունեմ, որոնք ինձ ծառայում են», - գրված է եղել ուղերձում, որը 1969 թվականի նոյեմբերի 8-ին մարդասպանը ուղարկել է «San Francisco Chronicle» թերթին։

Միևնույն ժամանակ «դրախտ» բառը, անգլերեն՝ paradise, մի քանի անգամ սխալ է գրված եղել՝ «paradice»:

Գաղտնագրության մեջ նշված հեռուստածրագիրը Ջիմ Դանբարի «AM San Francisco» հեռուստաներկայացումն է եղել, որտեղ 1969 թվականի հոկտեմբերին ստուդիայի հյուրը եղել է իրավաբան Մելվին Բելլին։ Այդ ժամանակ ուղիղ եթեր է զանգահարել «Զոդիակ» կոչվող մեկը և ասել․ «Ես չեմ ուզում գնալ գազի խուց»։

2021 թվականի հոկտեմբերի 4-ին «The Case Breakers»-ը՝ ավելի քան 40 նախկին իրավապահ մարմինների քննիչների, ինչպես նաև լրագրողների և ԱՄՆ ռազմական հետախուզության սպաների թիմը, հայտարարել է[77], որ այս գործով նոր մանրամասներ են բացահայտվել։ Ենթադրվել է, որ Զոդիակը կարող էր գործել շատ ավելի լայն տարածքում, քան նախկինում էին կարծել։ Բացահայտողները պարզել են, որ Զոդիակ մարդասպանին ճանաչել են որպես Գարի Ֆրենսիս Փոստ, որը մահացել է 2018 թվականին։ Տարիների պեղումների ընթացքում թիմը գտել է նոր ապացույցներ և լուսանկարներ կասկածյալի լուսանկարչական լաբորատորիայից։ Ենթադրյալ մարդասպանի մեկ պատկերում տեսանելի են եղել ճակատի սպիները։ Հենց այս տարբերակիչ հատկությունն է եղել մարդասպանին գտնելու օգնող կետերից մեկը։ Սակայն ոստիկանությունը և ՀԴԲ-ն չեն աջակցել հետաքննիչների վարկածին՝ հայտարարելով, որ գործը դեռևս բաց է մնում[78][79]։

Ժողովրդական մշակույթում խմբագրել

Կինոյում խմբագրել

  • «Մարդասպան Զոդիակ» (անգլ.՝ The Zodiac Killer), 1971 թվականի ֆիլմ, որի ռեժիսորը Թոմ Հանսոնն է։ Քանի որ ֆիլմը նկարահանվել է այն ժամանակահատվածում, երբ Զոդիակը դեռ ակտիվ է եղել, ֆիլմի ամբողջ արտադրությունն ու պրեմիերան ծրագրված են եղել՝ նպատակ ունենալով գայթակղել Զոդիակին կինոսեանսով։ Ֆիլմի սյուժեն ուշադիր մտածված է եղել այնպես, որ իրական Զոդիակի մոտ գայթակղություն առաջանար ներկա գտնվելու պրեմիերային։ Պրեմիերայի ժամանակ, նախքան ցուցադրությունները, հանդիսատեսին բաժանվել են քարտեր՝ «Ես հավատում եմ, որ Զոդիակը սպանում է, քանի որ ...» մակագրությամբ, այնուհետև հանդիսատեսը պետք է գրեր իր մտորումները այս թեմայի վերաբերյալ։ Սա նրա համար էր կազմակերպված, որ կարողանան Զոդիակին իր ձեռագրով գտնել։
  • «Կեղտոտ Հարրի», 1971 թվականի ֆիլմ։ Գործողության վայրը եղել է Սան Ֆրանցիսկոն, ֆիլմում մարդասպանը կոչվել է «Կարիճ»։
  • «Զոդիակ» (անգլ.՝ The Zodiac), 2005 թվականի ֆիլմ, որի ռեժիսորը Ալեքսանդր Բալկլին էր։
  • «Զոդիակ» (անգլ.՝ Zodiac), 2007 թվականի ֆիլմ, որի ռեժիսոր Դևիդ Ֆինչերն է։
  • «Յոթ հոգեբան» (անգլ.՝ Seven Psychopaths), Զոդիակի գտնում և սպանում է՝ սերիական մարդասպաններին ոչնչացնող ամուսնական զույգը։
  • «Դետեկտիվ Նաշ Բրիջես» (անգլ.՝ Nash Bridges), հեռուստասերիալ, որը 1996 թվականի մարտի 29-ից մինչև 2001 թվականի մայիսի 4-ը եղել է էկրաններին։ 202-րդ դրվագում՝ 2-րդ եթերաշրջանում, Բրիջեսը ոստիկանի հետ փորձում էր փնտրել Զոդիակին։ Նրան բռնելուց հետո պարզվել է, որ դա միայն նրա նմանակողն էր, իսկ իրական Զոդիակը ազատության մեջ էր։
  • «Մտածել ինչպես հանցագործ», հեռուստասերիալում հաճախ նշվում է Զոդիակի մասին, որպես ամենահայտնի և դաժան սերիական մարդասպաններից մեկը։ 7-րդ սեզոնի 11-րդ դրվագում թիմը հետաքննում է պատճենահանողի կողմից կատարված մի շարք սպանություններ։
  • «Կապտոնի», Զոդիակի մասին նշում են որպես ամենահայտնի և դաժան սերիական մարդասպաններից մեկը։
  • «Ոչ մի փոխզիջում» ֆիլմը հիմնված է Զոդիակի պատմության վրա։
  • «Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց», ամերիկյան հայտնի սերիալի 5-րդ սեզոնը, որը թողարկվել է 2015 թվականի աշնանը։ Զոդիակը հայտնվում է 4-րդ և 12-րդ դրվագներում, որոնք կենտրոնանում են «Սատանայի հելոուին»-ի գիշերվա վրա։
  • «Ամերիկյան սարսափ պատմություն։ Պաշտամունք», ամերիկյան հայտնի սերիալի 7-րդ սեզոնը, որը թողարկվել է 2017 թվականի աշնանը։ Զոդիակի կողմից կատարված սպանությունները վերագրվում են Վալերի Սոլանասի գլխավորած հանցավոր կազմակերպությանը։
  • «Զոդիակի կենդանացում», 2017 թվականի ֆիլմ, որի ռեժիսորը Ջոնաթան Ռայթն է։
  • «Մահացու դաս» (англ. Deadly Class), 2018 թվականի երիտասարդական հեռուստասերիալ մարդասպանների մասնավոր դպրոցի մասին։ Զոդիակը այստեղ հայտնվում է որպես հոգեբանության հիմունքների ուսուցիչ։
  • «Ռիվերդեյլ» (англ. Riverdale), ամերիկյան պատանեկան սերիալը։ 2-րդ սեզոնի սկզբնական դրվագներից մեկում տեղի է ունեցել սպանություն, որը կրկնել է Զոդիակի հանցագործությունը, որից հետո նամակ է ուղարկվել լրագրողին՝ պահանջելով թերթում հրապարակել իր խոստովանությունը և հաջորդ սպանության հուշման ծածկագիրը։
  • «Բեթմեն» (2022), ֆիլմի ռեժիսորը Մեթ Ռիվզն է, որի գլխավոր հակառակորդը Առեղծվածն է, որի կերպարն ու վարքը նման են Զոդիակին։ Ինքը՝ ռեժիսորը, մեկ անգամ չէ, որ նկատել է, որ այս կերպարի իր տարբերակը ստեղծելիս ոգեշնչվել է Զոդիակից։

Գրականության մեջ խմբագրել

  • 1986 թվականին «San Francisco Chronicle»-ի նախկին նկարիչ-ծաղրանկարիչ Ռոբերտ Գրեյսմիթը գրել է «Զոդիակ»[en] գիրքը, որում ներկայացրել է տեղի ունեցած իրադարձությունների սեփական վարկածը։ Ռուսալեզու այս գիրքը, որը գրվել է վավերագրական արձակ ժանրում, լույս է տեսել 2007 թվականին (ISBN 978-5-367-00383-3):
  • 2010 թվականին ամերիկացի գրող Դեյվիդ Բալդաչչին գրել է «Պլանավորված խաղ» գիրքը, որտեղ մարդասպանը կրկնում է Զոդիակի ոճը։ Ռուսերեն լեզվով գիրքը լույս է տեսել 2010 թվականին (ISBN 978-5-17-065431-4
  • 2014 թվականին լույս է տեսել «Մարդկային» (ISBN 978-5-4474-0359-1) գիրքը, որը գրել է անհայտ գրող Արթուր լի Ալենը։ Չնայած այն հանգամանքին, որ գիրքը ոչ մի կապ չունի իրական իրադարձությունների հետ, մինչ գրքի թողարկումը տեղի է ունեցել ակցիա, որի ընթացքում յուրաքանչյուրը կարող էր փորձել բացահայտել գաղտնագրված հաղորդագրությունը՝ հիմնվելով Զոդիակի հաղորդագրության կոդավորման սկզբունքի վրա և ստանալ գիրքի անվճար օրինակ։
  • 2016 թվականին ռուսական շուկայում հայտնվել է «Ես սերիական մարդասպան եմ։ Մեծ մոլագարների հայտնություններ» գիրքը, դրա հեղինակներն են՝ Ջոն Դուգլաս, ով ՀԴԲ-ի պրոֆիլավորման մասնագետ է, Միկի Նոքսը խմբագիր և բազմաթիվ գրառումների հեղինակ է։ Զոդիակը հիշատակվում է որպես ամենահայտնի չբացահայտված սերիական մարդասպաններից մեկը։ Գրքում նշում է իրադարձությունների ժամանակագրությունը, հոգեբանական դիմանկարը, նամակները և դրանց վերլուծությունը։

Երաժշտության մեջ խմբագրել

  • 1993 թվականին ամերիկյան դեթ մետալ «Macabre» խումբը ձայնագրել է «Zodiac (Identity Unknown)» երգը, որը թողարկվել է «Sinister Slaughter» ալբոմում։
  • 1993 թվականին ամերիկյան Guns N' Roses ռոք խումբը իրենց «The Spaghetti Incident» ալբոմի շապիկին տեղադրել է «fuck'em all» արտահայտությունը, որը գրված է Զոդիակի ծածկագրով։
  • 1995 թվականին բրիտանական էլեկտրո-ռոք խումբը Babylon Zoo-ն ձայնագրել է «Zodiac Sign» երգը, որը թողարկվել է The Boy With X-Ray Eyes ալբոմում։
  • Ամերիկյան Machine Head մետալ խումբը Զոդիակին նվիրել է «Blood Of The Zodiac» անունով երգ։ Երգը թողարկվել է խմբի երկրորդ՝ The More Thing Changes ալբոմում։
  • 2004 թվականին ճապոնական սարսափ-փանկ «Balzac» խումբը ձայնագրել է «Paranoid Dream of Zodiac» ալբոմը։
  • 2004 թվականին ռուսական բլեք մետալ «Demons of Guillotine» խումբը ձայնագրել է«Զոդիակ» երգը («Bestiary» ալբոմում)։
  • 2008 թվականին գերմանական «EBM SAM» խումբը ձայնագրել է «Zodiac Killer» երգը, որը հայտնվել է Synthetic Adrenaline Music ալբոմում։
  • 2009 թվականին գերմանական «EBM SITD» խումբը ձայնագրել է «Zodiac» երգը, որը հայտնվել է «Rot» ալբոմում։
  • 2010 թվականին ամերիկյան «Քամելոտ» փաուեր-մետալ խումբը ձայնագրել է «Zodiac» երգը, որը թողարկվել է Poetry for the Poisoned ալբոմում։
  • 2010 թվականին բրիտանական բիթդաուն հարդքոր «Six Ft. Ditch» խումբը ձայնագրել է «This Is the Zodiac Speaking» երգը, որը հայտնվել է «Recreational Violence» ալբոմում։
  • Սանկտ Պետերբուրգում կա մի խումբ, որը կոչվում է «Նամակ Զոդիակից»։

Խաղերում խմբագրել

  • «Manhunt 2» խաղում Դենիելա Լեմբի կերպարը կրկնված է Զոդիակ սերիական մարդասպանի ֆոտոռոբոտից
  • «Heavy Rain» խաղում հիշատակվում է Զոդիակ մարդասպանը
  • «Watch Dogs 2» խաղում նախնական պատվեր կատարած օգտատերերը կստանա «Զոդիակ» DLC։ Դատելով թրեյլերից՝ Զոդիակը դուրս է գալիս ստվերից և գտնում Մարկուսին (խաղի գլխավոր պրոտագոնիստին)։ Պետք է լուծել հայտնի սերիական մարդասպանի առեղծվածները, որպեսզի հնարավոր լինի բռնել նրան։ Հանելուկները լուծելուց հետո Մարկուսը կոտրում է անհայտ նկուղի տեսախցիկը, որտեղ կանգնած է Զոդիակի նմանակը։ После высказываний о том, что «они оба немного ретро», подрывает себя. Подражатель соответствует главному фотороботу Зодиака.
  • «The Binding of Isaac» խաղում կա Կենդանակերպին վերաբերող հատված, մինչդեռ այս առարկայի պատկերն այն խորհրդանիշն է, որը թողել է հենց Զոդիակը
  • «This is the Zodiac Speaking» խաղը հիմնված է սերիական մարդասպանի պատմության վրա և հետևում է Զոդիակի հարձակումներին և գաղտնագրություններին
  • «Cypher» խաղը պատմում է Զոդիակի մասին, որտեղ նրա ծածկագրերը գտնելու տարբերակներ է առաջարկվում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Calhoun, Bob (2018 թ․ մարտի 21). «Yesterday's Crimes: The Zodiac Killer DNA Profile That Never Was». SF Weekly. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 28 октября 2021-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  2. 2,0 2,1 Kettler, Sara (2019 թ․ հոկտեմբերի 10). «Why the Zodiac Killer Has Never Been Identified». Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 02 ноября 2021-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. Melinda, Beck (2018 թ․ օգոստոսի 27). «Could Any of These Men Have Been the Zodiac Killer?». History.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 02 ноября 2021-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. Kim, Soo (2021 թ․ հոկտեմբերի 7). «Who Is The Zodiac Killer? Full Suspect List After Gary Poste's 'Identity Revealed'». Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 02 ноября 2021-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. Fagan, Kevin (2021 թ․ հոկտեմբերի 6). «Zodiac Killer case solved? Case Breakers group makes an ID, but police say it doesn't hold up». San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 6 октября 2021-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. «Kathleen Johns Police Report». www.zodiackiller.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  7. «Dec. 20, 1968 - Lake Herman Road» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  8. Wark, Jake. «The Zodiac Killer. Vallejo» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  9. «Saturday, Dec. 21, 1968» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  10. Wark, Jake. «The Zodiac Killer. Ferrin and Mageau» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  11. Wark, Jake. «The Zodiac Killer. Phone Calls» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  12. 12,0 12,1 Graysmith, Robert (1976). Zodiac. Berkley. pp. 54–55. ISBN 978-0-425-09808-0
  13. Wark, Jake. «The Zodiac Killer. Cryptic Message» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  14. Wark, Jake. «The Zodiac Killer. This is the Zodiac Speaking» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  15. Wark, Jake. «The Zodiac Killer. Shepard and Hartnell» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  16. «Saturday, Sept. 27, 1969» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  17. Wark, Jake. «The Zodiac Killer. Evidence» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  18. «Saturday, Oct. 11, 1969» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  19. Wark, Jake. «The Zodiac Killer. San Francisco» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  20. Wark, Jake. «The Zodiac Killer. Threats» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  21. «Wednesday, Oct. 22, 1969» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  22. Wark, Jake. «The Zodiac Killer. Taunting Police» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  23. Levenson, Michael (2020 թ․ դեկտեմբերի 12). «51 Years Later, Coded Message Attributed to Zodiac Killer Has Been Solved, F.B.I. Says». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.
  24. 51 год спустя: расшифровано послание серийного убийцы «Зодиак». Но помогает ли оно раскрыть имя преступника? Արխիվացված 2020-12-13 Wayback Machine // Русская служба Би-би-си, 12 декабря 2020
  25. «BREAKING NEWS: The Zodiac's "340 Cipher" has been solved |» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.
  26. Wark, Jake. «The Zodiac Killer. Melvin Belli» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  27. Wark, Jake. «The Zodiac Killer. Highway 132» (անգլերեն). trutv.com. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  28. Wark, Jake. «The Zodiac Killer. More Threats» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  29. 29,0 29,1 «Oct. 30, 1966» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  30. Wark, Jake. «The Zodiac Killer» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  31. Wark, Jake. «The Zodiac Killer. The First Letter» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  32. Wark, Jake. «The Zodiac Killer. Bates Had To Die» (անգլերեն). trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  33. «Donna Lass» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  34. «Donna Lass, R.N. - Zodiac Victim» (անգլերեն). zodiacmurders.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  35. Voight, Tom. The Arthur Leigh Allen File Արխիվացված 2012-02-17 Wayback Machine; 2003.
  36. Zodiac case overview by Clint Vander Klok Արխիվացված 2007-05-21 Wayback Machine.
  37. Suspect profile of Arthur Leigh Allen Արխիվացված 2011-07-07 Wayback Machine.
  38. «Zodiac Movie vs. Zodiac Killer True Story – Robert Graysmith». Chasingthefrog.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
  39. «The Arthur Leigh Allen File | Zodiac Killer | Zodiac Murders | The Zodiac Movie». Zodiac Killer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
  40. «AMW | Feature | Zodiac Killer Meet The Prime Suspects». web.archive.org. 2011 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  41. «FBI: Test Results Back For Zodiac Killer Suspect - cbs13.com». web.archive.org. 2010 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  42. «Robert Earl Tarbox #25339 - Attorney Search». members.calbar.ca.gov. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  43. Ashley Harrell. «How Many Disbarred Lawyers Does It Take To Solve the Zodiac Murders?» (անգլերեն). SF Weekly. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  44. «martinezgazette.com». archive.is. 2012 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  45. Hodel, Steve Black Dahlia Avenger: The True Story. — Harper Paperbacks, 2006. — ISBN 978-0-06-113961-1
  46. «A Startling Take on Black Dahlia Case». Los Angeles Times. 2003 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  47. Hodel, Steve Most Evil: Avenger, Zodiac, and the Further Serial Murders of Dr. George Hill Hodel. — Dutton Adult, 2009. — ISBN 978-0-525-95132-2
  48. «AMW | Fugitives | The Zodiac Killer | Case». web.archive.org. 2012 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  49. Lafferty, Lyndon E. The Zodiac Killer cover-up : AKA the silenced badge. — Vallejo, Calif.: Mandamus Pub, 2005. — ISBN 9780982936306
  50. «Ex-gumshoe's Zodiac book fingers Solano County man | Crime Scene | an SFGate.com blog». web.archive.org. 2012 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  51. Kevin Fagan, Demian Bulwa (2012 թ․ մայիսի 18). «Retired CHP gumshoe's Zodiac suspect is dead». SFGate. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  52. «I-Team: Friend confesses to being The Zodiac Killer | abc7news.com». web.archive.org. 2014 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  53. JJinPhila. «Who Was Joseph Newton Chandler?» (անգլերեն). centredaily. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  54. «454UMOH». www.doenetwork.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  55. Kevin Fagan, Chronicle Staff Writer (1996 թ․ մայիսի 14). «Kaczynski, Zodiac Killer -- the Same Guy?». SFGate. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  56. «Il Mostro di Firenze è Zodiac. L'"impronta digitale" del serial killer Usa nei delitti in Toscana degli anni 80» (իտալերեն). Tempi. 2018 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  57. Francesco Amicone (2018 թ․ հունիսի 13). «Il Mostro di Firenze è Zodiac. Ecco la decifrazione dei codici» (իտալերեն). Tempi. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  58. Раскрыта личность легендарного серийного убийцы Зодиака
  59. Сергеев А. Группа американских следователей объявила о раскрытии личности убийцы Зодиака // Газета.ру, 07.10.2021
  60. «Группа детективов The Case Breakers заявила, что установила личность серийного убийцы Зодиака». Голос Америки. 2021 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  61. Charlie Goodyear, Chronicle Staff Writer (2004 թ․ ապրիլի 7). «Files shut on Zodiac's deadly trail / SFPD caseload renders 35-year mystery inactive». SFGate. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  62. «Unsolved Zodiac Killer Case Closed» (անգլերեն). www.cbsnews.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  63. «Zodiac: The killer who will not die | San Francisco online». web.archive.org. 2011 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  64. NBC Bay Area Staff. «Los Angeles Man Claims to Have Met Zodiac Killer» (անգլերեն). NBC Bay Area. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  65. «And the Zodiac Killer is … - The Washington Post». web.archive.org. 2016 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  66. «RIVERSIDE: Co-ed's 1966 slaying still a mystery - Press Enterprise». web.archive.org. 2016 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  67. «Vallejo police have sent Zodiac Killer DNA to a lab. Results could come in weeks». The Sacramento Bee. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  68. «Police hope to use new DNA testing to catch Zodiac Killer» (անգլերեն). UPI. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  69. «Zodiac Killer: Can genealogy help crack the 50-year-old case?» (անգլերեն). USA TODAY. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  70. «Police Hope To Use DNA To Catch The Zodiac Killer» (անգլերեն). HuffPost UK. 2018 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  71. Neal Colgrass (2018 թ․ մայիսի 6). «Cops Have Surprise Plan to Identify the Zodiac Killer». Newser. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  72. By Associated Press. «Police working on DNA match for Zodiac Killer after arrest of Golden State Killer suspect». chicagotribune.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  73. «Zodiac '340 Cipher' cracked by code experts 51 years after it was sent to the S.F. Chronicle». SFChronicle.com (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  74. «51 год спустя: расшифровано послание серийного убийцы "Зодиак". Но помогает ли оно раскрыть имя преступника?». BBC News Русская служба. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  75. «Let's Crack Zodiac - Episode 5 - The 340 Is Solved! - YouTube». www.youtube.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  76. «Zodiac killer code cracked by Australian mathematician 50 years after first murder | ABC News - YouTube». www.youtube.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  77. Louis Casiano (2021 թ․ հոկտեմբերի 4). «Cold case team says Zodiac Killer ID'd, linking him to another murder». Fox News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  78. «В США назвали имя серийного убийцы Зодиака. Его искали 50 лет и до сих пор не уверены, что это он». BBC News Русская служба. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  79. «Детективы-любители раскрыли дело серийного убийцы Зодиака. По крайней мере, так считают они сами Преступником назвали маляра из Калифорнии, который умер три года назад». Meduza. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • Jenkins J. P. Zodiac killer // Britannica. Архивировано из первоисточника 16 հունվարի 2016.
  • Досье ФБР по делу Задиака: Section 1 (89 страниц), Section 2 (109 страниц), Section 3 (258 страниц), Section 4 (208 страниц), Section 5 (373 страниц).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոդիակ (սերիական մարդասպան)» հոդվածին։