Ֆոտոռոբոտ, (ֆոտոկոմբինացված դիմանկար)[1], մարդու սուբյեկտիվ դիմանկար՝ հավաքված տարբեր անձանց լուսանկարների առանձին մասերից. աչքեր, բերան, մազեր, բեղեր և այլն; Սա քրեաբանության մեթոդներից մեկն է՝ ականատեսների վկայությամբ փնտրվող անձի սուբյեկտիվ դիմանկարը կազմելու համար։ Ներկայումս գոյություն ունեն համակարգչային ծրագրեր՝ սուբյեկտիվ դիմանկար կազմելու համար[2]։

Ֆոտոռոբոտի և բնօրինակի նմանություն

խմբագրել

Գոյություն ունի ֆոտոռոբոտի և բնօրինակի ավտոմատ համեմատության խնդիր , որի պատճառն այն է, որ իրական դեպքերի պարագայում բնօրինակ ֆոտոնկարների փնտրման դժվարություններ են առաջանում, ուստի փորձ է արվում խնդիրը լուծել ֆոտոռոբոտի օգնությամբ։

Ֆոտոռոբոտ֊ֆոտոդիմանկար համադրության ցուցիչի բարձրացման մեթոդով առանձնացնում են բնօրինակ֊դիմանկարներից ձևավորված միջին նմանության ֆոտոռոբոտ։ Դրա հետ մեկտեղ ձևավորված ֆոտոռոբոտները համապատասխանում են իրական սցենարի պահանջներին, քանի որ հաշվի են առնում, որ բառային դիմանկարում ինֆորմացիան ոչ լիարժեք է լինում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Учебник: «Криминалистика — Глава: § 3. методы и средства собирания информации о внешних признаках человека» онлайн». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Электронный фоторобот». Блог проекта Smages.com - сервис размещения картинок (ռուսերեն). 2013 թ․ հունվարի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «ПОИСК ЛЮДЕЙ ПО ФОТОРОБОТАМ: СОСТОЯНИЕ ПРОБЛЕМЫ И ТЕХНОЛОГИИ». Научно-Технический Вестник информационных технологий, механики и оптики. 117 (5). 2018 թ․ հոկտեմբերի 11. ISSN 2226-0373. {{cite journal}}: Check |issn= value (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոտոռոբոտ» հոդվածին։