Ատրճանակ
Ատրճանակ, առանց խզակոթի փողավոր հրաձգային զենք, մոտ հեռավորություններով կրակ վարելու անձնական զենք։
Տեսակ | զենքի ֆուկցիոնալ դաս |
---|---|
Ենթատեսակ | short gun?, handgun? և Հրազեն |
Փամփուշտի տեսակ | pistol cartridge? |
Առաջին անգամ Ասիայում և Եվրոպայում գործածվել է 16-րդ դարում։ Մարտականից բացի, գոյություն ունեն քաղաքացիական, մարզական, որսորդական և ազդանշանային ատրճանակներ։ Ժամանակակից մարտական (ինքնաձիգ, կիսաինքնաձիգ և ոչ ինքնաձիգ) ատրճանակների քաշը 0,7-1,0 կգ է, տրամաչափը՝ 535-11,43 մմ, պահեստատուփի տարողությունը՝ 8-12 փամփուշտ։ Մարտական ատրճանակները արդյունավետորեն խոցում են կենդանի ուժը 50-70 մ հեռավորությամբ, արագաձգությունը՝ 30-40 կրակոց/րոպե, զանգվածը՝ 1 կգ։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ օգտագործվել են Մարգոլինի, Տոկարևի, Ռդուլտովսկու կառուցվածքների, նաև 9 մմ տրամաչափով ՊՄ (Մակարով) և ԱՊՄ մակնիշների ատրճանակներ։
Պատմություն
խմբագրելXV—XIX դարերի ատրճանակները
խմբագրելԱռաջին ատրճանակները հայտնվել են XV դարում։ Ատրճանակները այն ժամանակ իրենց նշանակությամբ և սարքավորմամբ շատ տարբեր էին։ Կարճ ատրճանակները կիրառվում էին դիպուկ կրակելու համար։ Երկար ատրճանակները հնարավորություն էին տալիս 30-40 մետր հեռավորության վրա գտնվող անպաշտպան թիրախին ոչնչացնել։ Ծանր զենքերն հազվադեպ էին դիպում նշանակետին, իսկ գնդակի արագությունը հազվադեպ անգամներ գերազանցում էր 150-160մ/վրկ արագությունը։
Ատրճանակները բարելավելու համար արվել են տարբեր փորձեր դրանց կրակային արագությունը մեծացնելու համար։ Դա հանգեցրել է երկփեղկանի ատրճանակների և նույնիսկ բազմափողանիների առաջացմանը։ Սակայն այն տարածում չի ստացել, քանի որ շատ թանկ էր և պատրաստելը շատ բարդ էր՝ զենքի գազամխոցը հաճախ խափանվում էր։
Հաճախ մեկ անգամ լիցքավորվող ատրճանակները պատրաստվում էին զույգերով, որը թույլ էր տալիս կատարել առնվազն մեկ կրակոց՝ մեկը մյուսի ետևից։ Ավելի ուշ մշակվել է մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ավելի մեծ ճշգրտությամբ հարվածել թիրախին։
Դուելային ատրճանակներ
խմբագրելXIX դարի սկզբին ամենօրյա կենցաղային ապրանքների նման ատրճանակները դարձել են տարածված, հիմնականում դուելային (մենամարտ) զենքերը։ Նման մենամարտերը լավ նկարագրված են Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպում։ Պուշկինը նույնպես մահացել է մենամարտի ժամանակ։
|
ХХ դարում մենամարտերի ժամանակ դեռ շարունակում էին օգտագործել մեկ անգամ լիցքավորվող ատրճանակները, սակայն կյանքի մյուս փուլերում նրանք փոխարինվեցին ավտոմատ ատրճանակներով։
Ինքնալիցքավորվող ատրճանակներ
խմբագրելԻնքնալիցքավորվող ատրճանակները ինքնուրույն կերպով լիցքավորվում են՝ օգտագործելով գազամխոցում եղած գազերի էներգիան։ Դրանով նրանք տարբերվում են ոչ ավտոմատ ատրճանակներից։
XIX դարի վերջում բազմաթիվ փորձեր են արվում այդպիսի ատրճանակներ ստեղծելու համար։ XX մշակվում է Luger P08 և Mauser C96 մոդելները։ 1909 թվականի Ավստրալիական սպառազինությունը ընդունում է Roth-Steyr M1907 ատրճանակը[1]։ Դա առաջին դեպքն էր, երբ խոշոր ռազմական ձևավորումը ընդունել է ինքնալիցքավորվող սպառազինություն։ Համաշխարհային պատերազմների ժամանակահատվածում ինքնալիզքավորվող ատրճանակները մեծ տարածում են ստանում։
Ներկայումս, ժամանակակից ատրճանակների մեջ գերակշռում են ինքնալիցքավորվող ատրճանակները[2]։
Ավտոմատ ատրճանակներ
խմբագրելՈրոշ ինքնալիցքավորվողներ ունեն նաև լիովին ավտոմատ կրակ վարելու կարողություն (խորհրդային АПС, ավստրիական Glock-18), կամ մշտական հերթականությամբ կրակը (իտալերեն Բերետտա 93R), սակայն այդ հնարավորությունը օգտագործվում է բավականին հազվադեպ, քանի որ փոքր զանգվածով ատրճանակը հանգեցնում է ավելի մեծ քանակով փամփուշտների կորստի, իսկ զենքի չափերը մեծացնելով այն արդեն համարվում է դասական ատրճանակ-գնդացիր։
Կան ատրճանակներ, որոնք հնարավորություն ունեն պահել շարունակական կրակ[3]։
Սպորտային դիպուկ ատրճանակներ
խմբագրելՍպորտային ատրճանակները լինում են մեկ անգամ լիցքավորվող և բազմակի անգամ լիցքավորվող տիպերի, առավել հաճախ օգտագործում են փոքր տրամաչափի (5.6 մմ), նման օրինակ ատրճանակներ են ՈՒԿ-55 կամ ՏՕԶ-35-ը։ Տարբերվում են բարձր պատրաստման ճշգրտությամբ, նշանառության կարգավորելի հարմարանքներով։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Пономарев П. Д. Револьвер и пистолет. Оружие, техника стрельбы, методика обучения. — М.: Воениздат, 1938. — 140 с.
- Каплунов Я.М. Три секрета. Беседы о практике пистолетной стрельбы. — М.: Воениздат, 1948. — 52 с.
- Крючин В. А. Практическая стрельба. — Челябинск: Аркаим, 2006. — 264 с. — ISBN 5-8029-1555-2
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Roth–Steyr M1907» (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 26.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «ԱՄՆ-ում «խելացի» ատրճանակ են վաճառում | ռազմ.ինֆո». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Ավտոմատ-ատրճանակ UZI». Criminal.am. 2017 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Каталог пистолетов Արխիվացված 2014-10-08 Wayback Machine — Բնութագիրը, նկարագիրը, պատկերներ։
- Пистолеты и револьверы Արխիվացված 2016-11-17 Wayback Machine — Սպառազինությունում օգտագործումը, ստեղծման պատմությունը։
- (Ֆրանսերեն) Site de collectionneur d'armes anciennes
- (անգլերեն)-(ռուսերեն) Site contenant des fiches sur toutes sortes d'armes, dont des pistolets Արխիվացված 2008-11-10 Wayback Machine
- (Ֆրանսերեն)- Site présentant des pistolets et des revolvers avec historique Արխիվացված 2010-01-10 Wayback Machine
Ընթերցե՛ք «ատրճանակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատրճանակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |