Մտածել ինչպես հանցագործ (հեռուստասերիալ)

«Մտածել ինչպես հանցագործ» (անգլ.՝ Criminal Minds), ամերիկյան հեռուստասերիալ ՀԴԲ-ի քննիչների աշխատանքի մասին, որոնք ի վիճակի են հասկանալ և վերլուծել հանցագործների մտքերը, կանխատեսել նրանց հետագա գործողությունները և դրանով իսկ կանխել հանցագործությունները։

Մտածել ինչպես հանցագործ
Изображение логотипа
Տեսակհեռուստասերիալ
Ժանրոստիկանական դրամա, հեռուստադրամա, քրեական հեռուստասերիալ և ընթացակարգային դրամա
ՍտեղծողՋեֆֆ Դևիս
Գլխավոր դերերում#Դերասանական կազմ
Արտադրող երկիր ԱՄՆ
Լեզու(ներ)անգլերեն[1]
ԿերպարներԴեյվիդ Ռոսի, Ջենիֆեր Ջիրոու, Էլլ Գրինուվեյ, Դերեք Մորգան, Էմիլի Պրենտիս, Սփենսր Ռիդ, Աարոն Հոչներ, Պենելոպե Գարսիա, Ալեքս Բլեք և Թոբիաս Հենքել
Գործողության վայրԼոս Անջելես
Հեռարձակում
ԱլիքCBS
Սկզբնական եթերսեպտեմբերի 22, 2005 և սեպտեմբերի 22, 2005փետրվարի 19, 2020[2]
IMDbID 0452046

Երբ սովորական քրեագետները հասնում են փակուղու, օգնության են հասնում վարքագծային վերլուծությունը։ Ապացույցները ուշադիր ուսումնասիրելու փոխարեն՝ նրանք փորձում են գտնել և հասկանալ հանցագործության դրդապատճառները՝ մանրակրկիտ կերպով սուզվելով հանցագործի յուրաքանչյուր քայլի մեջ և փորձելով մտածել նրանց նման։ Աշխատելով հանցագործության վայրում՝ այս մասնագետները, կարծես, ներսից հետաքննում են այն՝ փորձելով հասկանալ հանցագործի մտքերը, անկախ նրանից, թե որքան մութ կարող են լինել դրանք։

Հեռուստասերիալի պրեմիերան ներկայացվել է CBS- ին, 2005 թվականի սեպտեմբերի 22-ին։ Հեռուստասերիալի երրորդ սեզոնում սցենարիստների գործադուլի պատճառով տեղի ունեցավ չնախատեսված դադար։ Չնայած դրան 2008-ի ապրիլին ցուցադրվեցին մնացած սերիաները։ 2018-ի մայիսի 12-ին CBS- ը երկարացրեծ սերալը մինչև տասնչորսերորդ սեզոն[3]։ 2019 թվականի հունվարի 10-ին հայտարարվեց, որ սերիալը կշարունակվի և վերջին՝ եզրափակիչ 15-րդ սեզոնը -ին կունենա 10 սերիա[4]։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

ՀԴԲ հատուկ գործակալների խումբը, որոնք ծառայում են վարքագծային վերլուծության բաժնում (ՎՎԲ), մասնագիտացած են սերիական մարդասպանների, հրդեհիչների, առևանգողների, պայթեցնողների և այլ հանցագործներին գտնելու գործում։ Սովորաբար հետաքննվող գործը կապաված են այնպիսի մարդասպանների հետ, որոնք ունեն հոգեբանական շեղումներ, կատարել են առանձնահատուկ դաժանությամբ հանցագործություններ, ծիսական մահապատժեր։ Նրանք հետաքննում են դեպքերը Միացյալ Նահանգների տարբեր հատվածներում, օգտագործելով այսպես կոչված «Պրոֆիլը»՝ հանցագործների հոգեբանական դիմանկարը, հիմնվելով երկար տարիների փորձի և վիճակագրական տվյալների վրա։ Սերիաի ավարտին թիմի անդամները տեղական իշխանություններին ներկայացնում են արդեն ամբողջությամբ կազմված պրոֆիլ, որի հիման վրա հանցագործը հետապնդվում և ձերբակալվում են։

Դերասանական կազմ խմբագրել

Հիմնական դերասանական կազմի մեջ ներառված են Թոմաս Գիբսոնը, Մենդի Պատինկինը, Շեմար Մուրը, Լոլա Գլաուդինին, Էյ Ջեյ Կուկը և Մեթյու Գրեյ Գաբլերը[5]։ 2006 թվականին, երկրորդ սեզոնի սկզբում, Լոլա Գլաուդինին հայտարարեց, որ հեռանում է նախագծից։ Նա դա հիմնավորեց նրանով, որ ցանկանում է Նյու Յորք իր տուն վերադառնալ[6]։ Նրան փոխարինեց դերասանուհի Փեյջետ Բրյուստերը, որը մարմնավորում էր Ինտերպոլի նախկին գործակալ Էմիլի Պրենտիսին։ Նաև երկրորդ սեզոնին հիմնական դերասանական կազմին միացավ Կիրստեն Վանգսնեսը, ով հայտնվել էր առաջին սեզոնի շատ դրվագներում՝ Պենելոպա Գարսիայի դերում։ Երրորդ եթերաշրջանի սկզբում Մենդի Պատինկինը դուրս մնաց նաև գլխավոր դերասանական կազմից, ըստ նրա հեռուստասերիայի բովանդակությունը որոշակի անհանգստություն է առաջացնում[7]։ Նա թողնում է մի նամակ, որում բացատրում է հեռանալու պատճառները և ներողություն է խնդրում հեռուստասերիասլի ողջ անձնակազմից։ Նրան փոխարինեց Ջո Մանթենյանը[8], ով ստանձնեց Դեյվիդ Ռոսիի դերը՝ ՎՎԲ-ի վետերան,ով թոշակի անցնելուց հետո դարձել էր հանրաճանաչ գրող, բայց աշխատանքի է վերադառնում այն բանից հետո, երբ հեռանում է Պատինկինի կերպարը `Ջեյսոն Գիդեոնը[9]։ Չորրորդ եթերաշրջանի սկզբում, Էյ Ջեյ Կուկը հղիության պատճառով որոշ ժամանակով լքում է նախագիծը, նրա բացակայության ժամանակ փոխարինում է Մետա Գոլդինգը, ով խաղում էր Ջորդանանի Թոդի ՝ ՀԴԲ գործակալի դերը։ Վերջինս սերտ համագործակցում էր հակաահաբեկչական դեպարտամենտի հետ[10]:

 
Հեռուստասերիալի գլխավոր դերասանական կազմը (2008)

Վեցերորդ եթերաշրջանի սկզբում Կուկը և Բրյուստերը ստիպված եղան լքել նախագիծը բյուջեի կրճատման պատճառով[5]։ Տեղեկություններ կան նաև, որ նրանց իրականում հեռացրել են այն պատճառով որ հեռուստաալիքը արտադրողներից պահանջել էր ընդգրկեն նոր կին կերպարնեի[11]։ Երկու դերասանների հեռանալը բուռն արձագանք է առաջացնում «Մտածել ինչպես հանցագործը» հեռուստասերիալի երկրպագուների շրջանում, որի արդյունքում արտադրողները միջնորդագիր ստորագրեցին խնդրելով վերադառցնել նրանց հեռուստասերիալ[12]։ CBS- ը համաձայնեց վերադարձնել երկու դերասաններին յոթերորդ եթերաշրջանում, որի արդյունքում Ռեյչել Նիկոլսը, ով փոխարինում էր նրանց ՀԴԲ կուրսանտ՝ Էշլի Սիվվերի կորպարում ստիպված էր հեռանալ[13][14]։ 2012-ի փետրվարին Բրյուստերը հայտարարեց, որ դուրս է գալիս նախագծից յոթերորդ եթերաշրջանից հետո[15]։ Նրա տեղում զբաղեցրեց Ջինն Թրիպլհորնը, ով ստացավ լոգոպետ Ալեքս Բլեյքի դերը[15]։ Այնուամենայնիվ, իններորդ եթերաշրջանում՝ 200-րդ սերայում Փեյջ Բրյուստերը հանդես եկավ հատուկ հյուրի կերպարով[16]։

Երկու եթերաշրջանից հետո Թրիպլհորնը լքեց նախագիծը[17]։ Նրան փոխարինեց Ջենիֆեր Լավ Հյուիթը, ով դերասնական անձնակազմին միացավ որպես ՀԴԲ նախկին քողարկված գործակալ Քեյթ Կալահանի կերպարով, ով ընդգրկվեծ ՎՎԲ-ի թիմում[18]։ Տասներորդ եթերաշրջանում, երբ պարզ դարձավ, որ Պատինկին այլևս չի վերադառնա հեռուստասերիալ, որոշվեց սպանել նրա կերպարը էկրանից դուրս[19]։ Տասներորդ եթերաշրջանի եզրափակիչ իրադարձություններում Հյուիթը և ԿուԿը լքեցին հեռուստասերիալը հղիության պատճառով։ Կուկը բացակայում է ընդամենը յոթ սերիա նոր եթերաշրջանից, որից հետո նա շարունակում էր նորից գնկարահանվել[20], բայց Հյուիթը հայտարարեց նախագիծը վերջնական լքելու մասին[21]։

Տասներկուերորդ եթերաշրջանը դերասանական կազմի մեջ զգալի փոփոխություններ տեղի ունեցավ։ Նախ և առաջ, նախագիծը լքեց Շեմար Մուրը, ով նախորդ 11 եթերաշրջանում խաղացել էր հատուկ գործակալ Դերեկ Մորգանի կերպարը։ Դերասանն իր հեռանալու պատճառը բացատրեց հետագա ստեղծագործական աճի զարգացման հեռանկարների որոնմամբ. «Ես չեմ դարձել ռեժիսոր, ես չեմ գրել ոչ մի սցենար, բայց ես մեծացել եմ և հեռանում եմ, քանի որ ես ցանկանում եմ աճել որպես դերասան... Ես հեռանում եմ որպեսզի հասկանեմ թե ինչի եմ ես ընդունակ»[22]։ Նրա հեռանալուց հետո Աիշա Թայլերը, որը նախկինում պարբերաբար հանդես էր գալիս որպես դոկտոր Թարի Լուիսի կերպարով, հետագայում միացավ դերասանական կազմին[23]։ Բացի այդ, Ադամ Ռոդրիգեսը, որը նախկինում նկարահանվում էր «Հանցագործության վայրը Մայամին է» հեռուստասերիալում, հրավիրված է եղել նկարահանվելու նորեկ գործակալի՝ Լյուկ Էլվեսի կերպարում[24]։

Տասներկուերորդ եթերաշրջանի երկրորդ սերաի նկարահանումների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում դերասան Թոմաս Գիբսոնի հետ պայմանագիրը որոշ ժամանակով դադարեցվել է։ Ըստ վկայի հայտարարությունների ՝ դերասանը կռվի մեջ է մտել հեռուստասերիալի գրող և պրոդյուսեր Վիյորջիլոմ Ուիլյամսոմի հետ, սցենարի իր խոսքերի շուրջ[25]։ Ինքը ՝ Գիբսոնը, պնդում էր, որ միայն ինքնապաշպանվում էր Ուիլյամսի հարվածներից, ով տիրապետում էր մարտարվեստին[26]։ Արդյունքում, օգոստոսի սկզբին պայմանագիրը չեղարկվեց, և Գիբսոնը հայտնվեց միայն եթերաշրջանի առաջին երկու սերիաներում, այդ ժամանակ նա որպես գլխավոր դերասանի դերերում պետք է հանդես գար[27]։ Մինչ այդ Փեյջեթ Բրյուսթերը նկարահանվում էր հեռուստասերի մի քանի սերիաներում[28]։ Գիբսոնի հեռանալուց հետո նրան ընդգրկեցին հիմնական դերասանական կազմի մեջ[29]։

Նաև այն բանից հետո, երբ Թոմաս Գիբսոնը ստիպված եղավ լքել նախագիծը, նրան փոխարինելու հրավիրեցին դերասան Դեիմոնա Գուպթոնին ով հայտնի էր «Կայսրություն» հեռուստասերիալում իր դերով։ Ինչպես հայտնի է, նա կմարմնավորի ՎՎԲ-ի թիմի նոր անդամ ՝ Ստեվեն Ուոքերի կերպարը՝ ՀԴԲ հակահետախուզության նախկին աշխատակից և փորձառու պրոֆիլ կազմող[30]։ Քանի որ Գիբսոնի հեռացումը հանկարծակի էր, Գապթոնը չի անցնում լսումներ, դերը նրան առաջարկեց հեռուստասերիալի կազմակերպիչ Էրիկա Մեսերը։ Հայտնի էր դարձել նաև, որ Ուոքերը, որը խաղացել է Գեպթոնի կերպարը, չէր լինի ուղղակի փոխարինող, քանի որ ՎՎԲի ղեկավարի պաշտոնում ստանձնում է Փոիջետ Բրյուսթերի կերպարը՝ Էմիլի Պրենտիսը[31]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգեր Առաջադրված Արդյունք
2006 People’s Choice Awards[32] Սիրված նոր հեռուստատեսային դրամա «Մտածել ինչպես հանցագործ» Առաջադրված
Hollywood Post Alliance[33] Առաջատար մոտաժ հեռուստատեսության համար Ջիմմի Ջիրիտլաիան Առաջադրված
Երգահանների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան միության մրցանակ[34][35] Լավագույն հեռուստասերիալ Մարկ Ֆանտինի, Ստեֆան Ֆանտինին, Սքոթ Գորդոն Հաղթանակ
2007 Լավագույն հեռուստասերիալ Մարկ Ֆանտինի, Ստեֆան Ֆանտինին, Սքոթ Գորդոն Հաղթանակ
2008 Կինոյում աուդոմոնտաժների միության մրցանակ Լավագույն ձայնային մոնտաժ- երաժշտություն հեռուստատեսության համար, կարճ ձևը Լիզա Է. Արֆինո («իրական գիշեր») Առաջադրված
BMI մրցանակ հեռուստատեսության ֆիլմերի երաժշտություն BMI մրցանակ՝ հեռուստատեսության համար լավագույն երաժշտություն Մարկ Մանչինա Հաղթանակ
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ Տրույկի երևելի բեմադրություն Թոմ Էլիոտ («Մաքուր էջ») Առաջադրված
2009 BMI մրցանակ հեռուստատեսության ֆիլմերի երաժշտություն BMI մրցանակ՝ հեռուստատեսության համար լավագույն երաժշտություն Մարկ Մանչինա Հաղթանակ
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ Տրույկի երևելի բեմադրություն Թոմ Էլիոտ («Սովորական») Առաջադրված
2010 Hollywood Music in Media Awards Լավագույն հեռուստասերիալ Մարկ Ֆանտինի, Ստեֆան Ֆանտինին, Սքոթ Գորդոն Հաղթանակ
ASCAP Film and Television Music Awards[36] Լավագույն հեռուստասերիալ Ստեֆան Ֆանտինին Հաղթանակ
2011 People’s Choice Awards[37] Լավագույն կրիմինալ հեռուստասերիալը «Մտածել ինչպես հանցագործ» Առաջադրված
Image Awards Լավագույն սցենար և դրամատիկական սերիալ Ջանին Շորման Բարուա («Անցիալի հիշողությունները») Առաջադրված
ASCAP Film and Television Music Awards[38] Լավագույն հեռուստասերիալ Ստեֆան Ֆանտինին Հաղթանակ
2012 People’s Choice Awards[39] Սիրված կրիմինալ հեռուստասերիալ «Մտածել ինչպես հանցագործ» Առաջադրված
Image Awards Լավագույն սցենար և դրամատիկական սերիալ Ջանին Շորման Բարուա («Դառը-քաղցր գիտությունը») Առաջադրված
ASCAP Film and Television Music Awards[40] Լավագույն հեռուստասերիալ Ստեֆան Ֆանտինին Հաղթանակ
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ Տրույկի երևելի բեմադրություն Թոմ Էլիոտ («Դառը-քաղցր գիտությունը») Առաջադրված
2013 People’s Choice Awards[41] Սիրված կրիմինալ հեռուստասերիալ «Մտածել ինչպես հանցագործ» Առաջադրված
MovieGuide Awards Faith and Freedom Award «Մտածել ինչպես հանցագործ» (սերիա «Լքյալները») Առաջադրված
Image Awards Լավագույն սցենար և դրամատիկական սերիալ Ջանին Շորման Բարուա («Պայմանագիր») Առաջադրված
BMI մրցանակ հեռուստատեսության ֆիլմերի երաժշտություն BMI մրցանակ՝ հեռուստատեսության համար լավագույն երաժշտություն Մարկ Մանչինա Հաղթանակ
ASCAP Film and Television Music Awards Լավագույն հեռուստասերիալ Մարկ Ֆանտինի, Ստեֆան Ֆանտինին, Սքոթ Գորդոն Հաղթանակ
2014 People’s Choice Awards[42] Սիրված կրիմինալ հեռուստասերիալ «Մտածել ինչպես հանցագործ» Առաջադրված
Image Awards Լավագույն սցենար և դրամատիկական սերիալ Ջանին Շորման Բարուա («Տարօրինակ միրգ») Հաղթանակ
Լավագույն դերասան դրամատիկական սերիալում Շեմար Մուր Առաջադրված
Լավագույն ռեժիսոր դրամատիկական սերիալում Ռոբ Հարդի Роб Харди («Հստակ պատճեն») Առաջադրված
2015 People’s Choice Awards[43] Սիրված կրիմինալ հեռուստասերիալ «Մտածել ինչպես հանցագործ» Առաջադրված
Լավագույն դերասան կրիմինալ հեռուստասերիալ Շեմար Մուր Առաջադրված
Prism Awards Լավագույն սերիա դրամատիկական սերաիլի՝ հոգեբանական առողջության մասին «Մտածել ինչպես հանցագործ» (սերիա «Աշխարհի ծայրը») Առաջադրված
Մոնտե Կառլոի հեռուստատեսային փառատոն Միջազգային հանդիսատեսի մրցանակ որպես լավագույն հեռուստասերիալ Touchstone Television, The Mark Gordon Companyruen Առաջադրված
Image Awards Լավագույն դերասան դրամատիկական սերիալում Շեմար Մուր Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր դամատիկական սերիալում Հանել Կալպիպեր («Աշխարհի ծայրը») Առաջադրված
2016 People’s Choice Awards[44] Սիրված կրիմինալ հեռուստասերիալ «Մտածել ինչպես հանցագործ» Առաջադրված
սիրված դերասան կրիմինալ հեռուստասերիալի Շեմար Մուր Առաջադրված
2017 People’s Choice Awards[45] Սիրված կրիմինալ հեռուստասերիալ «Մտածել ինչպես հանցագործ» Հաղթանակ

Սփին-օֆֆ խմբագրել

Հեռուստասերիալը ունի երկու սփին-օֆֆ «Մտածել ինչպես հանցագործ։ Կասկածիալի վարքագիծը»(2011) և «Մտածել ինչպես հանցագործ։ սահմանից դուրս» (2016)[46]։

2011-ի փետրվարին CBS հեռուստաալիքով լույս տեսավ սպին-օֆֆ «Մտածել ինչպես հանցագործ։ Կասկածիալի վարքագիծը»[47], որը նկարահանեց մեկ եթերաշրջան՝ 13 սերիա։ Հեռուստասերիալի աստղը օսկարակիր Ֆորեսթ Ուիթակերն էր։ Հետագայում հեռուստասերիալը փակվեց[48]։

2015-ի սկզբին սերիալի հեղինակներից մեկը հայտարարեց, որ թողարկվելու է նոր «Մտածել ինչպես հանցագործ։ սահմանից դուրս» հեռուստասերալ, որում գլխավոր կերպարը կկատարի ամերիկացի դերասան Գէրի Սինիզը։ Սցենարը կառուցված է ՀԴԲ նոր ստորաբաժանման շուրջ, որը զբաղվում է արտերկրում ամերիկացի քաղաքացիների խնդիրներով։ Ավելի ուշ հայտարարվեց[49], որ ապրիլին թողարկվելու է գլխավոր սերիայի մի դրվագ, որը ցույց կտա երկու գերատեսչությունների փոհամագործակցությունը։ 2016-ին թվականին հեռուստասերիալը շարունակվեց մինչ երկրորդ եթերաշրջան, իսկ 2017-ի մայիսին այն դադարեց։

Քննադատություն խմբագրել

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Rotten Tomatoes, հեռուստասերիալի առաջին սերիալը ստացել է 25  % թարմություն՝ 3.25 10-ից։ Կեսից ավելի բացասական արձագանքների վերաբերվում էր հեռուստասերիալի բովանդակությանը[50]։ Metacritic կայքում հեռուստասերյալը գնահատվում է 42 միավոր 100-ից՝ ընդհանուր 21 արձագանքից[51]։

2-րդ եթերաշրջանից հետո Մենդի Պատինկինը լքեց նախագիծը։ Նա շատ դժգոհ էր հեռուստասերիալի բովանդակությունից, որը դրվագից դրվագ դարնումէր ավելի արյունալի։ Նա ասաց, որ ցավում է իր ներգրավվածության համար[52].

«Երբեք չէի մտածում, որ նրանք պատրաստվում են սպանել և բռնաբարել բոլոր կանանց ամեն երեկո, ամեն օր, շաբաթից շաբաթ, տարեցտարի։ Դա բացասական էր ազդում իմ հոգու և իմ անձի վրա։ Դրանից հետո ես չէի մտածում, որ նորից կկարողանամ աշխատել հեռուստատեսությունում»:

Պատինկինի հեռացումը ցնցեց և տխրեցրեց ֆիլմի անձնակազմի բոլոր անդամներին։ Այնուամենայնիվ, դերասանը մնաց հավատարիմ իր կարծիքին[53]։

«Հեռուստատեսությամբ այդ դաժանությունը ես չեմ կարող ընդունել ... ԱՄՆ-ում այն ամեն ժամ է, յուրաքանչյուր ալիքով։ Մեկը մյուսի հետևից։ Մարդիկ սիրում են, այդպիսի սերիալներ... Եվ ես ստիպված էի այդ դերը կատարել այդ մութ և մռայլ տեղում։ Պատկերացրեք, որ դուք այսպիսի հեռուստասերիալի նկարահանման մեջ եք օրական 16 ժամ, տարեցտարի… Դա ոչնչացրեց իմ սիրտն ու հոգին։ Սա այն տեղը չէ, որտեղ ուզում եմ լինել ...»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Criminal_Minds
  3. Mitovich, Matt Webb (2018 թ․ մայիսի 12). «'Criminal Minds' Renewed For Seasons 14». TV Line. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  4. OTTERSON, JOE (2019 թ․ հունվարի 10). «'Criminal Minds' to End With Season 15». variety.com.
  5. 5,0 5,1 Tierney Bricker (2016 թ․ օգոստոսի 12). «A History of All of Criminal Minds' Cast Shake-Ups Over 12 Seasons». E! News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին. {{cite web}}: Invalid |df=mds (օգնություն)
  6. Criminal Minds Fan. «Criminal Minds Fanatic's Favorite Things». Criminal Minds Fanatic (անգլերեն). Mountain View, California: Blogger. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. Witchel, Alex (2013 թ․ սեպտեմբերի 25). «Mandy Patinkin: 'I Behaved Abominably'». The New York Times (անգլերեն). New York City: The New York Times Company. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Tim Surette (2007 թ․ օգոստոսի 13). «Mantegna added to Criminal Minds». TV.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին. {{cite web}}: Invalid |df=mds (օգնություն)
  9. Gary Strauss (2007 թ․ օգոստոսի 30). «Joe Mantegna joins 'Criminal Minds'» (անգլերեն). USA Today. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին. {{cite web}}: Invalid |df=mds (օգնություն)
  10. Kristin Dos Santos (2008 թ․ օգոստոսի 13). «Criminal Minds: You Ask, We Answer». E! News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին. {{cite web}}: Invalid |df=mds (օգնություն)
  11. Stine Sofie Farstad (2016 թ․ փետրվարի 2). «Why were AJ Cook and Paget Brewster fired from Criminal Minds?». Quora (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին. {{cite web}}: Invalid |df=mds (օգնություն)
  12. Nellie Andreeva (2010 թ․ հունիսի 16). «Fans And Co-Stars Back 'Minds' Actresses». Deadline.com (անգլերեն). United States. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  13. Nellie Andreeva (2011 թ․ ապրիլի 15). «JJ Is Back! AJ Cook Inks 2-Year Deal To Return To 'Criminal Minds'». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  14. Andreeva, Nellie (2011 թ․ մայիսի 28). «It's Official: Criminal Minds Welcomes Back Paget Brewster, Bids Farewell to Rachel Nichols». TVLine (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  15. 15,0 15,1 Andreeva, Nellie (2012 թ․ փետրվարի 15). «Paget Brewster To Leave 'Criminal Minds'». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
  16. Philiana Ng (2013 թ․ սեպտեմբերի 30). «'Criminal Minds': Paget Brewster to Return for 200th Episode». The Holywood Reprter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին. {{cite web}}: Invalid |df=mds (օգնություն)
  17. Joyce Eng (2014 թ․ մայիսի 15). «Criminal Minds Finale Postmortem: Boss on "Emotional Exit," Replacements and Season 10». TV Guide (անգլերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  18. «Jennifer Love Hewitt joins 'Criminal Minds' as series regular». Entertainment Weekly (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  19. Eng, Joyce (2015 թ․ հունվարի 29). «Postmortem: Criminal Minds Boss on That Big Death and Why It Had to Happen». TV Guide (անգլերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  20. Huggins, Sarah (2015 թ․ մայիսի 7). «How 'Criminal Minds' Season 11 will handle A.J. Cook's pregnancy». Zap2it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
  21. «Jennifer Love Hewitt not returning for 'Criminal Minds' season 11». Entertainment Weekly (անգլերեն). 2015 թ․ մայիսի 6. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  22. Mitovich, Matt Webb (2016 թ․ մարտի 23). «Criminal Minds: Shemar Moore Hails the 'Exclamation Point' on Derek's 'Hero Ride,' Says 'I Left It All on the Field'» (անգլերեն). TVLine. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  23. Wagmeister, Elizabeth (2016 թ․ օգոստոսի 10). «Aisha Tyler Promoted to Series Regular on 'Criminal Minds'» (անգլերեն). Variety. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  24. Robinson, Will (2016 թ․ սեպտեմբերի 26). «Criminal Minds season 12: Adam Rodriguez on his character» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  25. «Thomas Gibson Suspended From 'Criminal Minds' After Kicking Writer» (անգլերեն). TMZ. 2016 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  26. Cynthia Littleton (2016 թ․ օգոստոսի 12). «Thomas Gibson Fired From 'Criminal Minds' After Violent Incident» (անգլերեն). Variety. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  27. Nellie Andreeva (2016 թ․ օգոստոսի 12). «Thomas Gibson Fired From 'Criminal Minds' After On-Set Altercation». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  28. Matt Webb Mitovich (2016 թ․ հուլիսի 21). «Criminal Minds: Paget Brewster to Return as Prentiss for Season 12 Arc» (անգլերեն). TVLine. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  29. Elizabeth Wagmeister (2016 թ․ օգոստոսի 30). «Paget Brewster Becomes 'Criminal Minds' Series Regular Again» (անգլերեն). Variety. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  30. Andreeva, Nellie (2016 թ․ սեպտեմբերի 30). «'Criminal Minds': Damon Gupton Cast As New Regular After Thomas Gibson's Exit» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  31. Eng, Joyce (2017 թ․ հունվարի 3). «Criminal Minds: Meet "New Newbie" Agent Stephen Walker» (անգլերեն). TV Guide. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  32. «People's Choice Awards, USA. Awards for 2006». IMDb.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  33. «Hollywood Post Alliance Award Nominees Announced». StudioDaily.com (անգլերեն). 2006 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  34. «ASCAP Film and Television Music Awards». IMDb.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  35. «ASCAP Film and Television Music Awards». IMDb.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  36. «ASCAP Film and Television Music Awards». IMDb.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  37. «People's Choice Awards, USA. Awards for 2011». IMDb.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  38. «ASCAP Film and Television Music Awards». IMDb.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  39. «People's Choice Awards, USA. Awards for 2012». IMDb.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  40. «ASCAP Film and Television Music Awards». IMDb.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  41. «People's Choice Awards, USA. Awards for 2013». IMDb.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  42. «People's Choice Awards, USA. Awards for 2014». IMDb.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  43. «People's Choice Awards, USA. Awards for 2015». IMDb.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  44. Lydia McCarter (2016 թ․ հունվարի 6). «People's Choice Awards 2016: Winners, Results & Nominees». COED.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  45. «People's Choice Awards 2017: See the Full List of Winners» (անգլերեն). Billboard. 2017 թ․ հունվարի 19. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  46. «Alana De La Garza & Annie Funke Join 'Criminal Minds: Beyond Borders'». Deadline. 2015 թ․ հուլիսի 17. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  47. Nellie Andreeva (2010 թ․ մայիսի 17). «CBS Picks Up 'Criminal Minds' Spinoff To Series». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  48. Команда о которой рассказывают в сериале появляется и в основном «Мыслить как преступник»: 5 сезон 18 серияAndreeva, Nellie (2011 թ․ մայիսի 17). «CBS renews 'CSI:NY', cancels 'Criminal Minds: Suspect Behavior'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
  49. «What's New? Bring It On!». Deadline Hollywood. 2011 թ․ մայիսի 17.
  50. «CRIMINAL MINDS: SEASON 1». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  51. «CRIMINAL MINDS: SEASON 1». Metacritic. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  52. «Мэнди Пэтинкин сожалеет о том, что снимается в сериале «Мыслить как преступник»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  53. Why Mandy Patinkin pulled plug on Criminal Minds(չաշխատող հղում)