ՊՊԾ գնդի գրավում, 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան զինված հարձակում Հայաստանի մայրաքաղաք Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի դեմ, որն իրականացվել է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից, որի անդամների մեծ մասը հանդիսանում են «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության ներկայացուցիչներ[3][4]։

ՊՊԾ գնդի գրավում[1]

Սասնա Ծռեր խմբի անդամները
կենտրոնում ազատամարտիկ Պավլիկ Մանուկյան
Թվական 2016 թվականի հուլիսի 17- 2016 թվականի հուլիսի 31
Վայր Հայաստան Երևան, Հայաստան
Պատճառ Արցախյան հիմնախնդի շուրջ բանակցությունների վերաբերյալ անհամաձայնություն ՀՀ իշխանությունների հետ, ՀՀ իշխանությունների լեգիտիմության վերաբերյալ կասկածներ, Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկման հետ անհամաձայնություն[2]
Արդյունք Զինված խմբի զինաթափում և ազատազրկում
Հակառակորդներ
«Սասնա ծռեր» խումբ ՀՀ ոստիկանություն,
ՀՀ ԱԱԾ[2]
Հրամանատարներ
Վարուժան Ավետիսյան,
Պավլիկ Մանուկյան
Սերժ Սարգսյան,
Վլադիմիր Գասպարյան,
Գեորգի Կուտոյան
Կողմերի ուժեր
31 զինյալներ անհայտ
Ռազմական կորուստներ
9 վիրավոր 2 սպանված ոստիկան,
1 ոստիկան մահացել է գիտակցության չգալով,
9 վիրավոր
Ցուցարարներն Ազատության հրապարակում (հուլիսի 19)
Ցուցարարները Խորենացի փողոցում (հուլիսի 20)

Հայաստանի հասարակության մեջ առկա է նաև այն տեսակետը, որ այդ գործողությունը հանդիսանում է ահաբեկչություն և իրականացվել է ահաբեկչական խմբավորման կողմից[5][6][7]։

Իրադարձությունների ժամանակագրություն խմբագրել

Հուլիսի 17-ի գիշերը՝ ժամը 05.28-ին Ֆեյսբուքում հետևյալ հայտարարությունն է տարածվում. «Սասնա Ծռեր» խմբավորում. մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»[1]։

Վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք «Կրազ» մեքենայով ջարդում են ոստիկանական գնդի դռները, մտնում, բոլորին վերցնում են հսկողության տակ։ ՊՊԾ տարածք մտածներն իրենց կոչում են «Սասնա ծռեր»։

  Եկել է ազատության, արժանապատվության, արդարության և իրավունքի ժամանակը։ Մե՛նք ենք տերը մեր երկրի[8]։
- «Սասնա ծռեր»
 

Առավոտյան Հիմնադիր խորհրդարանը հայտարարում է, որ սկսել են զինված ապստամբություն, մտել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, պատանդ վերցրել այնտեղ գտնվող յոթ ոստիկանի։ Նրանցից մեկը հիպերտոնիկ է եղել, վատացել է, շտապ օգնության մեքենան նրան էվակուացրել է։ Մնացել են 6-ը[8]։ Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը հայտարարում է, որ նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Պահանջում են նաև ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին[8]։

  Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը[9]։
- Վարուժան Ավետիսյան
 

Կեսօրին հայտարարվում է, որ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է Շենգավիթի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը։ Իսկ Վարուժան Ավետիսյանը գրում է, որ ապստամբության մասնակից Թաթուլ Սպարտակի Թամրազյանը նույնպես ծանր վիրավոր է։ Ինտերֆաքսը հաղորդում է նաև զոհի մասին։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մտնում է, որպեսզի բանակցի։ Հետո ԶԼՄ-ները հայտարարում են, որ նրան պատանդ են վերցրել[8]։ Վարուժան Ավետիսյանը հայտարարում է, որ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը նույնպես իրենց մոտ է[10]։

Ժամը 15.30-ի սահմաններում հայտարարվում է մահացած ոստիկանի ինքնությունը՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյան[11]։

Հուլիսի 17-18-ի գիշերը խաղաղ է անցնում։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ տարված բանակցությունների արդյունքում ազատ են արձակվում պատանդներից երկուսը՝ մեկ ոստիկան և Շտապ Օգնության մեքենայի վարորդը։ Ըստ Պավլիկ Մանուկյանի` նրանց ազատ են արձակել որպես բարի կամքի դրսևորում[12]։

Հուլիսի 20-ին միջադեպ է տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև։ Ոստիկանները և ցուցարարները մահակներով, քարերով և շշերով հարվածում են միմյանց։ Ոստիկանությունը կիրառում է լուսաձայնային համակարգ և արցունքաբեր գազ։ Բախման արդյունքում վիրավորվում է 51 մարդ, որոնցից 27-ը ոստիկան, 24-ը քաղաքացիական անձ[13]։

Հուլիսի 23-ին Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցույթունների արդյունքում հանդիպում է տեղի ունենում ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի և զինված խմբի տղաների հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորավածթյուն է ձեռք բերվում պատանդներից 2-ին տեղում ազատ արձակել, իսկ մնացած երկու պատանդների հանձնել մամուլի կետ ստեղծելուց հետո ՊՊԾ գնդի հարակից տարածքում[14]։

Հուլիսի 24-ի գիշերը խումբը այրում է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերում փողոց[15]։ Հետո ապստամբները փողոց են հանում անվադող, փամփուշտներ լցնում դողի մեջ և նույնպես այրում։

Հուլիսի 25-ի երեկոյան «Սասնա ծռեր» խումբը այրում է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը և ևս մեկ ավտոմեքենա[16]։ Գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում միջադեպ է տեղի ունենում զինված ապսամբների և ոստիկանության միջև, որի արդյունքում վիրավորվում են զինված խմբի երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը։ Ապստամբերի համաձայնությամբ նրանք տեղափոխվում են Էրեբունի բժշկական կենտրոն։ Հուլիսի 26-ին, առավոտյան ժամը 7-ին, մի քաղաքացի (Արթուր Սարգսյան), իր անձնական մեքենայով, որը բեռնված էր սնունդով, մուտք է գործում ՊՊԾ գնդի տարածք, ոստիկանները կրակելով փորձում են կասեցնել մեքենան, սակայն դա անել չի հաջողվում։

Հուլիսի 26-ի գիշերը ոստիկանության և զինված խմբի մեջ նոր բախում տեղի ունեցավ։ Ոստիկանության հարձակման արդյունքում սկսվել է հրաձգություն, որի արդյունքում վիրավորվեցին խմբի 4 անդամ և մեկ ոստիկան։ Խմբի անդամներից վիրավորվել են Պավլիկ Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը։ Ովքեր անմիջապես տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Նույն գիշերը ոստիկանները բերման էին ենթարկում Խորենացի փողոցում խմբին աջակցող ցուցարարներին[17]։

Հուլիսի 29-ին դիպուկահարկի կրակոցից վիրավորվել է Արայիկ Խանդոյանը[18]։

Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից մեկնարկեց երթ դեպի Խորենացի փողոց, սակայն երթը հասնելով Նար-Դոսի փողոց թեքվեց դեպի Սարի Թաղ։ Ցուցարարները հավաքվեցին Սարի Թաղի ոլորանների մոտ որտեղ մնալով կես ժամ ոստիկանությունը հորդորեց նրան հեռանալ և 5 րոպե ժամանակ տվեց։ Երթի կազմակերպիչները ոստիկանությանը զգույացրեցին, որ նրանց մեջ սադրիչներ են հայտնվել։ Չանցած մի քանի րոպե ոստիկանությունը և քաղաքացիական հագուսով անձիք հարձակվեցին ցուցարաների վրա մահակնորով ծեծելով նրանց, իսկ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային և գազային համակարգեր։ Սարի Թաղում այդ պահին հրդեհ բռնկվեց, որից տուժեց մեկ բնակարան և մեկ մեքենա։ Քիչ անց հայտնի դարձավ, որ մայրաքաղաքի բուժհաստատություններ են դիմել 60 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով։ Վիրավորներից 16 ամյա տղայի աչքը հեռացրել են։ Ոստիկանության և քաղաքացիական անձանց հարձակման թիրախը սկզբում լրագրողներն էին։ Ծեծի ենթարկվեցին Ազատություն Ռադիոկայանի և մի շարք լրատամիջոցների ներկայացուցիչներ[19]։

Հուլիսի 31ին զինված խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու մասին և որպես ռազմագերի իշխանություններին հանձնվելու մասին։ Ժամը 20-ից սկսեց նրանց հանձնվելու գործողությունը, որի միջնորդ կողմ էր Վիտալի Բալասանյանը։ Քիչ անց ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց և զինված խմբի անդամներին որակեց Ահաբեկիչ և գործողությունը անվանեց հակաահաբեկչական։ ԱԱԾ-ը հայտարաությունը քննադատությունների արժանացավ սոցիալական ցանցերում[20]։

Սասնա Ծռեր խմբավորման բացահայտված անդամների ցուցակ խմբագրել

Զոհեր և վիրավորներ խմբագրել

Զինված հարձակումից հետո ոստիկանությունը գրոհով փորձում է հետ վերցնել գրավված ՊՊԾ գունդը, որի ժամանակ 4 հոգի ստանում է հրազենային վնասվածք, իսկ ստացած վիրավորումից մահանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը[21]։ «Սասնա ծռեր» խմբից վիրավորվում է Թաթուլ Թամրազյանը։ Հուլիսի 26-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում վիրավորվում են խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը։ Հուլիսի 29-ին Ազատության Հրապարակից մեկնակրեց երթ դեպի խորենացի փողոց, սակայն երթը հասնելով Նար-Դոսի փողոց թեքվեց դեպի Սարի Թաղ։ Ցուցարարները հավաքվեցին Սարի Թաղի ոլորանների մոտ որտեղ մնալով կես ժամ ոստիկանությունը հորդորեց նրան հեռանալ և 5 րոպե ժամանակ տվեց։ Երթի կազմակերպիչները ոստիկանությանը զգույացրեցին, որ նրանց մեջ սադրիչներ են հայտնվել։ Չանցած մի քանի րոպե ոստիկանությունը և քաղաքացիական հագուսով անձիք հարձակվեցին ցուցարաների վրա մահակնորով ծեծելով նրանց, իսկ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային և գազային համակարգեր։ Սարի Թաղում այդ պահին հրդեհ բռնկվեց, որից տուժեց մեկ բնակարան և մեկ մեքենա։ Քիչ անց հայտնի դարձավ, որ մայրաքաղաքի բուժհաստատություններ են դիմել 60 քաղաքացի տարվեր մարմնական վնասվածքներով։ Վիրավորներից 16 ամյա տղայի աչքը հեռացրել են։ Ոստիկանության և քաղաքացիական անձանց հարձակման թիրախը սկզբում լրագրողներն էին։ Ծեծի ենթարկվեցին Ազատություն Ռադիոկայանի և մի շարք լրատամիջոցների ներկայացուցիչներ[19]։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ արձագանքելով հուլիսի 29-ի դեպքերին, ՀՀ իշխանությանը կոչ է արել վերջ դնել լրագրողների հանդեպ բռնության անպատժելիությանը (12 լրագրողներ են վիրավորվել).

  Իրադարձությունները տեսանկարահանող լրագրողները նպատակային թիրախավորվել են։ Որոշները շարունակել են ծեծի ենթարկվել, երբ չեն դադարել տեսանկարահանել։ Նման պահվածքը պետք է պատժվի, որ այս դեպքերը այլևս չկրկնվեն։ Մենք իշխանություններին կոչ ենք անում վերջ դնել լրագրողների հանդեպ բռնության անպատժելիությանը և ոստիկանությանը պարզ հրահանգել, որ նման բան այլևս չանեն[22]։  

Սարի Թաղում տեղի ունեցած բախում խմբագրել

Հուլիսի 19-ին բախում է տեղի ունենում Սարի թաղի բնակիչների և ոստիկանության ծառայողների միջև. բնակիչները բողոքում էին, որ արդեն 3 օր զրկված են հասարակական տրանսպորտից և գազից։ Բախումը թեժանում է այն աստիճանի, որ բնակիչները քարերով և շշերով հարվածում են ոստիկաններին, որի արդյունքում 4 ոստիկան ստանում է վիրավորում։

Արդեն առավոտյան հուլիսի 20-ին, քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվում դեպքի կապակցությամբ[23]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Զինված ապստամբություն է սկսվել Երևանում. կան վիրավորներ:
  2. 2,0 2,1 «Զինված ապստամբություն Երևանում։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  3. «Երևանում ապստամբություն է սկսվել. «Սասնա Ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել (տեսանյութ) - NEWSLine.am». NEWSLine.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  4. ««Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից 18-ի անունները հայտնի են։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  5. «ԱԱԾ-ն «Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչական է որակել. Հանձնվելու համար հատկացված ժամանակը սպառվում է» հոդված panarmenian.net կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)
  6. «Անվտանգության հարցերի և ֆլեշմոբի արանքում. «168 ժամ»» հոդված yerkir.am կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)
  7. ««Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն էին. Դավիթ Շահնազարյան» հոդված armtimes.com կայքում, (արխիվացված 07․05․2022թ․)
  8. 8,0 8,1 8,2 8,3 Սիվիլնեթ
  9. Զինված ապստամբության կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանի կոչը ժողովրդին
  10. «Ազատամարտիկների միավորումը գրավել է Էրեբունու ոստիկանության գումարտակը». 2016 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  11. «Հայտնի է զոհված ոստիկանի ինքնությունը». Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  12. «Զինված բախում Երևանում. օր 2, թարմացվող». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  13. Բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև(չաշխատող հղում)
  14. «Որպես բարի կամքի դրսևորում, «Սասնա ծռեր» խումբը պատանդներին ազատ կարձակի՝ պայմանով…». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  15. «Սասնա ծռեր»-ի կողմից հրդեհված ոստիկանական ծառայողական մեքենան
  16. Զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը և ևս մեկ ավտոմեքենա
  17. [1]
  18. [2]
  19. 19,0 19,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  20. [3]
  21. «Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյան. Լուսանկար». www.ankakh.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  22. Armenia: RSF calls for end to impunity for police violence against journalists
  23. «Սարի թաղում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։ ՔԿ». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել