Սասնա ծռեր խմբավորում

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասնա ծռեր (այլ կիրառումներ)
Սասնա Ծռեր խմբավորման անդամները գրավված Էրեբունու ՊՊԾ գնդում

Սասնա Ծռեր, ռազմաքաղաքական զինյալ խումբ, որի նպատակն էր Հայաստանում իշխանափոխության իրականացումը՝ ի նպաստ երկրում սոցիալական արդարության և հայաստանակենտրոն քաղաքականության հաստատման, Արցախի Հանրապետության անվտանգության պահպանմանը և Ադրբեջանին հողերի հանձնման բացառումը։ Զինյալ խմբի անդամների մեջ մեծ թիվ էին կազմում Արցախյան պատերազմի ազատամարտիկներ, Հիմնադիր խորհրդարան քաղաքական կազմակերպության անդամներ ու համախոհներ, առանձին անհատներ, այդ թվում՝ նաև հայկական սփյուռքից[1]։

ՆախապատմությունԽմբագրել

Զինյալ պայքարԽմբագրել

Զինված ապստամբություն ԵրևանումԽմբագրել

Ոստիկանության զորամասի գրավումԽմբագրել

2016թ.-ի հուլիսի 17-ին Սասնա Ծռեր խմբի 30-ից ավել անդամներ, բեռնատար մեքենայով կոտրելով Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի դարպասները, ներս են մտել և գրավել զորամասը[2]։

Քաղաքական պահանջների ներկայացումԽմբագրել

Ոստիկանության զորամասի գրավումից հետո Սասնա Ծռեր խմբի անդամների կողմից ներկայացվեց իրենց քաղաքական պահանջները, որոնք էին․


1.ՀՀ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարական,
2.Արցախի Հանրապետության որևէ տարածքի հանձնման բացառում,
3.ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում,
4.Անցումային կառավարության ձևավորում,
5.Պետական պաշտոններ զբաղեցրած այն անձանց իրավական պատասխանատվության ենթարկում, ովքեր գործել են հանցաքներ[3]։

Բնակչության դիրքորոշումըԽմբագրել

Զինված հարձակմանը հաջորդած ժամերին, երբ հստակեցվեց Սասնա Ծռեր խմբավորման կատարած զինված հարձակման նպատակները, հայ հասարակության շրջանում սկսվեցին խմբին աջակցող բազմատեսակ ակցիաներ, այդ թվում բազմամարդ հանրահավաքներ Երևանում, մարզերում։ Ժողովուրդը նրանց համարում է հայ ժողովրդի նվիրյալ զավակներ որանք ապստամբել են Սերժ Սարգսյանի հանցագործ ռեժիմի դեմ։ [4]։

Սասնա Ծռեր խմբավորումն արվեստումԽմբագրել

Սասնա Ծռերին է նվիրված հեղինակ կատարող Ելենա Նիկողոսյանի «Ով Սասնա Ծռեր» և «Որդան Կարմիր» խմբի «Քա՛յլ արա» ստեղծագործությունները:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել