Արայիկ Եզնիկի (Հենդոյի) Խանդոյան (մականունը՝ Միայնակ գայլ) (ապրիլի 19, 1971(1971-04-19), Վերին Սասունիկ, Հայաստան - հոկտեմբերի 9, 2018(2018-10-09), Գյումրի, Հայաստան), Արցախյան առաջին պատերազմի մասնակից ազատամարտիկ, ՀՀ զինված ուժերի պահեստազորի մայոր, հասարակական-քաղաքական գործիչ, «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության և «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ[1]։

Արայիկ Խանդոյան
(Միայնակ Գայլ)
ապրիլի 19, 1971 թ. - հոկտեմբերի 9,2018 թ․ (47 տարեկանում)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Վերին Սասունիկ, ՀԽՍՀ
Մահվան վայրԳյումրի, Հայաստան
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ1989-1990
ԽՍՀՄ ԶՈՒ
1990-1994 Արցախյան պատերազմ
1994 - ՀՀ ԶՈՒ
ԿոչումՀՀ ԶՈՒ մայոր ՀՀ ԶՈՒ մայոր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ և Զինված ապստամբություն Երևանում (2016)
ՊարգևներՄարտական մեդալներ

Վաղ կյանքը խմբագրել

Արայիկ Խանդոյանը ծնվել է 1971 թ. ապրիլի 19-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում՝ Հենդո (անձնագրի անունը՝ Եզնիկ) և Ռիմա Խանդոյաների ընտանիքում։

Ռազմական գործունեություն խմբագրել

Արայիկ Խանդոյանի ռազմական կարիերան սկսվել է 1988 թվականին, երբ նա, լինելով դեռ 17 տարեկան, Ծաղկահովիտ գյուղի մոտակա խորհրդային ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում՝ հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։

1989 թվականին զորակոչվել է ԽՍՀՄ զինված ուժեր, սակայն 1990 թվականին արձակուրդից չի վերադարձել ծառայության վայր։

Խորհրդային բանակից դասալքության պատճառը Արցախյան պատերազմի սրացումն էր։ Նույն թվականին Արայիկ Խանդոյանը մեկնել է Արցախ ու միացել կամավորական-ինքնապաշտպանական շարժմանը, որտեղ էլ ձեռք է բերել «Միայնակ գայլ» մականունը։ Արցախյան պատերազմին մասնակցել են նաև նրա եղբայրներից երեքը՝ Արարատը, Արթուրն ու Հունանը։ Արմեն Խանդոյանը չի կարողացել մասնակցել պատերազմին՝ առողջական խնդիրների պատճառով։

Հունան Խանդոյանը զոհվել է պատերազմի ժամանակ։

1994 թ. հրադադարից հետո Արայիկ Խանդոյանն ու իր եղբայրներ Արարատն ու Արթուրը շարունակել են ծառայությունը ՀՀ զինված ուժերում։

Ընտանիք խմբագրել

Արայիկ Խանդոյանի ընտանիքը բազմանդամ է։ Ծնողներն են Հենդո և Ռիմա Խանդոյաները։ Ունեցել է 4 եղբայր (Արմեն, Արարատ, Արթուր, Հունան), որոնցից երեքը իր հետ միասին մասնակցել են Արցախյան շարժմանը և Արցախյան պատերազմին։ Հիվանդության պատճառով պատերազմին չի կարողացել մասնակցել միջնեկ եղբայրը՝ Արմենը։ Արայիկ Խանդոյանը ունի 5 երեխա։

Քաղաքական գործունեությունը խմբագրել

 
Արայիկ Խանդոյանի լուսանկարը Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ (2014)

Հայաստանում և Արցախում տիրող սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, քաղաքական լուրջ խնդիրները հաղթահարելու և Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանման նպատակով հանդես է եկել բազմաթիվ քաղաքական կոչերով, այնուհետև անդամագրվել է Արցախյան պատերազմին մասնակցած Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հիմնադրած շարժումներին։ Հանդիսանում է Հիմնադիր խորհրդարան կազմակերպության անդամ։ Ելույթներ է ունեցել հանրահավաքներին, մասնակցել քաղաքական բնույթի երթերի, մամլո ասուլիսների միջոցով հանդես եկել կոչերով։

Արայիկ Խանդոյանը իր քաղաքական ակտիվ դիրքոշման համար բազմիցս ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ ձերբակալման։

100-ամյակն առանց ռեժիմի խմբագրել

Արայիկ Խանդոյանը 2015 թ.-ի հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամների և նրանց ընտանիքի անդամների հետ Արցախ մեկնելիս Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման և դաժան ծեծի ենթարկվեց[2][3][4]։ Սույն հանցագործությունը կատարած իշխանության ներկայացուցիչները մինչ օրս մնացին անպատիժ։

ՊՊԾ գնդի գրավում խմբագրել

Արայիկ Խանդոյանը «Սասնա Ծռեր» խմբավորման կազմում մասնակցել է 2016 թ. հուլիսի 17-ի զինված հարձակմանը ոստիկանության Էրեբունի վարչական շրջանի ՊՊԾ գնդի վրա[1]։

2016 թ. հուլիսի 31-ին, երբ ՊՊԾ գնդում գտնվող խումբը հանձնվել է իրավապահներին, Արայիկ Խանդոյանը կալանավորվել է խմբի մյուս անդամների հետ միասին։ Նրան, ինչպես խմբի մնացած անդամներին, առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)[5]։

Կալանավորում խմբագրել

Արայիկ Խանդոյանը կալանավորվեց 2016թ․ հուլիսի 31ին՝ Սասնա Ծռեր խմբավորման՝ իշխանություններին հանձնվելուց հետո[6]։ Բանտում անցկացնելով մոտ երկու տարի՝ պարբերաբար ենթարկվել է խոշտանգումների․ լրատվամիջոցների կողմից առավել լուսաբանվել է 2017թ․ հունիսի 28ի դեպքը, երբ 10-15 ոստիկաններ դաժան ծեծի ենթարկեցին նրան Ավան և Նոր Նորքի դատարանի նկուղում[7][8][9]։ Խանդոյանի պաշտպանները դա մեկնաբանեցին որպես նրա հանդեպ իշխանությունների հրամանով իրականացված հաշվեհարդար։

Արայիկ Խանդոյանը խափանման միջոցը փոխվեց 2018թ․ օգոստոսի 17-ին՝ Թավշյա հեղափոխությունից 3 ամիս անց, և նա ազատ արձակվեց[10]։

Պարգևներ խմբագրել

2015 թվականի մարտի 11-ին Արայիկ Խանդոյանը, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել է իր մարտական մեդալներից՝ Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներ, «Մարտական ծառայության» պարգևը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլն[11][12]։

Սակայն 2018 թ. համաժողովրդական հեղափոխությունից հետո հետ է վերադարձվել բոլոր պարգևները։

Մահ խմբագրել

 
Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը

Արայիկ Խանդոյանը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին՝ սրտի կաթվածից[13]։

Հուղարկավորություն խմբագրել

Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին, Եռաբլուր պանթեոնում[14]։ Հուղարկավորությանը ներկա էին Արայիկ Խանդոյանի մարտական ընկերները, կուսակցական առաջնորդներ, մշակութային և քաղաքական բազմաթիվ գործիչներ։ Ցավակցական խոսք ուղղեց Արայիկ Խանդոյանի հարազատներին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ««Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից 18-ի անունները հայտնի են (լուսանկարներ)». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. «Հավատա՞մ, թե չէ՝ որ ինձ ծեծում ես». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  3. Բերձորի ջարդի ականատեսի պատմածը. «Կարծես հրաման էին ստացել՝ ոչ մեկին անվնաս չթողնել»:
  4. «Բերձորի ծեծը հակառակորդի վերջի սկիզբն է։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  5. ««Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են». newsarmenia.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. ««Սասնա ծռերը» վայր են դնում զենքը և հանձնվում իշխանություններին (Տեսանյութ)». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. «Պաշտպան. Դատարանի նկուղում ծեծել են Արայիկ Խանդոյանին». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. «Արայիկ Խանդոյանին ծեծել են 10-15 հոգով և հերթով. պաշտպան (տեսանյութ)». zham.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. «15 հոգով հերթ կանգնելով ծեծել են Արայիկ Խանդոյանին. փաստաբան». www.civilnet.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  10. «Արայիկ Խանդոյան ու Վարուժան Ավետիսյանն ազատ արձակվեցին - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. «Ես հրաժարվում եմ իմ պարգևներից և երբեք չեմ կրի». ազատամարտիկ
  12. Ազատամարտիկները հետ են հանձնում իրենց մեդալները. «Ժողովրդական հերոս լինելու համար մետաղ պետք չէ»:
  13. «Մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը». 01:46, 10.10.2018. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  14. «Արայիկ Խանդոյանը հուղարկավորվեց «Եռաբլուր» պանթեոնում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.