Վարդան Եղիազարյան

հայ ոստիկան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Վոլֆիկի Եղիազարյան (ապրիլի 21, 1956(1956-04-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀԽՍՀ և ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր (2012)։

Վարդան Եղիազարյան
Ծնվել էապրիլի 21, 1956(1956-04-21) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1993) և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1978)
Մասնագիտությունոստիկան
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ

Կրթություն խմբագրել

Ծառայությունը ոստիկանությունում խմբագրել

  • 1980 թ. օգոստոսից 1983 թ. փետրվար - Երևան քաղաքի 26 կոմիսարների անվան շրջանի ՆԳԲ անչափահասների գործերով տեսչության անչափահասների գործերով տեսուչ։
  • 1983 թ. փետրվարից հունիս - Երևանի ՆԳՎ շտաբի հաշվառման և ինֆորմացիոն վերլուծական բաժանմունքի տեսուչ։
  • 1983-1985 թթ. - ՀԽՍՀ ՆԳՆ տեսչական բաժնի տեսուչ։
  • 1985 թ. դեկտեմբերից 1986 թ. դեկտեմբեր - ՆԳՆ տեսչական բաժնի ավագ տեսուչ։
  • 1986 թ.. դեկտեմբերից 1989 թ. օգոստոս - ՆԳՆ կազմտեսչական բաժնի ավագ տեսուչ։
  • 1989 թ. օգոստոսից 1990 թ. հունիս - ՆԳՆ կազմտեսչական բաժնի հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ։
  • 1990 թ. հունիսից 1991 թ. ապրիլ - ՆԳՆ կազմտեսչական վարչության տեղեկատվության, վերլուծության և պլանավորման բաժնի պետ։
  • 1991 թ. ապրիլից 1992 թ. հունիս - ՆԳՆ կազմտեսչական վարչության պետի տեղակալ։
  • 1992 թ. հունիսից 1993 թ. հունիս - ՆԳՆ կազմտեսչական վարչության պետ։
  • 1993 թ. հունիսից հոկտեմբեր - ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ։
  • 1993 թ. հոկտեմբերից նոյեմբեր - ՆԳՆ կազմտեսչական վարչության պետ։
  • 1993 թ. նոյեմբերից 1994 թ. հուլիս - ՀՀ ՆԳՆ շտաբի պետ։
  • 1994 թ. հուլիսից 1996 թ. ապրիլ - ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ։
  • 1996 թ. ապրիլից 1997 թ. հունիս - Երևան քաղաքի ՆԳ վարչության շտաբի պետ։
  • 1997 թ. հունիսից 1999 թ. օգոստոս - ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ։
  • 1999 թ. օգոստոսից 2000 թ. մարտ - ՆԳՆ շտաբի պետի տեղակալ-տեսչության վարչության պետ։
  • 2000 թ. մարտից 2011 թ. նոյեմբեր - ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ։
  • ՀՀ ոստիկանության պետի 2011 թ. նոյեմբերի 5-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնին։
  • 2014 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ[1]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

Նախորդող
Էդուարդ Ղազարյան
ՀՀ ոստիկանության շտաբի պետ
Վարդան Եղիազարյան

5 նոյեմբերի 2011 - 3 հոկտեմբերի 2014 թ.
Հաջորդող
Արամ Զաքարյան
Նախորդող
Արթուր Օսիկյան
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Վարդան Եղիազարյան

3 հոկտեմբերի 2014 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ խմբագրել