Գեորգի Կուտոյան
Հայ իրավաբան
Գեորգի Կարենի Կուտոյան (սեպտեմբերի 30, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 17, 2020, Երևան, Հայաստան), հայ իրավաբան, Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն[1]։
Գեորգի Կուտոյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1981 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 17, 2020 (38 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ռոստովի պետական համալսարան |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | փաստաբան |
Կրթություն
խմբագրել- 1997-2002 թվականներ - սովորել և գերազանցությամբ ավարտել է Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը
- 2002-2005 թվականներ - սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու
- 2007 թվականին ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը
- 2019-2020 ուսումնական տարվա համար Կուտոյանին շնորհվել է Քեմբրիջի Թրասթ կրթաթոշակ՝ Սենտ Էդմունդի քոլեջում (Քեմբրիջի համալսարան) իրավագիտություն սովորելու համար[2]։
Տիրապետում էր ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 2002-2010 թվականներ - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ
- 2005-2006 թվականներ - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ
- 2006-2007 թվականներ - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական
- 2008-2010 թվականներ - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու
- 2010-2011 թվականներ - զբաղվել է փաստաբանական գործունեությամբ
- 2011 թվականին Հայաստանի Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Նախագահի օգնական
- 2011-2014 թվականներ - Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ
- 2011 թվականի հուլիսի 14-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով[3]
- 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[4]
- 2016 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Նախագահի կարգադրությամբ ազատվել է Հայաստանի Նախագահի օգնականի պաշտոնից[5]
- 2016 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ[6]։
- 2016 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից[7]
- 2016 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն[8]
- 2018 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից[8]։
Մահ
խմբագրել2020 թվականի հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով[9][10][11]։ Քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով[12]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրելԸնտանիք
խմբագրելԱմուսնացած էր, ուներ մեկ որդի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենն ազատվել են պաշտոններից». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Scholarships Awarded». Cambridgetrust.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու և ՀՀ Նախագահի 2009 թվականի մարտի 17-ի ՆՀ-66-Ա հրամանագրում փոփոխություն կատարելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
- ↑ Գ. ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 8,0 8,1 «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին».
- ↑ «Բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով (ֆոտո)».
- ↑ «Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով».
- ↑ «Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով».
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Նախորդող Գորիկ Հակոբյան |
ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյան 12 փետրվարի 2016 թ. - 10 մայիսի 2018 թ. |
Հաջորդող Արթուր Վանեցյան |