Հաց բերողը
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Ռոբերտի Սարգսյան (առավել հայտնի՝ որպես Հաց բերողը, օգոստոսի 9, 1968, Հայաստան - մարտի 16, 2017, Երևան, Հայաստան), հայ ժողվարպետ, փայտի գեղարվեստական փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից, Էրեբունու ոստիկանական զորամասը գրաված «Սասնա Ծռերի» անդամներին սնունդ հասցրած անձ։
Հաց բերողը Արթուր Ռոբերտի Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1968 |
Ծննդավայր | Հայաստան |
Մահացել է | մարտի 16, 2017 (48 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ֆիզմաթ դպրոց և ՀԱՊՀ (1992) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Վերնիսաժ |
Artur Sargsyan Վիքիպահեստում |
Կրթություն
խմբագրելԱրթուր Սարգսյանը սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում։ 1992 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։ Զուգահեռաբար սովորել է նույն ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի բժշկական կիբեռնետիկայի բաժնում, որն ավարտել է 1989 թվականին։ 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆինանսաբանկային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2007 թվականին՝ նույն համալսարանի Ֆինանսներ և վարկ բաժինը[1]։
Արցախյան ազատամարտ
խմբագրելԱրթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ[2]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրելԶբաղվել է փայտի փորագրությամբ։ 1996-2016 թվականներին իր ստեղծած աշխատանքները վաճառել է Վերնիսաժում։
Սարկավագ
խմբագրելԱ. Սարգսյանը, որպես առաքելական եկեղեցու սարկավագ, ծառայել է Երևանի Քանաքեռի համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցում[3]։
«Սասնա Ծռերին» հաց տանելու գործողություն
խմբագրելԱրտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Հարցազրույց Արթուր Սարգսյանի հետ |
2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։ 00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»[4]։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա Ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա։ Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։
Կալանավորում
խմբագրելԱռաջին կալանավորում
խմբագրել2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)[5]։
Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ[6]։
2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից[7][8]
Երկրորդ կալանավորում
խմբագրել2017 թվականի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց` փետրվարի 3-ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով[9]։
Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ և, նրա փաստաբանների կարծիքով, պատճառ դարձավ մահվան[10][11]։
Ցույցեր Արթուր Սարգսյանի ազատության համար
խմբագրելԱրթուր Սարգսյանի երկրորդ ձերբակալությունից հետո Երևանում տեղի ունեցան նրա ազատության պահանջով բողոքի մի շարք ցույցեր և երթեր․
- Փետրվարի 10, 2017 - Բողոքի ցույց ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի մոտ[12]։
- Փետրվարի 18, 2017 - Երթ Ազատության հրապարակից դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ[13]։
- Փետրվարի 27, 2017 - Երթ Ազատության հրապարակից[14]։
- Փետրվարի 27-ից մարտի 6-ը Ազատության հրապարակում նստացույց էր անում Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը[15]։
- Փետրվարի 28, 2017 - ՀՀ գլխավոր դատախազությունը ստացավ Ազգային ժողովի պատգամավորների ստորագրություններով անձնական երաշխավորագիր՝ Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ[16]։
- Մարտի 6, 2017 - ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց[17]։
Մահ և հաջորդող իրադարձություններ
խմբագրել2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ին Արթուր Սարգսյանը օղակված ճողվածքի կապակցությամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը կատարվել էր անհետաձգելի վիրահատություն։ Նրա մոտ առկա էր աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Ըստ բժշկական հաստատության տարածած հաղորդագրության՝ կատարվել էր ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։ Վաղ հետվիրահատական շրջանում Արթուրի մոտ զարգացել էր սուր սրտանոթային և թոքային անբավարարություն, միացվել էր արհեստական շնչառության սարք[18][19][20]։
Վերը նշված հիվանդությունների մեծ մասը զարգացել կամ ձեռք էին բերվել անազատության մեջ գտնվելու ժամանակ՝ Հաց Բերող Արթուր Սարգսյանի ավելի քան 25 օր տևած հացադուլի ընթացքում, որը վերջինս իրականացնում էր ի նշան ՀՀ դատախազության կողմից իրեն առաջադրված մեղադրանքների[18][19][20]։
Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Սարգսյանը հետվիրահատական բարդության հետևանքով 2017 թվականի մարտի 16-ին ժամը 15:40-ին՝ ազատության մեջ հատնվելու 10-րդ օրը, մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում[18][21]։
Մահվան քաղաքական պատճառներ
խմբագրելԱրթուր Սարգսյանի մահվանից անմիջապես հետո հասարակական, քաղաքական տարբեր շրջանակների կողմից որպես մահվան մեղավոր նշվել է ՀՀ նախկին Հանրապետական իշխանությունները՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ[19][20][22][23][24][25]։
Բողոքի և սգո միջոցառումներ, մարտի 16
խմբագրելՀաց Բերողի մահվան լուրը հրապարակվելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում, իսկ ավելի ուշ նաև Բաղրամյան պողոտայի 26 հասցեում գտնվող ՀՀ նախագահի նստավայրի և ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց՝ ի նշան Արթուրի հիշատակի և ՀՀ իշխանությունների հանդեպ բողոքի։ Ցուցարարները Արթուր Սարգսյանի մահվան համար մեղադրում են գործող իշխանություններին՝ վանկարկելով, որ նրան սպանել են[23][26][27]։
Ազատության հրապարակում հնչում են մի շարք ելույթներ, որից հետո հավաքի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում փակում են Մեսրոպ Մաշտոցի պողոտան՝ խափանելով տրասնպորտի երթևեկությունը։ Տեղի է ունենում ոստիկանների հետ բախում։ Վերջիններս ուժ են կիրառում հավաքվածների նկատմամբ։ Ընդհարումներից հետո ցուցարարները բողոքի երթ են կազմակերպում դեպի ՀՀ արդարադատության նախարարության շենք, որտեղ կրկին ընդհարումներ են տեղի ունենում հավաքի մասնակիցների և ոստիկանության միջև[23][27]։
Երեկոյան սգո բողոքի միջոցառումների դուրս եկած քաղաքացիները կրկին հավաքվում են Ազատության հրապարակում։ Հնչում են ցավակցական ու բողոքի ելույթներ։ Քաղաքացիական ակտիվություն դրսևորող Շահեն Հարությունյանն իր ելույթում մանրամասներ է ներկայացնում իր և Արթուր Սարգսյանի կողմից ծրագրված միջոցառման մասին՝ նշելով[27].
Բողոքի և սգո միջոցառումներ, մարտի 17
խմբագրելՄարտի 17֊ին «Հաց բերողին» սատարողների հավաք տեղի ունեցավ Ազատության հրապարակում, որին հաջորդեցին բողոքի նստացույց Ամիրյան-Մաշտոց պողոտայում, երթ դեպի Հանրապետության հրապարակ և ցույց կառավարության շենքի մոտ։ Ցուցարարները կառավարությունից պահանջեցին Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում[28]։
Բողոքի և սգո միջոցառումներ, մարտի 18
խմբագրել«Հաց բերողը»՝ «Ավրորա» մրցանակի թեկնածու
խմբագրելԱրթուր Սարգսյանի թեկնածությունն «Ավրորա» մրցանակի համար առաջադրելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում մրցանակը տրամադրող հանձնաժողովին[29][30]։ Մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ հնարավորություն են տալիս մարդկանց գոյատևելու և հասնելու բարեկեցության։ «Ավրորայի» քարտուղարությունը և անկախ դիտորդները հավակնորդների մեծ ցուցակ կներկայացնեն ընտրող հանձնաժողովին, որից հետո ընտրող հանձնաժողովը 2017 թվականին կհայտարարի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները, իսկ նույն թվականի ապրիլի 24-ին տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը։
Հաց բերողը արվեստում
խմբագրելԱրթուր Սարգսյանին և նրա արարքին է նվիրված երգահան Արմեն Մովսիսյանի ու բառերի հեղինակ Խաչիկ Մանուկյանի «Հաց եմ բերել, տղերք» երգը[31]։ «Հաց բերողին» երգ են նվիրել նաև Եղիշե Պետրոսյանը, Լևոն Ղարիբյանը[32] և բարդ Արեգ Նազարյանը Արեգ Նազարյան - «Ուրիշը»</ref>: Արթուր Սարգսյանի հոգեհանգստի օրը՝ մարտի 21-ին Մեդիամաքս լրատվական գործակալության կայքում տեղադրվեց Բլոգ-13 ռեփ-խմբի Հաց բերողը | Տուրք Արթուր Սարգսյանի հիշատակին երգը[33]։
Հիշատակ
խմբագրելՕգոստոսի 9-ը՝ հաց բերողի օր
խմբագրելԻ պատիվ կյանքը վտանգելով ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաներին հաց հասցնող Արթուր Սարգսյանի՝ հասարակական պահանջ-առաջարկ էր ներկայացվել, որպեսզի յուրաքանչյուր օգոստոսի 9-ին (Ա.Սարգսյանի ծննդյան օրը) նշվի որպես հաց բերողի օր։ Տոնի շրջանակներում առաջարկվում է այդ օրը սնունդ նվիրել դրա կարիքը ունեցող մարդկանց[34][35]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Արթուրն իր շնորհքով բանտարկյալներին էլ հաց հասցրեց». ընկերները շնորհավորեցին «հաց բերողին» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ ««Թվում է՝ հիմա Արթուրը մեր կարիքը ունի, բայց մենք՝ բոլորս Արթուրի տեսակի կարիքն ունենք». ընկերները Արթուր Սարգսյանի մասին - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Հաց բերողը» սարկավագ է, իսկ Գարեգին Բ-ն լուռ է - Հրապարակ
- ↑ «Սննդով բեռնված մեքենան ճեղքել է ոստիկանական պատնեշը, հասել «Սասնա ծռերին»». Epress.am. 2016 թ․ հուլիսի 26. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «ՊՊԾ գունդ հաց տանող քաղաքացուն և «Սասնա ծռերին» նույն մեղադրանքն է առաջադրվել. նա կալանավորվել է». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ ««Սասնա ծռերին» սնունդ հասցրած քաղաքացու մեղադրանքը փոխվել է». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ ««Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից». news.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ ««Սասնա ծռեր» խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից։». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Հաց բերողը» մահացել է
- ↑ «Հաց բերողը» այլևս չի կարողանում քայլել, ձայնը հազիվ է լսվում, ունենում է արյունալի փսխումներ
- ↑ Քաղաքացիները ՀՔԾ շենքի մոտ բողոքի ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն «Հաց բերողի»
- ↑ Երևանում մեկնարկել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով երթը
- ↑ «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով երթն ավարտվեց. Շահեն Հարությունյանը նստացույց հայտարարեց (ֆոտո)
- ↑ Նստացույց Ազատության հրապարակում՝ ի աջակցություն «Հաց բերողի»
- ↑ Գլխավոր դատախազությունը ստացել է Հաց բերողի հարցով ԱԺ 27 պատգամավորի երաշխավորագիրը
- ↑ Հաց բերող Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
- ↑ 18,0 18,1 18,2 Արթուր Սարգսյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՀՀ ԱՆ:
- ↑ 19,0 19,1 19,2 ««Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը սպանություն էր, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը». Արթուր Սաքունց
- ↑ 20,0 20,1 20,2 «Հաց բերողը» մահացել է:
- ↑ «Մահացել է «Հաց բերողը»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
- ↑ Բոլոր այն մարդիկ, ովքեր ոչինչ չարեցին, որ Հաց բերողը ազատության մեջ լինի, մեղավոր են՚ Նիկոլ Փաշինյան:
- ↑ 23,0 23,1 23,2 «Հաց բերողին սպանել են». բողոքի ցույցի մասնակիցներ:
- ↑ Նորմալ պայմանններում որոշ պաշտոնյաներ կենթարկվեին քրեական հետապնդման․ Կարեն Անդրեասյան:
- ↑ Հայկոն՝ Հաց բերողի մասին:
- ↑ Բողոքի երթ՝ ի հիշատակ Հաց բերողի. ուղիղ - Հրապարակ
- ↑ 27,0 27,1 27,2 Հաց բերողը այսօր պահանջելու էր ապրիլի 1-ից 4-ջ իջեցնել ՌԴ-ի դեսպանատան դրոշները:
- ↑ Պահանջում են Հաց բերողին հուղարկավորել Եռաբլուրում (Լրացվում է)
- ↑ ««Հաց բերող» Արթուր Սարգսյանի թեկնածությունը կներկայացվի՞ «Ավրորայի» մրցանակաբաշխությանը». Armtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ ««Հաց բերող» Արթուր Սարգսյանը՝ «Ավրորայի» հավակնո՞րդ» (Տեսանյութ)». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Հաց եմ բերել տղերք….նվիրված է Սասնա Ծռերին ու Հաց Ախպորը (տեսանյութ) | AraratNews». AraratNews. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Էս ի՞նչ արեց ծուռ Հաց բերողը. համացանցում տարածվել է Եղիշե Պետրոսյանի երգի տեսահոլովակը
- ↑ «Բլոգ13 ռեփ-խմբի երգը՝ նվիրված Հաց բերողի հիշատակին». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Առաջարկվում է օգոստոսի 9-ը նշել որպես «Հաց բերողի օր»». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Այսօր «մեր հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է». asekose.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հաց բերող Արթուր Սարգսյանի ընկերները` նրա մասին:
- «Սասնա Ծռերին» հաց տանողը․ Արթուր Սարգսյան:
- Հաց բերողը (ծաղրանկար:)
- Մարդը. Արթուր Սարգսյան:
- Արթուր Սարգսյանի 4 դիպլոմների պատճենները:
- Օրվա աղնուհացը Հաց բերողին...Ինչպես են դիմավորել կանայք Արթուր Սարգսյանին:
- ՄԻՊ. «Հաց բերողի» առողջական վիճակը մեզ համար առաջնահերթ ուշադրության առարկա է:
- Հաց բերող Արթուր Սարգսյանին նվիրված երգ:
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հաց բերողը կատեգորիայում։ |