Շանթ Հարությունյան
Շանթ Շահենի Հարությունյան (փետրվարի 3, 1965, Երևան), հայ ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Ազգային Միացյալ նախաձեռնության համակարգող[1], Հայաստանի «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ։[2][3][4]
Շանթ Հարությունյան քաղաքական գործիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 3, 1965 (55 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Հայրը՝ Շահեն Հարությունի Հարությունյանը, ակտիվ հայ անկախական էր, հակախորհրդային և ազգային գործիչ, եղել է 1966 թվականին ստեղծված Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրներից (Հայկազ Խաչատրյանի և Ստեփան Զատիկյանի հետ միասին), դատապարվել է երկու անգամ ազատազրկման, հակասովետական գործունեության համար, իսկ ավելի ուշ արտաքսվել[5]։
Շանթ Հարությունյանը 1980 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1992-1997 թվականներին սովորել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետում։
1984 թվականին զորակոչվել է սովետական բանակ, որտեղ ԿԳԲ-ի պատվերով ազատազրկվել է երեք տարի ժամկետով՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանքով։ Ճանաչվել է քաղաքական բանտարկյալ[6]։
1987 թվականի դեկտեմբերի 1-ին հիմնել է «Կանչ» երիտասարդական ակումբը, 1988 թվականից Արցախյան շարժման ջատագովն էր և նույն թվի հունիսին ընկերների հետ հացադուլ է հայտարարել՝ Արցախը Հայաստանին միանալու պահանջով։ Նույն թվականի հունիսի 15-ին Գերագույն խորհուրդն ընդունել է Արցախը Հայաստանին միանալու որոշումը։
1988 թվականին «Կանչ»-ը վերանվանվել է «Հայ երիտասարդաց դաշնակցություն» կազմակերպության, որն առաջնորդվում էր Նժդեհի ցեղակրոն գաղափարներով։ 1988-1991 թվականներին հրատարակել է «Ցեղակրոն» պաշտոնաթերթը։ 1988 թվականի շարժմանն ակտիվ մասնակցելու համար մեկ ամսով ազատազրկվել է։
1989 թվականին ընկերների հետ ստեղծել է կամավորական ջոկատ՝ Հայաստանի սահմանների պաշտպանության համար։ 1990 թվականի փետրվարից ընկերների հետ եղել է Կապանի սահմանամերձ տարածքում, ուր ապրիլի 24-ին, ջոկատի սպառազինությունն ուժեղացնելու նպատակով, զինաթափել են սովետական բանակի մի ստորաբաժանում[7]։
1990 թվականի մայիսի 27-ին «Անկախության բանակի» և մի քանի այլ ջոկատների կազմում մասնակցել է սովետական բանակի հետ ռազմական բախմանը։ Մինչև 1992 թվականը ընկերների հետ պաշտպանել է Հայաստանի սահմանամերձ գոտին[5]։ Հայկական բանակի կազմավորումից հետո Շանթ Հարությունյանի ընկերների մի մասը շարունակում են իրենց ծառայությունը բանակում, իսկ Շանթ Հարությունյանը իրականացրել է կուսակցական-քաղաքական գործունեություն։
2008 թվականի ապրիլի 10-ին կալանավորվել է մարտի 1-ի դեպքերին մասնակից լինելու համար։ 2009 թվականին ազատ է արձակվել[6] հայտնի և աղմկալից դատավարությունից հետո, ուր ներկայացնում էր իր պաշտպանությունը անձամբ, առանց պաշտպանի և կարողացավ ամբողջովին իր և ընկերների վրայից հանել բոլոր մեղադրանքները, ներառյալ անմեղսունակության մեղադրանքը, որը փորձում էին վերագրել իրեն։
Շանթ Հարությունյանը մի շարք հոդվածների, հրապարակումների հեղինակ է։ 2004 թվականին հրատարակել է «Իմ քաղաքական զարթոնքը կամ Խաչակրաց արշավանք հայ ժողովրդի պատմության դեմ» հոդվածների ժողովածուն, 2005-ին՝ «Իմ ազգային իդեալը կամ Հայկական կայսրությունից մինչև հայկական ոչնչություն»[8], 2007 թվականին՝ «Աստվածների վերադարձը»[9] աշխատությունները։ Հասարակությանը հայտնի է հեռուստատեսային զանազան բանավեճերում հայրենասիրական վերլուծություններով։
Շանթ Հարությունյանը իր գործունեությունը նվիրել է ազատ և անկախ Հայաստանի կերտման գործին։ Բազմիցս քննադատել է Ռուսական կայսրության քայքայիչ ազդեցությունը Հայաստանի նկատմամբ և որոշ կուսակցությունների հակահայ-ռուսամետ կեցվածքը։ Բանավեճերում և հոդվածներում ապացուցել է 1920-1921 թվականների Մոսկվայի և Կարսի ռուս-թուրքական պայմանագրերի անօրինակությունը, որոնցով Հայաստանը զրկվել է ինքնիշխանությունից, բաժանվել Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ [10]։
Բանտարկվել է մի շարք համախոհների հետ գործող ռեժիմի ներկայացուցիչների հետ բախումներից հետո 2013 թվականի նոյեմբերի 5-ին, երբ օրեր առաջ, մինչ ձերբակալությունը հայտարարել էր արժեքների հեղափոխություն իրականացնելու մասին[11], ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը և 2014 թվականի հոկտեմբերի 17-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման ՀՀ իշխանությունների կողմից[12]։
«2014 թվականի հոկտեմբերի 17-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Նա կալանավորվել էր 2013-ի նոյեմբերի 5-ին»:
«Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատապարտվել էր 14 քաղաքացի, որոնցից Հայկ Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալեք Պողոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանն ու Լիպարիտ Պետրոսյանն ազատության մեջ էին»:
«Human Rights Defense» իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել է քաղաքական բանտարկյալներ[13]։
2018 թվականի նոյեմբերի 6-ին համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից[14]:
ՀղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայաստանի իշխանությունները ռուսական կայսրության սատրապներն են. Շ. Հարությունյան
- ↑ Հայաստանում կարմիր ներկ են լցրել Գրիբոյեդովի արձանի վրա՝ որպես պատասխան Ռուսաստանում վանդալիզմի ակտին։ JAMNEWS, ԵՐԵՒԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 3, 2019, [1]
- ↑ Ուզում ենք հավատալ, որ Փաշինյանի վճռականությունը բավարար կլինի՝ պաշտպանելու հայկական շահերը. Շ. Հարությունյան։ 20/12/2018։ «Հայկական ժամանակ», «Արմթայմս»[2]
- ↑ 4,0 4,1 4,2 Շանթ Հարությունյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից։ Տաթեւ Խաչատրյան։ 06/11/2018։ «Երևանն այսօր», «Երևան թըդէյ»[3]
- ↑ 5,0 5,1 Շանթ Հարությունյան
- ↑ 6,0 6,1 Շանթ Հարությունյանը քաղկալանավո՞ր է, թե՞ քրեական հանցագործ
- ↑ Շանթն իր ջոկատով 1990 թ. զինաթափել էր սովետական զորքին
- ↑ «Իմ ազգային իդեալը կամ Հայկական կայսրությունից մինչև հայկական ոչնչություն»
- ↑ «Աստվածների վերադարձը»
- ↑ Շանթ Հարությունյան
- ↑ Շանթ Հարությունյան. «Ես շնչահեղձ եմ լինում էս երկրում», hetq.am
- ↑ Shant Harutyunyan Fears Possible Provocation at Psychiatric Hospital: Ombudsman’s Office
- ↑ Human Rights Defense-ը նոյեմբերի 5-ի ձերբակալվածներին քաղբանտարկյալ է ճանաչում, Իրավունք
- ↑ http://armtimes.com/hy/article/147803