Հայ ազատամարտիկ-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին։ Վերջին տարիներին զբաղվում է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ։ 2015 թվականի հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման է ենթարկվել։ Հանդիսանում է «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, «Նոր Հայաստան» շարժման և «Սասնա ծռեր» խմբավորման անդամ[1]։ Հուլիսի 26-ի գիշերը վիրավորվել ոստիկանության կրակոցից։
Այո
Տիգրան Մանուկյան
«Նոր Հայաստան» շարժման և «Սասնա ծռեր» խմբավորման անդամ[1]։
Այո
Գագիկ Եղիազարյան
«Նոր Հայաստան» շարժման անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր և «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ճարտարագետ-շինարար[1]։ Ձերբակալվել է հուլիսի 26-ի գիշերը։ Ոստիկանության պնդմամբ նա հանձնվել է։ Սասնա Ծռեր խմբի մեկնաբանմամբ նա գնացել է, որ օգնություն ցույց տա Պավլիկ Մանուկյանին և նրա որդուն, որտեղ էլ նրան և Արամ Հակոբյանին ձերբակալել են։
Այո
Արեգ Կյուրեղյան
«Նոր Հայաստան» շարժման և «Սասնա ծռեր» խմբավորման անդամ։ Արեգ Կյուրեղյանը քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի եղբայրն է։ Վերջինս ի նշան բողոքի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, երբ քննվում էր Շանթ Հարությունյանի և ընկերների գործը, օդամղիչ ատրճանակից կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ[1]։
Ազատամարտիկ, նախկին դաշնակցական, Հիմնադիր խորհրդարանի Գյումրիի գրասենյակի պատասխանատու, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ[1]։ Ձերբակալվել է հուլիսի 26-ի գիշերը։ Ոստիկանության պնդմամբ նա հանձնվել է։ Սասնա Ծռեր խմբի մեկնաբանմամբ նա գնացել է, որ օգնություն ցույց տա Պավլիկ Մանուկյանին և նրա որդուն, որտեղ էլ նրան և Արամ Հակոբյանին ձերբակալել են[2]։
«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ, «Նոր Հայաստան» շարժման գաղափարակիր և «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, պահեստազորի գնդապետ, իրավաբան։ Ամուսնացած է, ունի մեկ տղա և մեկ աղջիկ[1]։
Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատապարտված Լիպարիտ Պետրոսյանի եղբայրն է։ «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, ազատամարտիկ[1]։ Վիրավորվել է հուլիս 25-ին ոստիկանության կրակոցից։ Հուլիսի 27-ին կալանավորման որոշում է կայացվել
Արայիկ Խանդոյանը հայտնի է «Միայնակ գայլ» մականունով, նա ազատամարտիկ է, պահեստազորի մայոր։ Դեռ 17 տարեկան հասակում Արցախյան պատերազմի վաղ շրջանում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված խորհրդային ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում կամավորական ջոկատներին տրամադրելու համար։ 1990 թվականին բանակից արձակուրդ գալուց հետո Արայիկը այլևս չվերադարձավ խորհրդային բանակ և մեկնեց Արցախ[1]։