Եվսեյ Մոիսեենկո

ռուս նկարիչ

Եվսեյ Եվսեևիչ Մոիսեենկո (ռուս.՝ Евсей Евсеевич Моисеенко, օգոստոսի 15 (28), 1916 կամ օգոստոսի 28, 1916(1916-08-28)[1], Uvaravičy, Գոմելի գավառ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 29, 1988(1988-11-29)[3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, բելառուս և ռուս նկարիչ, գրաֆիկ, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1970)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1986)։ Լենինյան մրցանակի (1974) և ԽՍՀՄ Պետական մրցանակի (1983) դափնեկիր։

Եվսեյ Մոիսեենկո
ռուս.՝ Yevsey Yevseyeviç Moiseyenko
Ծնվել էօգոստոսի 15 (28), 1916 կամ օգոստոսի 28, 1916(1916-08-28)[1]
ԾննդավայրUvaravičy, Գոմելի գավառ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էնոյեմբերի 29, 1988(1988-11-29)[3] (72 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ և գրաֆիկա
Թեմաներգեղանկարչություն[4]
ԱշակերտներQ120679503? և Q124646403?
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ Լենինյան մրցանակ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

Եվսեյ Մոիսեենկոն ծնվել է 1916 թվականի օգոստոսի 15 (28)-ին Ուվարովիչի բնակավայրում (ներկայում՝ գյուղ Բելառուսի Գոմելի մարզի Բուդա-Կոշելյովսկի շրջանում)։

7-րդ դասարանն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, որտեղ 1931 թվականին ընդունվել է Մ. Կալինինի անվան գեղարվեստաարդյունաբերական ուսումնարան՝ մետաղի վրա փորագրման և պապիե-մաշեի բաժին։ 1931-1935 թվականներին սովորել է այս ուսումնարանում՝ Բ. Լանգի, Ֆիլիմոնովի, Նիկոլաևի մոտ։ Ավարտել է ուսումնարանի պապիե-մաշեի փորագրման բաժինը։ Դիպլոմային աշխատանք եղել է «Չապաև» թղթապանակ-հասցեն։

1935 թվականին ընդունվել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ Մանկավարժների թվում եղել են Ի. Բրոդսկին և Վ. Յակովլևը։ Նկարչի վրա մեծ ազդեցություն է ունեցել Ա. Օսերկինը, որի արվեստանոցում նա սովորել է։

Կրթությունն ընդհատել է պատերազմը։ 1941 թվականի հուլիսի 5-ին կամավոր միացել է ժողովրդական աշխարհազորայիններին։ Լենինգրադի մատույցներում իր զորամասի հետ հայտնվել է շրջափակման մեջ և գերի ընկել ֆաշիստների մոտ։ Մինչև 1945 թվականի ապրիլը գտնվել է Ալտենգրաբովի համակենտրոնացման ճամբարում։ Երբ բանտարկյալներն ազատ են արձակվել դաշնակից զորքերի կողմից, Մոիսեենկոյին ուղարկել են հայրենիք։ Պատերազմն ավարտել է 3-րդ գվարդիական հեծելազորային կորպուսում։

Զորացրվելուց հետո՝ 1945 թվականին, վերադարձել է ինստիտուտ և 1947 թվականին ավարտել այն Ալեքսանդր Օսմյորկինի արվեստանոցում՝ ստանալով նկարչի որակավորում։ Դիպլոմային աշխատանք եղել է «Գեներալ Դովատոր» նկարը[5]։

Եվսեյ Մոիսեենկոն եղել է բնանկարի, նատյուրմորտի վարպետ։ Նկարչին ճանաչում են բերել հաստոցային նկարները քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների թեմաներով, այդ թվում՝ «Կարմիրները եկան» (1961), «Մայրեր, քույրեր» (1967), «Կեռաս» (1969), «Հաղթանակ» (1972), «Մայիսի 9» (1975)[6]։ Այդ աշխատանքներում նա փիլիսոփայորեն վերաիմաստավորում է պատերազմի թեման։

«Առաջին հեծյալ», «Կարմիրները եկան, «Լրաբերներ», «Կեռաս» կտավների համար արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի (1970) կոչման։

1970-1980-ական թվականներին թեմատիկ գեղանկարչության հետ մեկտեղ հանդես է եկել որպես տաղանդավոր դիմանկարիչ։

Կյանքի վերջին տարիներին անդրադարձել է ավետարանական սյուժեներին («Խաչելություն», 1988)։

1958 թվականից մինչև կյանքի վերջ ղեկավարել է անհատական արվեստանոց Ի․ Ե․ Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Դաստիարակել է նկարիչների մի քանի սերունդ։ 1963 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[7].

Նկարչի ոճին հատուկ են սուր գրաֆիկականությունը, երբեմն հասնելով էքսպրեսիայի վրձնով ազատ աշխատանքի հետ համատեղ, արվեստանոցային կոմպոզիցիան, վառ, մաքուր գույները։

ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս է (1973, թղթակից անդամ՝ 1962): ԽՍՀՄ Նկարիչների միության (1947), Նկարիչների միության գեղանկարչական բաժանմունքի բյուրոյի, Լենինգրադի նկարչների միության վարչության և նախագահության անդամ է (1956), ԽՍՀՄ նկարիչների միության քարտուղար (1973)։

Եվսեյ Եվսեևիչ Մոիսեենկոն մահացել է 1988 թվականի նոյեմբերի 29-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Աշակերտներ խմբագրել

  • Դմիտրի Շուվալով
  • Շալվա Բեդոև
  • Անդրեյ Վիստրապով
  • Ժումակին Կայրամբաև
  • Սերգեյ Կիչկո
  • Ելենա Օրլովա Աֆինոգոնևա
  • Ալեքսանդր Պետրով
  • Նիկոլայ Ռամանով
  • Օլգա Խորոշևա
  • Ալեքսեյ Խուդյակով
  • Վալենտին Չիկով
  • Անդրեյ Յակովլև
  • Մատլյուբա Յախյաևա
  • Մամեդ Մամեդով, «Յոթնյակ» խմբի մասնակից

Հիշատակ խմբագրել

  • Սանկտ Պետերբուրգի այն տան պատին, որտեղ 1953 թվականից մինչև 1988 թվականը ապրել և ստեղծագործել է Եվսեյ Մոիսեենկոն (Սուվորովի պողոտա, 56), տեղադրվել է հուշատախտակ[8]։
  • Գոմելի մարզում՝ Բուդա-Կոշելևոյում, 2007 թվականի օգոստոսի 25-ին բացվել է Եվսեյ Մոիսեենկոյի անվան պատկերասրահը՝  ի նշան Բուդա-Կոշելևսկի շրջանի բնակիչների երախտագիտության[9]։
  • 2016 թվականի փետրվարին նկարչի «Ազատություն»․նկարը գործարար Անդրեյ Ֆիլատովի մասնավոր հավաքածուից անհատույց երկարաժամկետ ցուցադրության է հանձնվել Իսրայելի Յադ Վաշեմ հուշահամալիրին[10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Моисеенко Евсей Евсеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб, 2007. С. 58.
  6. Художник. 1976, № 2. С. 8.
  7. Выставка произведений членов Академии художеств СССР. К 25-летию преобразования Всероссийской Академии художеств в Академию художеств СССР. Живопись. Скульптура. Графика.— М. : Искусство, 1973. — С. 216
  8. «Моисеенко Е. Е., мемориальная доска». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. «Картинная галерея им. Е. Е. Моисеенко». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. «Свобода!» в Яд ва-Шем Արխիվացված 2016-02-24 Wayback Machine // Агентство еврейских новостей, 16 февраля 2016

Աղբյուրներ խմբագրել

  • Земская М. За правду жизни и большую мысль. К итогам осенней выставки ленинградских художников // Смена, 1954, 18 декабря.
  • Бродский В. Жизнеутверждающее искусство // Ленинградская правда, 1957, 11 октября.
  • Шведова В. Над чем работают ленинградские художники // Художник. 1959, № 9.
  • Герман М. Первые впечатления. Заметки о живописи и графике на осенней выставке // Вечерний Ленинград, 1961, 23 сентября.
  • Григорьева Н. Всесоюзная художественная // Ленинградская правда, 1963, 26 декабря.
  • Бетхер-Остренко И. Художественная летопись истории // Вечерний Ленинград, 1964, 28 января.
  • Аникушин М. Солнце на полотнах // Ленинградская правда, 1964, 3 ноября.
  • Колесова О. Две тысячи встреч. На выставке «Ленинград» // Ленинградская правда, 1964, 4 ноября.
  • Буткевич О. От находок к открытиям. Заметки с выставки «Ленинград». // Советская культура, 1964, 26 декабря.
  • Кривенко И. «Ленинград» (раздел живописи) // Художник. 1965, № 3. С.27-36.
  • Вторая Республиканская художественная выставка «Советская Россия». Живопись. Скульптура. Графика. Монументально-декоративное и театрально-декорационное искусство. Каталог. — М: Советский художник, 1965. — с.6,27.
  • Леонова Н. Живописец Моисеенко // Художник. 1965, № 7. С.13-19.
  • Иванов П. Лицо современника // Искусство. 1965, № 8. С.5-10.
  • Третья Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. М., МК РСФСР, 1967. C.38.
  • Аникушин М. О времени и о себе. // Вечерний Ленинград, 1967, 17 октября.
  • Щеглов Е. Эпоха Ленина в творчестве художников России // Советская культура, 1970, 28 февраля.
  • Колесова О. Широка страна моя … Творческий отчёт ленинградских художников, посвящённый 50-летию образования СССР. // Ленинградская правда, 1972, 23 сентября.
  • Богданов А. Славя страну труда. // Вечерний Ленинград, 1972, 10 октября.
  • Арбузов Г. С мыслью о родине // Ленинградская правда, 1972, 10 октября.
  • Богданов А. Ярче, но и глубже // Вечерний Ленинград, 1973, 25 декабря.
  • Яковлева Л. Величие подвига // Вечерний Ленинград, 1975, 27 мая.
  • Губарев А. На полотнах — человек труда. Выставка «Наш современник» // Ленинградский рабочий, 1975, 11 октября.
  • Дмитренко А. Мир современника // Ленинградская правда, 1975, 12 октября.
  • Леняшин В. Думая о будущем. Время. Художник. Творчество // Вечерний Ленинград, 1976, 26 января.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.23,73.
  • Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.3,17.
  • Кекушева-Новосадюк, Г. В. Евсей Евсеевич Моисеенко. — Л., 1977
  • Дмитренко А. Человек на своей земле // Ленинградская правда, 1977, 20 ноября.
  • Леняшин В. Поиски художественной правды // Художник. 1981, № 1. С.8-17.
  • Левандовский С. Живопись на Ленинградской зональной // Искусство. 1981, № 2. С.62.
  • Кекушева, Г. В. Евсей Моисеенко. Альбом. — М.: Сов. художник, 1981
  • Нехорошев Ю. Романтика трудных дорог // Художник. 1981, № 9. С.18-28.
  • Евсей Евсеевич Моисеенко. Каталог выставки. — Л., Художник РСФСР, 1982. — 84 с.
  • Герман, М. Евсей Моисеенко // Искусство Советского Союза. Альбом. — Л.: Аврора, 1985. — 514—529
  • Кекушева, Г. В. Картина Е. Е. Моисеенко «Матери, сёстры». Путь к картине / Альбом. — Л.: Художник РСФСР, 1982.
  • Моисеенко Е. В неустанном поиске и совершенствовании // Искусство. 1986, № 5. С.14
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.87.
  • Юрьева Т. Самоотверженность // Советская культура, 1987, 15 октября
  • Горчакова Э. Жду разговора трудного // Советская культура, 1988, 19 января
  • Каменский, А. А. Романтический монтаж. — М.: Сов. художник, 1989. — С. 317—318
  • Леонова Н. Г. Евсей Моисеенко. Л., 1989
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.9, 15, 19-21, 371, 387, 388, 390—399, 401—403, 405—407. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5901724217.
  • Дмитренко, А. Чтобы помнили… // Петербургские искусствоведческие тетради. — СПб, 2007, вып. 9. — С. 195—202.
  • Шаманов, Б. Уроки мастера // Петербургские искусствоведческие тетради. — СПб, 2007, вып. 9. — С. 187—194.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб, 2007. С. 58.
  • Литовченко Е. Н. Е. Е. Моисеенко. «Коллекция из мастерской». Живопись, рисунок. — Спб.: «Историческая иллюстрация», 2012. — 240 с.
  • Кудреватый, М. Г. К вопросу о творческом методе Е. Е. Моисеенко // Петербургские искусствоведческие тетради. Вып. 33. СПб: 2015. С. 96—110.

Արտաքին հղումներ խմբագրել